Սարգիս Խարբերդցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարգիս Խարբերդցի (թուրքերեն՝ Sarkis Harputlu, 1919 - հունիսի 12, 2014), հայազգի թուրքաբնակ թենիսիստ, մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1909 թվականին Խարբերդի Կեսարիա բնակավայրում։ Մանուկ հասակում կորցրել է հորը՝ Հակոբ բեյին։ Երկու տարեկան հասակում մոր՝ Փառանձեմի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ուր ապրում են 5 տարի։ Վերադառնում են նորից Խարբերդի նահանգ՝ Դևերեք (Տևրիկ) ու երեք տարի անց կրկին տեղափոխվում Ստամբուլ։ Մանուկ հասակում դպրոց գնալու ծախսերը հոգալու համար Սարգիսը Քադըքյոյի թենիսի կորտերում գնդակ հավաքելով է գումար վաստակել[1]։ Հաճախել է Արամյան Կենդրոնականն վարժարան։ Ավարտելուց հետո սովորել է համալսարանում՝ հունական բանասիրության բաժնում[2]։

Սարգիս Խարբերդցին Թուրքիայում հայտնի էր անվանի թենիսիստների մարզելով և մի շարք թենիսի ակումբներ ստեղծելով (Dalyan Clup, Caddebostan Raket Kulup)։ Թենիսում երկար տարիներ մարզիչ աշխատելու պատճառով նրան «Վարպետաց վարպետ» (թուրքերեն՝ Hocaların Hocası) էին կոչում[3]։

Քադըքյոյի սուրբ Թագավոր հայկական եկեղեցում իր հոգեհանգստի արարողությանը ներկա են եղել նրա դուստրերը՝ Սելինը և Ալինը, ինչպես նաև ընտանիքի հարազատներ և հայ համայնքի քաղաքացիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]