Սահակ Խաչատրյան
Սահակ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1929 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 16, 2016 (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1951) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1968) |
Մասնագիտություն | ախտաբան և ֆիզիոլոգ |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Սահակ Հայրիկի Խաչատրյան (ապրիլի 1, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2016, Երևան, Հայաստան), հայ ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)։ ՀՀ ԲԳԱ փոխնախագահ (1995 թվականից)։ Հայկական բժշկական ինստիտուտի պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ (2004-2016)։ Առաջին անգամ իր մեթոդը (ինսուլինը գլյուկոզայի հետ միասին) կիրառվել է հետռեանիմացիոն թերապիայում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահակ Խաչատրյանը ծնվել է 1929 թվականի ապրիլի 1-ին, Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1954 թվականից աշխատում է նույն ինստիտուտի (1995 թվականից՝ ԵՊԲՀ) ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնում (1970-1994 թվականներին՝ վարիչ)[2]։
ՀՀ ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության նախագահ (1970 թվականից), ՀՀ առողջապահության նախարարության գիտության գլխավոր վարչության պետական և բժշկական գիտության խորհրդի նախագահ (1989-1994):
Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի մահացման և վերակենդանացման հարցերին։ Ուսումնասիրել է բարձր մթնոլորտային ճնշման (նաև՝ երկարատև) համախտանիշի ազդեցությունն օրգանիզմի վրա։ Հեղինակ է «Պաթոլոգիական ֆիզիոլոգիա» (2003) դասագրքի։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ախտաբան-ֆիզիոլոգների միջազգային ընկերակցության նախագահության անդամ (1998 թվականից)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յան Պուրկինեի (1972), Հ. Սելյեի (1976), Ի. Ջանելիձեի (1985) մեդալներ։
- ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1997)։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաթոլոգիական ֆիզիոլոգիան Հայաստանում։ Պատմական ակնարկ։ Երևան։ ՎՄՎ-Պրինտ, 2009։
- Կլինիկական պաթոֆիզիոլոգիա ։ Դասագիրք։ Երեւան։ Հեղ. հրատ., 2007[3]:
- Մահը և օրգանիզմի վերակենդանացումը։ Երևան։ Հայպետհրատ, 1963[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Խաչատրյան, Սահակ Հայրիկի (2007). Կլինիկական պաթոֆիզիոլոգիա ։ Դասագիրք. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան. Երեւան ։: Հեղ. հրատ. ISBN 9789993047087.
- ↑ Սարգսյան, Ասատուր Աղայի; Խաչատրյան, Սահակ Հայրիկի (1963). Մահը և օրգանիզմի վերակենդանացումը. Առողջապահության մինիստրություն Սանլուստուն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահակ Խաչատրյան» հոդվածին։ |
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 16 մահեր
- 2016 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ախտաբաններ
- Հայ ֆիզիոլոգներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ