Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սաքո Գրիգորի Սուքիասյան (օգոստոսի 22 , 1896 (1896-08-22 ) , Ախալքալաք , Թիֆլիսի նահանգ , Ռուսական կայսրություն - հուլիսի 16 , 1965 (1965-07-16 ) , Մոսկվա , ԽՍՀՄ ), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941 թվականից։
Ծնվել է Ախալքալաք քաղաքում։ 1910 թվականին ընդունվել և 1915 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը ։ 1918 -1923 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1923 -1965 թվականներին ապրել է Մոսկվայում։ Աշխատել է տարբեր հրատարակչություններում ու գերատեսչություններում։ Թարգմանել է հայերենից ռուսերեն , ռուսերենից հայերեն։ Նրա թարգմանությամբ ռուսերեն լույս են տեսել Վահան Տերյանի , Արազու , Ստեփան Զորյանի մի շարք ստեղծագործություններ։ Մահացել է Մոսկվայում , թաղվել է Ախալքալաքում[1] ։
Էջեր Վահան Տերյանի կյանքից, Երևան, Հայպետհրատ, 1959, 307 էջ։
Պուշկին Ա. Ս., Կիրջալի (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1936, 20 էջ։
Պուշկին Ա. Ս., Կապիտանի աղջիկը, Երևան-Մոսկվա, 1936, 148 էջ։
Պուշկին Ա. Ս., Պուգաչովի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1936, 127 էջ։
Պուշկին Ա. Ս., Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, 1937, 214 էջ։
Պուշկին Ա. Ս., Պիկովայա դամա, Երևան, Պետհրատ, 1937, 91 էջ։
Օստրավսկի Ն., Ինչպես էր կոփվում պողպատը, մաս 1, Երևան, Պետհրատ, 1939, 228 էջ։
Գորկի Մ., Չարլի Մենը, Երևան, Պետհրատ, 1940, 20 էջ։
Մանտեյֆիլ Պ., Բնագետի պատմածները, Երևան, Պետհրատ, 1940, 201 էջ։
Միկլուխո Մակլայ Ն. Ն., Ճանապարհորդություններ, Երևան, Հայպետհրատ, 1950, 400 էջ։
Ռադիշչև Ա. Ն., Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա, Երևան, Հայպետհրատ, 1950, 243 էջ։
Նեկրասով Ն., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
Նեկրասով Ն., Բանաստողծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Սուքիասյանը), Երևան, «Հայաստան, 1971, 127 էջ։
«Թարգմանչաց արվեստ» շտեմարան։
↑ Գրական տեղեկատու . Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 522-523.