Սաունայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաունայում
տեսակգեղանկար
նկարիչԱկսելի Գալլեն-Կալլելա[1]
տարի1889[1]
բարձրություն120 սանտիմետր
լայնություն81 սանտիմետր
ստեղծման վայրԿեուրուու
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱտենեում[1]
հավաքածուՖիննական ազգային պատկերասրահ[1]
կայք
Ծանոթագրություններ

«Սաունայում» (ֆիններեն՝ Saunassa), շվեդախոս ֆինն նկարիչ Ակսելի Գալլեն-Կալլելայի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 120 × 81 սմ։

Այսօր «Սաունայում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ատենեումում (Հելսինկի, Ֆինլանդիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սաունայում» ստեղծագործությունում Ակսելի Գալլեն-Կալլելան պատկերել է Էկոլա ընտանիքին, որոնք լոգանք են ընդունում մթեցրած սաունայում։ Էկոլայի դուստրը լողացնում է նստարանին նստած հորը՝ ներքին հարկում, իսկ մնացած մարդիկ ավելի բարձրում են նստած, իսկ աղջիկը վառում է սաունայի բուխարին։ Հատակի տախտակները և սաունայի ներքին տեսքը վկայում են, որ այն երկար ժամանակ ծառայել է որպես բաղնիք։ Նկարի կենտրոնում պատկերված մերկ աղջիկը խորհրդանշում է սաունայի «համեստ անմեղությունը»։ Ակսելի Գալլեն-Կալլելան ցանկացել է պատկերել ավանդական ֆիննական գյուղական կյանքը, որի մասն է կազմել նաև սաունա այցելելը։ Նկարը համարվում է մշակութային արժեք[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրելով Էկոլում, Ակսելի Գալլեն-Կալլելան ամեն երեկո տեղի բնակիչների և իր ընկեր կոմս Լուի Սպարեի հետ այցելել է սաունա։ Սակայն «Սաունայում» ստեղծագործությունը նկարիչը վրձնել է հիշողություններով ու տպավորություններով։ Ակսելին նկարի տեսարանը պատկերել է Էկոլա ընտանիքի սաունայի նեղ ծածկապատշգամբում։ Գալլեն-Կալլելան նկարը նվիրել է Կնութ Թիլգմանին․ ավելի ուշ, 1922 թվականին, Էռնստ Թիլգմանը նկարը փոխանցում է Ատենեումին։ Նկարչին այդ քայլը դուր չի եկել․ որպես բողոք հեղինակը գրում է թանգարանին, որ նկարը կիսատ է և չի ուզում, որ այն ցուցադրվի, սակայն բողոքին ընթացք չեն տալիս[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Janne Gallen-Kallela-Sirén: Minä palaan jalanjäljilleni – Akseli Gallen-Kallelan elämä ja taide. Otava 2002. s. 104–108.