Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դադեշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԴադեշ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
10,6 մետր
Երկարություն19,47 մետր
Լայնություն10,6 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանում։ Գտնվում է Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Դադեշ գյուղում եղել է Սուրբ Աստվածածին անվամբ երկու եկեղեցի, առաջինը կառուցվել է 10-11-րդ դարերում, իսկ երկրորդը՝ նորը կառուցվել է 1867-1868 թվականներին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Դադեշին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից, գմբեթավոր տիպի կառույց է, նրա չափսերն են (19.47 x 10.6) մետր։ Եկեղեցին ունի մեկ մուտք որը գտնվում է արևմտյան կողմում։ Հյուսիսային պատերին կան պատուհաններ։ Որպես կապակցանյութ օգտագործվել է կիր։ Եկեղեցու հյուսիսային կողմումը՝ եկեղեցուն կից, պահպանվել է հին եկեղեցու մի հատված։ Եկեղեցին ունի ութանկյուն գմբեթ, իսկ զանգակատունը գտնվում է տանիքի արևմտյան մասում։

Ունի քանդակազարդ խորան, որը գտնվում է աևելյան մասում, իսկ նրա աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Մկրտության ավազանը գտնվում է հյուսիսային պատի մեջ է։

1850-1880-ական թվականներին եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ Մարտիրոս քահ. Մահտեսի Հովսեփյանը, Կարապետ քահ. Տեր-Գաբրիելյանցը և Զաքարիա վարդապետ Զաղունեանցը։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին չի գործել։ 2014 թվականին ավարտվել է եկեղեցու վերակառուցման աշխատանքները, որից հետո, 2017 թվականի հունիսի 10-ին եկեղեցին վերաօծվել է ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի։

2014-ից 2017 թվականներին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է, վերակառուցման նյութական ծախսերը հոգացել են ռուսաստանաբնակ Լյուդվիգ Թումասյանի ընտանիքի և Ռուսաստանի Դաշնությունից նրանց աջակցող հարազատները և ընկերները։

Իսկ արդեն 2017 թվականին եկեղեցին կրկին վերաօծվեց, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ԴԱԴԵՇ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)