Սուրան (Համա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրան (այլ կիրառումներ)
Քաղաք
Սուրան
արաբ․՝ صوران‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀամայի մարզ
ՄինտակաՀամայի գավառ
ՆահիյաՍուրանի շրջան
ԲԾՄ350 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն29․100 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Սուրան (Համա) (Սիրիա)##
Սուրան (Համա) (Սիրիա)

Սուրան (արաբ․՝ صوران‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Համայի մարզի Համայի գավառում համանուն շրջանի վարչական կենտրոնն է։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Համայի մարզի արևմուտքում, Օրոնտ գետից արևելք ծովի մակյերևույթից 350 մ բարձրության վրա[1]։ Հեռավորոթյունն մարզկենտրոն Համայից 15 կմ հյուսիս է, իսկ մայրաքաղաք Դամասկոսից 195 կմ հարավ-արևելք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունն կազմում է 29,100 մարդ, իսկ համանուն շրջանի բնակչությունն իր շրջակա 44 գյուղերով և ավաներով կազմում է 90,654 մարդ[2]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Բասիլ ալ-Ասադի անվան միջազգային օդանավակայան (Bassel Al-Assad International Airport) է, որ գտնվում է Լաթակիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆիզիկաշխարհագրական տվյալներ
  2. Սիրիայի մարդահամար, 2004