Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյշոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյշոր
Պետություն(ներ) ԱՄՆ և  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 30, 1989(1989-08-30) (34 տարեկան)
ԾննդավայրՏիմիշոարա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն
Կոչումկանանց գրոսմայստեր[1] և կանանց միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2196
ՖԻԴԵ համար1212915
365chessSabina_Francesca_Foisor
Chesstempo համար64495
ICCF համար64495
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
 Sabina-Francesca Foișor Վիքիպահեստում

Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյշոր (ռումիներեն՝ Sabina-Francesca Foișor), օգոստոսի 30, 1989(1989-08-30), Տիմիշոարա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն, ծագումով ռումինացի ամերիկացի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2007)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է շախմատիստների ընտանիքում։ Հայրը՝ Օվիդիու-Դորու Ֆոյշորը (ծնվ․1959 թ․), միջազգային վարպետ է, մայրը՝ Քրիստինա-Ադելա Ֆոյշորը (1967-2017), եղել է կանանց գրոսմայստեր (1991)։ Կրտսեր քույրը՝ Միհայելա- Վերոնիկան (ծնվ․ 1994 թ․), կանանց միջազգային վարպետ է։

Սաբինա-Ֆրանչեսկա բազմիցս ներկայացրել է Ռումինիան շախմատի Եվրոպայի պատանեկան և աղջիկների աշխարհի երիտասարդական տարբեր տարիքայինների առաջնություններում, որտեղ նվաճել է երեք մեդալ՝ 2004 թվականի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում արծաթե մեդալ և երկու բրոնզե մեդալ՝ 2003 թվականի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում և 2007 թվականի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում։ 2008 թվականին դարձել է Ռումինիայի մինչև 20 տարեկանների չեմպիոն։

2008 թվականին մշտապես տեղափոխվել է Բալթիմոր, որտեղ սկսել է իր ուսումը Մերիլենդի համալսարանում։ 2009 թվականից պարբերաբար մասնակցել է ԱՄՆ-ի կանանց շախմատի առաջնությանը[4]։ 2017 թվականին դարձել է Ամն֊ի կանանց չեմպիոն[5][6]

2008 թվականին Նալչիկում մասնակցել է Շախմատի կանանց աշխարհի առաջնությանը, որտեղ առաջին շրջանում պարտվել է լեհ շախմատիստուիհի Մոնիկա Սոցկոյին, իսկ 2017 թվականին Թեհրանում տեղի ունեցած Շախմատի կանանց աշխարհի առաջնութունան առաջին շրջանում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող չինացի շախմատիստուհի Թան Չժունյիին[7]։

Ներկայացրել է Միացյալ Նահանգները չորս շախմատային օլիմպիադայում (2010-2016 թթ․) և երկու Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում (2013-2015 թթ.)։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[8][9]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2002 2038 2038 2022 2038 2022
2003 2022 2022 2074 2098 2098 2022
2004 2114 2114 2176 2228 2228 2114
2005 2229 2210 2230 2220 2230 2210
2006 2211 2268 2292 2326 2326 2211
2007 2342 2333 2346 2359 2359 2333
2008 2386 2375 2337 2316 2386 2316
2009 2310 2311 2304 2320 2306 2320 2304
2010 2306 2302 2302 2317 2293 2295 2317 2293
2011 2308 2350 2353 2363 2358 2358 2363 2308
2012 2358 2361 2364 2356 2356 2342 2326 2326 2317 2364 2317
2013 2317 2313 2323 2308 2300 2281 2281 2271 2252 2252 2252 2252 2323 2252
2014 2253 2253 2233 2239 2238 2234 2234 2252 2262 2277 2270 2293 2293 2233
2015 2286 2298 2276 2235 2212 2212 2202 2230 2253 2258 2258 2258 2298 2202
2016 2258 2258 2258 2258 2286 2286 2260 2259 2279 2288 2281 2281 2288 2258
2017 2270 2272 2272 2274 2331 2331 2358 2358 2369 2369 2369 2338 2369 2270
2018 2326 2326 2326 2308 2305 2301 2285 2311 2311 2311 2264 2276 2326 2264
2019 2276 2276 2276 2260 2235 2277 2274 2274 2274 2274 2274 2274 2277 2235
2020 2232 2228 2228 2228 2228 2228 2228 2228 2228 2228 2228 2228 2232 2228
2021 2228 2228 2228 2205 2208 2228 2205
2022 2208 2203 2196 2208 2196
2023 2185 2170 2169 2200 2200 2169
2024 2206 2219 2196 2195 2219 2195


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 OlimpBase
  3. Title Applications: Foisor, Sabina-Francesca
  4. Sabina Foisor
  5. 2017 U.S. Women's Championship
  6. «Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը` ԱՄՆ կանանց չեմպիոն». archive3.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  7. 2017 FIDE Knockout Matches
  8. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  9. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյշոր» հոդվածին։