Սոնասար (համայնք, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոնասար (այլ կիրառումներ)
Սոնասար համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էՍոնասար գյուղ,
Մարգիս գյուղ
ՎարչկենտրոնՍոնասար գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)101
Տարածք1204,4 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Սոնասար, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտյան մասում։ Ունի լեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 1204,4 հա է, որից 756,2 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Հոչազ գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 32 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 82 կմ[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Սոնասար համայնքն իր մեջ ներառում է Սոնասար և Մարգիս գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր բնական աղբյուրներից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի բնական աղբյուր-առվակներ[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնասար համայնքի տարածքում առկա են բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Դրանցից են՝ մ․թ․ա․ 2-րդ դարով թվագրվող «Սոնասար» անունով դամբարանադաշտը, 12-ից 13-րդ դարերով թվագրվող և «Սոնասար» անունով գերեզմանոցը, 11-րդ դարով թվագրվող խաչքարը, 1056 թվականով թվագրվող խաչքարի պատվանդանը, 14-րդ դարերով թվագրվող 2 տապանաքարերը, 14-րդ դարով թվագրվող խաչքարը, 11-ից 14-րդ դարերով թվագրվող կամուրջը և այլն[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնասար համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 101 մարդ, որոնք կազմել են 14 տուն։ Նույն թվականի դրությամբ Սոնասար գյուղում բնակվել է 89 մարդ, որոնք կազմել են 12 տուն։ Մարգիս գյուղում բնակվել է 12 մարդ, որոնք կազմել են 2 տնտեսություն[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնասար համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 15 աշակերտ[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 366,4 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Համայնքի տարածքում հայտնաբերվել են իսլանդական շպատի հանքային պաշարներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։