Սեսիլիա Բրեկհուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլիա Բրեկհուս
իսպ.՝ Cecilia Brækhus
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1981(1981-09-28)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՆոր Կարթագեն, Կոլումբիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունբռնցքամարտիկ և քիքբոքսեր
Պարգևներ և
մրցանակներ
 Cecilia Brækhus Վիքիպահեստում

Սեսիլիա Բրեկհուս (իսպ.՝ Cecilia Brækhus, սեպտեմբերի 28, 1981(1981-09-28)[1], Նոր Կարթագեն, Կոլումբիա), նորվեգացի մարզիկ, բռնցքամարտիկ, քիքբռնցքամարտիկ։ Կիսամիջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (WBC (2009-մեր օրեր), WBA (2009-մեր օրեր), WBO (2010-մեր օրեր), IBF (2014-մեր օրեր))։ Առաջին կինը, որը արժանացել է բոլոր 4 տիտղոսներին[2]։ Կանանց շարքում արժանացել է BWAA-ի վարկածով «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)[3]։

Քիքբոքսինգի Եվրոպայի (2002) և աշխարհի չեմպիոն (2003)։

Սիրողական բռնցքամարտում աշխարհի առաջնության (2005) և Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր (2004), Եվրոպայի չեմպիոն (2005), Նորվեգիայի չեմպիոն (2005, 2006)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 28-ին Կոլումբիայի Կարթագենա քաղաքում[4]։ Երբ Սեսիլիան դարձել է 2 տարեկան, նրան որդեգրել է նորվեգացի մի զույգ և նա մեծացել է Բերգենում[5][6]։

Քիքբոքսինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիքբոքսինգով սկսել է զբաղվել 14 տարեկանում[5]։

2002 թվականին մինչև 65 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի WAKO չեմպիոն, իսկ 2003 թվականին՝ WAKO աշխարհի չեմպիոն[4][5][7]։

Սիրողական բռնցքամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի Եվրոպայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ 1/8 եզրափակչում հաղթել է իտալացի Մանուելա Մարչենարոյին։ Քառորդ եզրափակչում հաղթել է լեհ Իզաբելա Ցեսլյակին։ Կիսաեզրափակչում հաղթել է ռուս Մարիա Կառլովային։ Եզրափակչում պարտություն է կրել Վիննի Սկովգորից[5][8]։

2005 թվականի Նորվեգիայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացել է միջինքաշային կարգում (մինչև 75 կգ)։ Եզրափակչում հաղթել է Ինգերդ Կամիլա Սկոգմոյին[9]։

2005 թվականի Եվրոպայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ Քառորդ եզրափակչում հաղթել է Մենդի Լյոնիսենին։ Կիսաեզրափակչում հաղթել է Լարիսա Պոպին։ Եզրափակչում հաղթել է Յուլիա Նեմցովային[4][5][10]։

2005 թվականի աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 63 կգ)։ 1/8 եզրափակչում հաղթել է թուրք Էլիֆ Իսլակին, քառորդ եզրափակչում՝ իռլանդացի Ալաննա Մյորֆին, կիսաեզրափակչում՝ դանիացի Վիննի Սկովգորին։ Եզրափակչում պարտություն է կրել Յուլիա Նեմցովայից[4][5][11]։

2006 թվականի Նորվեգիայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացել է առաջին կիսամիջինքաշային կարգում (մինչև 66 կգ)։ Եզրափակչում հաղթել է Վիբեկե Էունեյին[12]։

Ընդհանուր առմամբ սիրողական բռնցքամարտում ունեցել է 80 հանդիպում, որոնցից 75-ը ավարտվել են նրա հաղթանակով և 5-ը պարտությամբ[5]։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին պայմանագիր է ստորագրել «Sauerland Events» կազմակերպության հետ[5]։ Սկսել է մարզվել Ուլի Վեգների գլխավորությամբ[4]։

Պրոֆեսիոնալ ռինգում առաջնաելույթը եղել է 2007 թվականի հունվարի 20-ին։ Հաղթել է միավորների առավելությամբ[4][5][13]։

Չմպիոնական մարտ Վինի Սկովգորի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի 14-ին հանդիպել է դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Վինի Սկովգորին։ Նրանք պայքարել են կիսամիջինքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսների համար։ Սեսիլիան հաղթել է միավորների առավելությամբ[4][5][14]։

2009 թվականի մայիսի 30-ին հաղթել է ամերիկացի Էմի Յուրատովաչին[4][15]։

2009 թվականի սեպտեմբերի 12-ին հաղթել է իտալացի Լյուսիա Մորելիին[4][16]։

2010 թվականի մայիսի 15-ին հանդիպել է ամերիկացի Վիկտորիա Կիսներոսին։ Բրեկհուսը հաղթել է միավորների առավելությամբ և WBO վարկածով չեմպիոն[4][5][17]։

2010 թվականի հոկտեմբերի 30-ին 7-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Միքաելա Լորենին[4][18]։

2010 թվականի նոյեմբերի 20-ին 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հունգարացի Եվա Բաժիչին[4][19]։

2011 թվականի ապրիլի 2-ին հաղթել է ամերիկացի Ջիլ Էմերիին[4][20][21]։

2011 թվականի մայիսի 7-ին հաղթել է երկրորդ կիսաթեթև քաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Շևել Հալբեկին[4][22]։

2011 թվականի դեկտեմբերի 3-ին 10-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Կուլեի Կուպիխեային[4][23]։

2012 թվականի հունիսի 2-ին հաղթել է գերմանացի Ջեսիկա Բալոգունին[4][24][25]։

2012 թվականի սեպտեմբերի 22-ին հաղթել է երկու քաշային կարգերում աշխարհի էքս չեմպիոն ֆրանսիացի Աննա Մատիս Սոֆիին[4][26][27]։

2013 թվականի ապրիլի 13-ին 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել առաջին միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն ամերիկացի Միա Սենտ Ջոնին[4][28][29]։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել առաջին միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն դոմինիկացի Օկսանդիա Կաստիլյոին[4][30][31]։

Մարզվել է Օտտո Ռամինի գլխավորությամբ[32]։

2014 թվականի փետրվարի 1-ին հաղթել է առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն ֆրանսիացի Միրիամ Լամարին[4][33][34]։

2014 թվականի հունիսի 7-ին երկրորդ անգամ է հանդիպել Ջեսիկա Բելոգունի հետ։ Հաղթել է միավորների առավելությամբ[4][35][36]։

Մարտ Իվանա Խաբազինի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 13-ին հանդիպել է կիսամիջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, խորվաթացի բռնցքամարտիկ Իվանա Խաբազինին։ Հաղթել է միավորների առավելությամբ։ Բրեկհուսը դարձել է առաջին կինը, ով արժանացել է 4 հիմնական տիտղոսներին[2][4][5][37][38]։

2014 թվականի նոյեմբերի 29-ին հաղթել է առաջին միջինքաշային կարգում էքս չեմպիոն Ջենիֆեր Ռեցկեի հետ[4][39][40]։

2014 թվականի դեկտեմբերին Նորվեգիայում չեղյալ է հայտարարվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի արգելքը, որը գործել է 1982 թվականից[41][42]։

2015 թվականին դադարեցրել է համագործակցությունը «Sauerland Events» կազմակերպության հետ և պայմանագիր ստորագրել «К2 Promotions»-ի հետ:[43]։

2016 թվականի փետրվարի 27-ին հաղթել է առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Կրիս Նամուսին[4][5][44][45]։

2016 թվականի հոկտեմբերի 1-ին երկրորդ անգամ է հանդիպել Աննա Սոֆի Մատիսի հետ։ Բրեկհուսը հակառակորդին նոկաուտի է ենթարկել 2-րդ ռաունդում։ Նորվեգիայում դա եղել է 1980 թվականից հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին երեկոն[4][46][47][48]։

2017 թվականի փետրվարի 24-ին հաղթել է Կլարա Սվենսոնին[4][49][50]։

2017 թվականի հունիսի 9-ին հաղթել է երկու քաշային կարգերում աշխարհի էքս չեմպիոն Էրիկա Ֆարիասին[4][51][52]։

2017 թվականի հոկտեմբերի 21-ին երկրորդ անգամ է հանդիպել Միքաելա Լորենի հետ։ Հակառակորդին նոկաուտի է ենթարկել 6-րդ ռաունդում[4][53][54]։

BWAA կողմից արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)[3]։

2018 թվականի մայիսի 5-ին հաղթել է միջինքաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Կալի Ռեիսին[4][55][56][57]։

2018 թվականի հուլիսի 21-ին հաղթել է ռուս անպարտելի բռնցքամարտիկ Իննա Սագայդակովսկայային[58][59][60][61]։

2018 թվականի դեկտեմբերի 8-ին հաղթել է առաջին կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Ալեքսանդրա Մագձիակ Լոպեսին[62][63][64][65]։

2019 թվականի օգոստոսին սկսել է մարզվել Աբել Սանչեսի գլխավորությամբ[66][67]։

2019 թվականի հոկտեմբերին պայմանագիր է ստորագրել «Matchroom Sport» կազմակերպության հետ[68][69]։

2019 թվականի նոյեմբերի 30-ին հաղթել է թեթև քաշային կարգում աշխարհի էքս չեմպիոն Վիկտորիա Բուստոսին[70]։

Մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություններ
38 2021 թվական մարտի 13 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեսիկա ՄաքԿասկիլ (9-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկյան Էյրլայնս կենտրոն, Դալաս, Տեխաս, ԱՄՆ UD10 (10) Մարտը տեղի է ունեցել կիսամիջինքաշային կարգում WBC (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը, WBA (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), WBO (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), IBF (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը), IBO (ՄաքԿասկիլի առաջին պաշտպանությունը) և The Ring (ազատ տիտղոս) վարկածներով չեմպիոնի տիտղոսի համար։ Հաշիվ՝ 91-98, 90-99, 89-100:
37 2020 օգոստոսի 15 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեսիկա ՄաքԿասկիլ (8-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թալսա, Օկլահոմա, ԱՄՆ MD10 (10) Մարտը տեղի է ունեցել կիսամիջինքաշային կարգում WBC (Բրեկհուսի 25-րդ պաշտպանություն), WBA (Բրեկհուսի 24-րդ պաշտպանություն), WBO (Բրեկհուսի 23-րդ պաշտպանություն), IBF (Բրեկհուսի 11-րդ պաշտպանություն), IBO (Բրեկհուսի 10-րդ պաշտպանություն)։ Հաշիվ՝ 95-95, 94-97, 93-97:
36
2019 թվական նոյեմբերի 30 Արգենտինա Վիկտորիա Բուտոս (19-5) Մոնակո Casino de Monte Carlo Salle Medecin, Մոնտե Կառլո, Մոնակո UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (24-րդ պաշտպանություն), WBA (23-րդ պաշտպանություն), WBO (22-րդ պաշտպանություն), IBF (10-րդ պաշտպանություն) և IBO (9-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 98-92 (երկու անգամ)։
35
2018 թվական դեկտեմբերի 8 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքսանդրա Մագձիակ Լոպես (18-4-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (23-րդ պաշտպանություն), WBA (22-րդ պաշտպանություն), WBO (221րդ պաշտպանություն), IBF (9րդ պաշտպանություն) և IBO (8- պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոն։ աշիվ՝ 99-91 և 100-90 (երկու անգամ)։կիսամիջինքաշային կարգում WBC (23-րդ պաշտպանություն), WBA (22-րդ պաշտպանություն), WBO (21-րդ պաշտպանություն), IBF (9-րդ պաշտպանություն) և IBO (8-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 100-90 (երկու անգամ)։
34
2018 թվական հուլիսի 21 Ռուսաստան Իննա Սագայդակովսկայա (7-0-0) Ռուսաստան Օլիմպիական մարզադաշտ, Մոսկվա, Ռուսաստան UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (22-րդ պաշտպանություն), WBA (21-րդ պաշտպանություն), WBO (20-րդ պաշտպանություն), IBF (8-րդ պաշտպանություն) և IBO (7-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 և 98-92 (երկու անգամ)։
33
2018 թվական մայիսի 5 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալի Ռեիս (13-6-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (21-րդ պաշտպանություն), WBA (20-րդ պաշտպանություն), WBO (19-րդ պաշտպանություն), IBF (7-րդ պաշտպանություն) և IBO (6-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Սեսիլիան նոկդաունի է ենթարկվել 7-րդ ռաունդում։ Հաշիվ՝ 97-92 և 96-93 (երկու անգամ)։
32
2017 թվական հոկտեմբերի 21 Շվեդիա Միքաելա Լորեն (29-4-0) Նորվեգիա Oslofjord Convention Center, Ստոկե, Նորվեգիա TKO6 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (20-րդ պաշտպանություն), WBA (19-րդ պաշտպանություն), WBO (18-րդ պաշտպանություն), IBF (6-րդ պաշտպանություն) և IBO (5-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։
31
2017 թվական հունիսի 9 Արգենտինա Էրիկա Ֆարիաս (24-1-0) Նորվեգիա Bergenhus Fortress, Բերգեն, Նորվեգիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (19-րդ պաշտպանություն), WBA (18-րդ պաշտպանություն), WBO (17-րդ պաշտպանություն), IBF (5-րդ պաշտպանություն) և IBO (4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 և 99-91 (երկու անգամ)։
30
2017 թվական փետրվարի 24 Շվեդիա Կլարա Սվենսոն (17-1-0) Նորվեգիա Օսլո, Նորվեգիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (18-րդ պաշտպանություն), WBA (17-րդ պաշտպանություն), WBO (16-րդ պաշտպանություն), IBF (4-րդ պաշտպանություն) և IBO (3-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 և 99-91 (երկու անգամ)։
29
2016 թվական հոկտեմբերի 1 Ֆրանսիա Աննա Սոֆի Մատիս (27-3-1) Նորվեգիա The Spectrum, Օսլո, Նորվեգիա TKO2 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (17-րդ պաշտպանություն), WBA (16-րդ պաշտպանություն), WBO (15-րդ պաշտպանություն), IBF (3-րդ պաշտպանություն) և IBO (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։
28
2016 թվական փետրվարի 27 Ուրուգվայ Կրիս Նամուս (21-3-0) Գերմանիա Gerry Weber Stadion, Հալլե, Գերմանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (16-րդ պաշտպանություն), WBA (15-րդ պաշտպանություն), WBO (14-րդ պաշտպանություն), IBF (2-րդ պաշտպանություն) և IBO (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
27
2014 թվական նոյեմբերի 29 Գերմանիա Ջենիֆեր Ռեցկե (15-1-1) Դանիա Falconer Centeret, Ֆրեդրիկսբերգ, Դանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (15-րդ պաշտպանություն), WBA (14-րդ պաշտպանություն), WBO (13-րդ պաշտպանություն) և IBF (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 և 100-90 (երկու անգամ)։
26
2014 թվական սեպտեմբերի 13 Խորվաթիա Իվանա Խաբազին (13-1-0) Դանիա TAP1, Կոպենհագեն, Դանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (14-րդ պաշտպանություն), WBA (13-րդ պաշտպանություն), WBO (12-րդ պաշտպանություն) և IBF (1-րդ պաշտպանություն Хабазин): Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
25
2014 թվական հունիսի 7 Գերմանիա Ջեսիկա Բալոգուն (24-3-0) Գերմանիա Sport and Congress Center, Շվերին, Գերմանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (13-րդ պաշտպանություն), WBA (12-րդ պաշտպանություն) և WBO (11-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90, 98-92, 99-91:
24
2014 թվական փետրվարի 1 Ֆրանսիա Մարիամ Լամար (22-3-0) Դանիա Arena Nord, Ֆրեդրիսկշավն, Դանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (12-րդ պաշտպանություն), WBA (11-րդ պաշտպանություն) և WBO (10-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 և 100-89 (երկու անգամ)։
23
2013 թվական սեպտեմբերի 7 Դոմինիկյան Հանրապետություն Օկսանդիա Կաստիլյո (12-0-2) Դանիա Arena Nord, Ֆրեդրիսկշավն, Դանիա TKO9 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (11-րդ պաշտպանություն), WBA (10-րդ պաշտպանություն) և WBO (9-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։
22
2013 թվական ապրիլի 13 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միա Սենտ Ջոն (47-12-2) Դանիա Arena Nord, Ֆրեդրիսկշավն, Դանիա TKO3 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (10-րդ պաշտպանություն), WBA (9-րդ պաշտպանություն) և WBO (8-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։
21
2012 թվական սեպտեմբերի 22 Ֆրանսիա Աննա Սոֆի Մատիս (26-2-0) Դանիա Arena Nord, Ֆրեդրիսկշավն, Դանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (9-րդ պաշտպանություն), WBA (8-րդ պաշտպանություն) և WBO (7-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 (բոլորը)։
20
2012 թվական հունիսի 2 Գերմանիա Ջեսիկա Բալոգուն (22-1-0) Դանիա MCH Messecenter Herning, Հերնինգ, Դանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (8-րդ պաշտպանություն), WBA (7-րդ պաշտպանություն) և WBO (6-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-92 և 97-93 (երկու անգամ)։
19
2011 թվական դեկտեմբերի 3 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կուլլեի Կուպիհեա (7-1-0) Ֆինլանդիա Հարտվալ Արենա, Հելսինկի, Ֆինլանդիա TKO10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (7-րդ պաշտպանություն), WBA (6-րդ պաշտպանություն) և WBO (5-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։
18
2011 թվական մայիսի 7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շեվել Հալբեկ (28-6-2) Դանիա Koncerthuset, Կոպենհագեն, Դանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (6-րդ պաշտպանություն), WBA (5-րդ պաշտպանություն) և WBO (4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 97-93 և 98-92 (երկու անգամ)։
17
2011 թվական ապրիլի 2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիլ Էմերի (10-4-0) Դանիա MCH Messecenter Herning, Հերնինգ, Դանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (5-րդ պաշտպանություն), WBA (4-րդ պաշտպանություն) և WBO (3-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-91 և 98-92 (երկու անգամ)։
16
2010 թվական նոյեմբերի 20 Հունգարիա Եվա Բաժիչ (6-2-0) Դանիա MCH Messecenter Herning, Հերնինգ, Դանիա KO3 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (4-րդ պաշտպանություն) և WBO (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
15
2010 թվական հոկտեմբերի 30 Շվեդիա Միքաելա Լորեն (6-0-0) Գերմանիա StadtHalle, Ռոստոկ, Գերմանիա TKO7 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (3-րդ պաշտպանություն), WBA (3-րդ պաշտպանություն) և WBO (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
14
2010 թվական մայիսի 15 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիկտորիա Կիսներոս (5-8-2) Դանիա MCH Messecenter Herning, Հերնինգ, Դանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (2-րդ պաշտպանություն), WBA (2-րդ պաշտպանություն) և WBO (ազատ տիտղոս)։ Հաշիվ՝ 100-90 (բոլորը)։
13
2009 թվական սեպտեմբերի 12 Իտալիա Լյուսիա Մորելի (12-0-0) Դանիա MCH Messecenter Herning, Հերնինգ, Դանիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (2-րդ պաշտպանություն) և WBA (2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 99-92, 97-93, 98-92:
12
2009 թվական մայիսի 30 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էմի Յուրատովաչ (6-2-0) Ֆինլանդիա Հարտվալ Արենա, Հելսինկի, Ֆինլանդիա UD10 (10) կիսամիջինքաշային կարգում WBC (1-րդ պաշտպանություն) և WBA (1-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոն։ Հաշիվ՝ 98-92 (բոլորը)։
11
2009 թվական մարտի 14 Դանիա Վինի Սկովգոր (7-0-0) Գերմանիա Sparkassen-Arena, Քիլ, Գերմանիա UD10 (10) Կիսածանր քաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսներ։ Հաշիվ՝ 98-92 և 96-94 (երկու անգամ)։
10
2008 թվական հոկտեմբերի 25 Բուլղարիա Բորիսլավա Գորանովա (4-24-1) Գերմանիա Weser-Ems Halle, Օլդենբուրգ, Գերմանիա UD8 (8) Գորանովան նոկդաունի է ենթարկվել 2-րդ և 7-րդ ռաունդներում։ Հաշիվ՝ 80-71 և 80-70 (երկու անգամ)։
9
2008 թվական սեպտեմբերի 20 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կիմբերլի Հարիս (5-11-0) Գերմանիա Seidensticker Halle, Բիլեֆելդ, Գերմանիա UD8 (8) Հաշիվ՝ 80-73 և 80-72 (երկու անգամ)։
8
2008 թվական հունիսի 21 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նիկոլ Վուդս (4-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Seminole Hard Rock Hotel and Casino, Հոլիվուդ (Ֆլորիդա), Ֆլորիդա, ԱՄՆ UD6 (6) Հաշիվ՝ 59-55 և 60-54 (երկու անգամ)։
7
2008 թվական մայիսի 17 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ադելիտա Իրիզարի (4-1-0) Գերմանիա Oberfrankenhalle, Բայրոյթ, Գերմանիա UD6 (6) Իրիզարին նոկդաունի է ենթարկվել 6-րդ ռաունդում։ Հաշիվ՝ 60-53, 60-54, 59-54:
6
2008 թվական մարտի 29 Գերմանիա Տատյանա Դիկման (1-2-0) Գերմանիա Sparkassen-Arena, Քիլ, Գերմանիա UD6 (6) Հաշիվ՝ 60-54 և 60-53 (երկու անգամ)։
5
2008 թվական հունվարի 26 Դոմինիկյան Հանրապետություն Վանդա Պենա Օսունա (4-2-0) Գերմանիա Տեմպոդրոմ, Բեռլին, Գերմանիա TKO4 (4)
4
2007 թվական հունիսի 23 Բուլղարիա Բորիսլավա Գորանովա (3-18-1) Գերմանիա Stadthalle, Ցվիկաու, Գերմանիա UD6 (6)
3
2007 թվական մայիսի 26 Լատվիա Օլգա Բոյարե (1-4-1) Գերմանիա Brose Arena, Բամբերգ, Գերմանիա UD4 (4) Հաշիվ՝ 40-36 (բոլորը)։
2
2007 թվական փետրվարի 17 Սլովակիա Յանա Լատովա (1-1-0) Բելգիա Complexe Sportif, Էվերե, Բելգիա KO2 (4)
1
2007 թվական հունվարի 20 Խորվաթիա Քսենիա Կորպեկ (0-1-0) Շվեյցարիա St: Jakobshalle, Բազել, Շվեյցարիա UD4 (4) Հաշիվ՝ 40-36 (բոլորը)։
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություններ

Տիտղոսներ և հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիքբոքսինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 Ոսկի WAKO Եվրոպայի չեմպիոն
  • 2003 Ոսկի WAKO աշխարհի չեմպիոն

Սիրողական բռնցքամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվական Արծաթ առաջին կիսամիջինքաշային կարգում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (մինչև 63 կգ)։
  • 2005 թվական Ոսկի միջինքաշային կարգում Նորվեգիայի չեմպիոն (մինչև 75 կգ)։
  • 2005 թվական Ոսկի առաջին կիսամիջինքաշային կարգում Եվրոպայի չեմպիոն (մինչև 63 կգ)։
  • 2005 թվական Արծաթ առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (մինչև 63 կգ)։
  • 2006 թվական Ոսկի առաջին կիսածանր քաշային կարգում Նորվեգիայի չեմպիոն (մինչև 66 կգ)։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կիսամիջինքաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն (2016-մեր օրեր)։

Համաշխարհային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կիսամիջինքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն (2009-մեր օրեր)։
  • կիսամիջինքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն (2009-մեր օրեր)։
  • կիսամիջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (2010-մեր օրեր)։
  • կիսամիջինքաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2014-մեր օրեր)։

Հաստատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BWAA վարկածով կանանց շարքում արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (2017)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 «Braekhus Unifies IBF/WBA/WBO/WBC Belts - History!».
  3. 3,0 3,1 «Cecilia Braekhus - BWAA Female Fighter of the Year».
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 «WBAN: Cecilia Braekhus».
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 «lifeinnorway: Cecilia Braekhus».
  6. «Cecilia Braekhus, the best female fighter you've probably never heard of».
  7. «A kickboxer is the absolute nr 1 in womens professional boxing».(չաշխատող հղում)
  8. «3:European Women Championships».
  9. «Norwegian National Championships 2005».
  10. «4:European Women's Championships 2005».
  11. «3:World Womens Championships 2005».
  12. «Norwegian National Championships 2006».
  13. «Saturday 20, January 2007».
  14. «Cecilia Braekhus vs: Vinni Skovgaard».
  15. «Saturday 30, May 2009».
  16. «Saturday 12, September 2009».
  17. «Saturday 15, May 2010».
  18. «Saturday 30, October 2010».
  19. «Saturday 20, November 2010».
  20. «Cecilia Braekhus vs: Jill Emery».
  21. «Braekhus Dominates Emery, Nielsen Decisions Boulden».
  22. «Saturday 7, May 2011».
  23. «Saturday 3, December 2011».
  24. «Saturday 2, June 2012».
  25. «Blackledge Shocks Mads Larsen: Braekhus, Murat Win».
  26. «Saturday 22, September 2012».
  27. «Patrick Nielsen and Eubank Win, Braekhus Beats Mathis».
  28. «Saturday 13, April 2013».
  29. «Braekhus Demolishes Mia St: John, Masternak Wins».
  30. «Saturday 7, September 2013».
  31. «Braekhus Batters Castillo, Nielsen Defeats Majewski».
  32. «Braekhus Steps Up Her Training With New Coach Ramin».
  33. «Saturday 1, February 2014».
  34. «Braekhus Dominates: Skoglund, Masternak Win By KO».
  35. «Saturday 7, June 2014».
  36. «Braehmer and Braekhus Retain: Zeuge is Impressive».
  37. «Saturday 13, September 2014».
  38. «Брекхус стала абсолютной чемпионкой мира, а Куигг защитил титул WBA».
  39. «Saturday 29, November 2014».
  40. «Cecilia Braekhus Dominates: Wallin, Svensson Win».
  41. «Braekhus Very Happy With End To Norway Boxing Ban».
  42. «lifeinnorway. Cecilia Braekhus».
  43. «Cecilia Brækhus Parts With Sauerland, Joins KMG/IMG».
  44. «Fight:2043900».
  45. «Cecilia Braekhus Dominates, Dominik Britsch Gets Win».
  46. «Saturday 1, October 2016».
  47. «Cecilia Braekhus Destroys Ann-Sophie Mathis in Two Rounds».
  48. «Норвегия вернулась в профибокс после 35-летнего бана: Брэкхус разобралась с Матис».
  49. «Friday 24, February 2017».
  50. «Cecilia Braekhus Dominates Klara Svensson To Retain Belts».
  51. «Friday 9, June 2017».
  52. «Cecilia Braekhus Decisions Erica Farias To Retain Five Titles».
  53. «Saturday 21, October 2017».
  54. «Cecilia Braekhus Stops Mikaela Lauren in Six To Retain».
  55. «Fight:2245226».
  56. «Cecilia Braekhus Gets Dropped, Rises To Decision Kali Reis».
  57. «Сесилия Брэкхус не без приключений защитила звание абсолютной чемпионки».
  58. «Saturday 21, July 2018».
  59. «Cecilia Braekhus Dominates Inna Sagaydakovskaya Over Ten».
  60. «Сесилия Брэкхус сохранила звание абсолютной чемпионки мира».
  61. «Инна Сагайдаковская проиграла Сесилии Брекхус».
  62. «Fight:2288274».
  63. «Cecilia Braekhus Retains Titles, Lopsided Decision over Lopes».
  64. «Сесилия Брекхус победила Александру Магдзяк-Лопес». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  65. «НВО буднично и уныло попрощался с боксом: победили Брэкхус, Шилдс и Эстрада».
  66. «Cecilia Braekhus Training Hard With Abel Sanchez in Big Bear».
  67. «Сесилия Брекхус начала тренироваться под руководством Абеля Санчеса». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  68. «Cecilia Braekhus Inks Promotional Pact With Eddie Hearn».
  69. «Абсолютная чемпионка мира Сесилия Брекхус подписала контракт с Matchroom». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  70. «Braekhus Dominates Bustos; Makes 25th Straight Title Defense».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Բրեկհուս» հոդվածին։