Սարգիս Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Խաչատրյան
Ծնվել է1920
ԾննդավայրԶովաբեր, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎլադիմիրյան ռազմական ուսումնարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Սարգիս Համբարձումի Խաչատրյան (1920, Զովաբեր, Հայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Խաչատրյանը ծնվել է 1920 թվականին, Սևանի շրջանի Զովաբեր գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1940 թվականին ավարտել է Հրազդանի շրջկենտրոնի Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի երկամյա մանկավարժական ինստիտուտում։ Դեռ ինստիտուտը չավարտած ուսուցչական աշխատանքի է անցել հայրենի գյուղի դպրոցում[1]։

1942 թվականի հունվարին Սարգիսը զորակոչվել է կարմիր բանակ։ Նրա զինվորական ծառայությունն սկսվել է Հեռավորարևելյան կարմրադրոշ բանակի 105-րդ հրաձգային դիվիզիայի 130-րդ գնդում։ Սովորել է Վլադիմիրի տանկային ուսումնարանում։ Ուսումնարանն ավարտելուց հետո նրան շնորհվել է կրտսեր լեյտենանտի կոչում։ Մասնակցել է Բորիսով, Մինսկ քաղաքների ազատագրմանը։ Ցուցաբերած արիության համար լեյտենանտ Խաչատրյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Մասնակցել է նաև Վարշավայի ազատագրման մարտերին, պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Վիսլա գետի անցման ժամանակ հրամանատարության առաջադրանքն օրինակելիորեն կատարելու համար Խաչատրյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Շտետին քաղաքի գրավման, Օդերի անցման ընթացքում համառ մարտերում խիզախություն ցուցաբերելու համար արժանացել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի և գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալությանը։ Բեռլինի գրավման ժամանակ կատարած սխրանքի համար հրամանատարությունը Խաչատրյանին պարգևատրել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով[1]։

Հաղթանակից հետո լեյտենանտ Խաչատրյանը զորացրվել է բանակից և նորից մանկավարժական աշխատանքի է անցել հայրենի Զովաբեր գյուղում։ Թոշակի անցնելուց հետո էլ շարունակել է մանկավարժական գործունեությունը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]