Սերովբե Պենկլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերովբե Պենկլյան
Ծնվել էհունիսի 28 (հուլիսի 10), 1838[1] կամ 1835[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էփետրվարի 28, 1903(1903-02-28)[1] կամ 1900[1]
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր և թատերական գործիչ

Սերովբե Հակոբի Պենկլյան (1838, հունիսի 29, Կ․ Պոլիս - 1903, փետրվարի 28, Ալեքսանդրիա, այլ տվյալներով՝ 1835-1900), հայ դերասան, ոեժիսոր, թատերական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բերայի ազգային երկսեռ վարժարանում։ Բեմական գործունեությունն սկսել է 1857 թվականին։ 1861 թվականից մասնակցել է «Արևելյան թատրոնի» ներկայացումներին, 1863 թվականից հանդես եկել Ս․ Էքշյանի (Զմյուռնիա) և այլ թատերախմբերում, 1868 թվականից՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում»։ 1878 թվականին կազմակերպել է պրոֆեսիոնալ օպերետային խումբ, որը բեմադրել է հայկական և թարգմանական օպերետներ։ խմբում հանդես են եկել Սիրանույշը, Գարագաշյան քույրերը, Մարտիրոս Մնանկյանը, Դավիթ Թրյանցը, Դ․ Շիրինյանը, Մ․ Չափրաստը և ուրիշներ։ Սերովբե Պենկլյան Թատերախումբը հյուրախաղերով այցելել է Թուրքիայի, Հունաստանի, Եգիպտոսի մի շարք քաղաքներ։ Լավագույն դերերից են՝ Բել (Ռ․ Սետեֆճյանի «Հայկ դյուցազն»), Մերզուկ (Շ․ Լեկոքի «Ժիրոֆլե-ժիրոֆլյա»), Արիֆ, Հոր-հոր աղա (Տիգրան Չուխաճյանի «Արիֆ», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»), Շապուհ (Մ․ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ», բեմ․ Սերովբե Պենկլյանի, 1899, Փարիզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 232.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 232