Jump to content

Սաբրինա Վոյնյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբրինա Վոյնյա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 4, 2007(2007-06-04)[1][2] (16 տարեկան)
Ծննդավայր՝Կոնստանցա, Ռումինիա[1]

Սաբրինա Մանեկա-Վոյնյա[3][4] (ռումիներեն՝ Sabrina Maneca-Voinea. հունիսի 4, 2007(2007-06-04)[1][2], Կոնստանցա, Ռումինիա[1]), ռումինացի մարմնամարզուհի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոյնյան ծնվել է 2007 թվականին Կոնստանցայում[5]։ Նրա մայրը՝ Կամելյա Վոյնյան, նախկին մարմնամարզուհի է, ով մասնակցել է 1988 թվականի ամառային օլիմպիական խաղերին և արծաթե մեդալ նվաճել Ռումինիայի հավաքականի կազմում[6]։ Սաբրինան դեռ երեխա էր, երբ Կամելյան նրան բերեց մարզասրահ, որտեղ ինքն աշխատում էր որպես մարզիչ, և աղջիկն սկսեց հետաքրքրվել մարմնամարզությամբ։ Այդ ժամանակից մինչև օրս Սաբրինային մարզում է հենց իր մայրը[7]։

Կարիերա կրտսեր տարիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոյնյան Ռումինիայի հավաքականի կազմում մրցումների մասնակցել է 2017 թվականից։ 2022 թվականի ապրիլին հանդես է եկել իտալական Եզոլո առողջարանային քաղաքի գավաթի խաղարկության պատանեկան մրցաշարում՝ <a href="https://en.wikipedia.org/wiki/2022_City_of_Jesolo_Trophy" rel="mw:ExtLink" title="2022 City of Jesolo Trophy" class="cx-link" data-linkid="127">Junior City of Jesolo Trophy</a>-ում և իր արդյունավետ մրցելույթներով նպաստել է, որ Ռումինիայի հավաքականը թիմային պայքարում զբաղեցնի չորրորդ տեղը։ Այդ մրցաշարում նա նաև բրոնզե մեդալ է նվաճել հենացատկի մրցումներում։ Հուլիսին Սաբրինան մասնակցել է Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնին և իր ավանդը ներդրել թիմային հաղթանակում։ Օգոստոսին հանդես է եկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում և մեծապես նպաստել, որ Ռումինիայի պատանեկան հավաքականը բրոնզե մեդալ նվաճի թիմային պայքարում։ Ընդ որում՝ ինքն անձամբ բազմամարտում զբաղեցրել է չորրորդ տեղը, ոսկե մեդալ նվաճել հենացատկում և բրոնզե մեդալ՝ ազատ վարժություններում[8]։

Կարիերա ավագ տարիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի ապրիլին Վոյնյան մասնակցեց Եվրոպայի մեծահասակների առաջնությանը և օգնեց Ռումինիայի հավաքականին թիմային պայքարում զբաղեցնելու հինգերորդ տեղը։ Ինքն անձամբ հենացատկի մրցումներում գրավեց չորրորդ տեղը, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճեց ազատ վարժություններում։ Հոկտեմբերին Սաբրինան հանդես եկավ աշխարհի առաջնութունում, ազատ վարժություններում զբաղեցրեց չորրորդ տեղը։

Մրցումային պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցումը Թիմային հաշվարկ AA Հենացատկ Զուգափայտ. Հավաս. գեր. Ազատ վարժ.
Պատանեկան
2021 Ռումինիայի առաջնություն 13 2nd
Tournoi International 1st 21 1st
2022 Եզոլո քաղաքի գավաթ 4 բրոնզ 7
Ռումինիայի պատանեկան առաջնություն 2nd
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոն 1st 12 4 5
Եվրոպայի պատանեկան առաջնություն 2nd 4 1st բրոնզ
Turnoi International բրոնզ բրոնզ 1st 4 2nd
Ռումինիայի պատանեկան առաջնություն 1st 1st 5 4 1st
Մեծահասակների
2023 Աշխարհի գավաթ, Դոհա 5 1st 1st
Իսպ.-Ռում.-Շվ. ընկերական մրցաշար 1st
Եվրոպայի առաջնություն 5 4 բրոնզ
RomGym Trophy 1st 2nd 4 6 1st
Ռումինիայի առաջնություն 1st 2nd 8 1st
Հայդելբերգի ընկերական մրցաշար 2nd 13
Աշխարհի առաջնություն 10 R3 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 MANECA-VOINEA Sabrina
  2. 2,0 2,1 Gimnasta Sabrina Maneca Voinea a împlinit 13 ani
  3. «Gimnastele constănțene, pe podium la turneul internațional din Franța. Sabrina Maneca Voinea, patru medalii (GALERIE FOTO)». ZIUA de Constanta (ռումիներեն). 2022 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Germany's Kevric, Italian team take junior golds at European Championships». International Gymnast Magazine Online. 2022 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. "Maneca-Voinea Sabrina". gymnastics.sport. 31 August 2023. Retrieved 8 October 2023.
  6. «Six countries golden in apparatus finals at European Championships». International Gymnast Magazine Online. 2022 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. Bregman, Scott. "Romanian gymnast Sabrina Voinea dreams matching, surpassing her mum's accomplishments". olympics.com. 11 April 2023. Retrieved 8 October 2023.
  8. «Romania's junior gymnasts won six medals in the 2022 European Artistic Gymnastics Championships». Romania Insider (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբրինա Վոյնյա» հոդվածին։