Սերգեյ Սայադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սայադով
Սերգեյ Միխայիլի Սայադով
Ծնվել էսեպտեմբերի 14, 1955(1955-09-14)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան (1977)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (2008)
ԵրկերՀայազգ էլեկտրոնային հանրագիտարան[2]
Մասնագիտությունպատմաբան և հասարակական գործիչ
ԱշխատավայրLegislative Assembly of Rostov Oblast?[3]

Սերգեյ Սայադով (սեպտեմբերի 14, 1955(1955-09-14)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, «Հայազգ» հիմնադրամի համացանցային հանրագիտարանի հիմնադիր ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Սայադովը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 14-ին Թբիլիսի քաղաքում։ Սովորել է Թբիլիսիի թիվ 66 միջնակարգ դպրոցում։ 1977 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[4]։ 1980-1983 թվականներին աշխատել է Հնագույն ակտերի կենտրոնական պետական արխիվի, Գրականության և արվեստի կենտրոնական պետական արխիվի ֆոնդերում։ Զբաղվում է հայ ժողովրդի էթնոէկոլոգիայի հարցերով։

Հանդիսանում է «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպության գործադիր տնօրեն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը հասցեագրված է նախևառաջ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հայկական համայնքներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հայ ժողովրդի պատմությամբ և մշակույթով։

«Հայազգ» ռուսալեզու հայագիտական հանրագիտարանի հիմնադիր[5], որը գրանցվել է 2007 թվականի գարնանը[6]։ Նախագծին աջակցում ր «Նոր Նախիջևանի հայկական համայնք» Ռոստովի տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս դրա նախագահ, արվեստի հայտնի հովանավոր Հարություն Սուրմալյանի, հասարակական Էդուարդ Կառլենովիչ Գուլյանը, Գերասիմ Վանոևիչ Միրզոյանը, ով «Հայազգ» հիմնադրամի նախագահն է[6]։

Եթե համեմատենք www.hayazg.info հայտնի Wikipedia հանրագիտարանի հետ, ապա պետք է նշել, որ, ի տարբերություն վերջինիս, www.hayazg.info, լինելով  զուտ հայաճանաչ գիտահանրամատչելի համացանցային ռեսուրս, հնարավոր ապատեղեկատվությունից խուսափելու համար հրաժարվեց ազատ խմբագրման գործառույթի կիրառումից։
- Սերգեյ Սայադով

Նա գրեթե միայնակ է իրականացնում կայքի խմբագրական աշխատանքները։ Նրա խոսքով, աշխարհի տարբեր երկրներից և´ հայ, և´ օտարազգի օգտատերերը մշտապես հետաքրքիր տեղեկություններ են ուղարկում իրեն[5]։ Նախագծի աշխատանքներում հիմնական աջակցությունը ստանում է ռուսալեզու հայկական լրատվամիջոցներից՝ «Նոյյան տապան», «Нахичевань-на-Дону»[7], «Еркрамас», «Գոլոս Արմենիի» և այլն։ Պտղաբեր համագործակցություն է հաստատվել «Արարատ» մշակութային և կրթական հասարակության, «Դոնի Նովո Նախիջևանի հայկական համայնք», «Друзья Арцаха», «Джавахкская диаспора России» հասարակական կազմակերպությունների հետ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմական գիտությունների թեկնածու (2008)
  • «Վիլյամ Սարոյան» շքանշան (2012)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայագիտության ձևավորումը Ռուսաստանում XIX դարի առաջին երրորդում։ Պատմագիտության և աղբյուրի ուսումնասիրության հիմնահարցեր․ մենագրություն (ռուս.՝ Становление арменоведения в России в первой трети XIX века. Вопросы историографии и источниковедения: монография)[8][9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сергей Саядов - Армянские корни - А1
  2. И словом, и делом
  3. Вышла в свет новая монография ростовского историка Саядова
  4. «Ծագումով Հայերը Սերգեյ Սայադով»:(չաշխատող հղում) Արմենիա ՀԸ։ Վերցված է՝ 13 Փետրվարի 2014։
  5. 5,0 5,1 «HAYAZG.INFO ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ». www.armin.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. 6,0 6,1 Media, Noev Kovcheg. ««При единении и малое растет, при раздоре и величайшее распадается…»». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. «Юбилей газеты «Нахичевань-на-Дону» — Нахичевань.ru» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. Вышла в свет новая монография ростовского историка Саядова․– Ростов н/Д: Foundation, 2018. – 448 с. ISBN 978-5-4376-0176-1
  9. Sai︠a︡dov, S. M. (Sergeĭ M.),. Становление арменоведения в России в первой трети XIX века. Вопросы историографии и источниковедения. Rostov-na-Donu. ISBN 978-5-4376-0176-1. OCLC 1108749737.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]