Սլաքավարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլաքավարը
հոլ.՝ De wisselwachter
Երկիր Նիդերլանդներ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում
Թվական1986 և մարտի 26, 1987[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԻոս Սթելլինգ
Սցենարի հեղինակԻոս Սթելլինգ
ԴերակատարներJosse De Pauw? և Ջոն Կրաայկամպ ավագ
Պատմվածքի վայրՇոտլանդիա
Տևողություն97 րոպե

«Սլաքավարը» (հոլ.՝ De wisselwachter), 1986 թվականին Ժան-Պոլ Ֆրանսսենսի համանուն գրվածքի հիման վրա հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգի նկարահանած ֆիլմ։

Ֆիլմը շատ քիչ խոսքեր է պարունակում, իսկ հնչող բառերն էլ պարզապես չեն թարգմանվում, աչքի է ընկնում նաև օպերատորական և ձայնային յուրահատուկ աշխատանքներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է երկաթուղային սլաքավարի և մի կնոջ մասին։ Սլաքավարն ապրում է երկաթուղու բաժանման սահմանի վրայի կայարանում՝ մարդկանցից լքված մի վայրում։ Նա գրեթե ոչ ոքի չի տեսնում այնտեղ, բացի փոստատարից, մեքենավարից և մեքենավարի օգնականից։

Մի ձմեռ պատահաբար իր կայարանում իջնում է մի կին, և նրանք մոտ մեկ տարի միասին ապրում են սլաքավարի փոքրիկ տնակում։ Նրանց միջև ոչ սովորական հարաբերություններ են ծագում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Յիմ վան դե Վոուդե սլաքավար սլաքավար
Ստեֆանե Էսկոֆե կին կին
Ջոն Կրայկամպ մեքենավար մեքենավար
Թոն Վան Դորտ մեքենավարի օգնական մեքենավարի օգնական
Յոսե Դե Պաու փոստատար փոստատար

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]