Սերա Քութլուբեյը ծնվել է 1997 թվականին Անկարա։ Կրթությունն ստացել է Հալիչի համալսարան|Հալիչի համալսարանի թատերական բաժնում[2]։ Առաջին դերասանական փորձն ունեցել է 2016 թվականին «Սաթ» հեռուստասերիալում, ապա նկարահանվել «Հայրս և նրա ընտանիքը» հեռուստասերիալում։ «Անանունները» հեռուստասերիալում մարմնավորել է Սեհերի կերպարը, իսկ արդեն առավել մեծ ճանաչում է ստացել «Դաժան Ստամբուլ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, որտեղ մարմնավորել է Ջեմրե Յըլմազի դերը։ Ներկայումս նա նկարահանվում է «Բարություն» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Դամլայի կերպարը։