Սուրբ Համբարձում եկեղեցի (Չալթր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Համբարձում եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Համբարձում եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՉալթր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Հիմնական ամսաթվերը1860
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված1860
Քարտեզ
Քարտեզ
 Church of Surb Ambartsum, Chaltyr Վիքիպահեստում
Արտաքին պատկերներ
Սուրբ Համբարձում եկեղեցի

Սուրբ Համբարձում եկեղեցի, հայկական տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Չալթր գյուղում։ Ենթարկվում է Հայ առաքելական եկեղեցուն։

Հասցե` Ռուսաստանի Դաշնություն, Ռոստովի մարզ, Մյասնիկովի շրջան, Չալթր գյուղ, 6-ին գիծ փողոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չալթր գյուղի Սուրբ Համբարձում եկեղեցին հիմնադրել են 1790 թվականին Ղրիմից Եկատերինա II կայսրուհու 1779 թվականի նոյեմբերի 14-ի հրամանով վերաբնակեցված հայերը։

Կառուցված քարե եկեղեցին ունեցել է փայտե զանգակատուն։ Ժամանակի ընթացքում եկեղեցին դարձել է խարխուլ, զանգակատունը` թեքվել։ Չալթր գյուղի հավատացյալները դիմել են Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմին` նոր եկեղեցի կառուցելու խնդրանքով։ Կազմվել է շինարարության նախահաշիվ։

Թույլտվությունը ստացվել է և 1860 թվականին սկսվել է նոր եկեղեցու շինարարությունը։ Եկեղեցին կառուցվել է տագանրոգցի ճարտարապետ Ն. Մուրատովի տիպային նախագծով` հավատացյալների միջոցներով։ Եկեղեցին կառուցվել է կլասիցիզմի ոճով։ Հին եկեղեցին քանդվել է և դրա փոխարեն կառուցվել է եկեղեցական ծխական դպրոցի շենք։

1883 թվականին անցկացվել է եկեղեցու վերանորոգումը, որի ընթացքում կառուցվել է սրբերի դիմապատկերներով 12 նոր պատվանդան, տեղադրվել է երեք նոր դուռ գույնզգույն ապակենախշերով։ Եկեղեցու տարածքը ցանկապատվել է կոփածո ճաղավանդակով։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին եկեղեցին փակվել է։ Եկեղեցու շենքն օգտագործվել է տարբեր նպատակներով։ 1944 թվականին եկեղեցին վերաբացվել է։

1990 թվականին նրա մոտ տեղադրվել է հայերի սուրբ խորհրդանիշ` խաչքար։ Դա Սուրբ Էջմիածնում գտնվող 1279 թվականի խաչքարի պատճենն է։ Խաչքարի պատվանդանի վրայի մակագրությունն ասում է, որ այն տեղադրվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Համբարձում եկեղեցին կառուցված է խաչի տեսքով, ունի կանոնավոր համամասնություններ և Նոր Նախիջևանի տաճարներին բնորոշ ճարտարապետական տարրեր։ Խաչագմբեթային կառույցներին պատկանելությունն ընդգծված է ցցված խորանային աբսիդի արևելյան ճակատի վրա կցաշինությունների բացակայությամբ։

Տաճարը պսակված է բարձր զույգ պատուհաններ ունեցող ութանիստ գմբեթով։ Կրկնակի պատուհանները բաժանված են թմբուկի կողերին տեղադրված սյուներով։ Տաճարի մուտքը ձևավորված է խաչի կարճացված լայնակի ճյուղերի տեսքով և ունի ճակտոններով քառասյուն նախամուտքեր, ինչպես դա կատարված էր Դոնի Ռոստովի Գրիգոր Լուսավորիչ նախկին մայր տաճարում (քանդվել է), ինչպես նաև Աստվածածին եկեղեցում, Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում և Նեսվետայ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում։

Բարձր քառահարկ զանգակատունը նման է Նեսվետայ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու զանգակատանը, նրա կողային հատվածները կատարված են կարճ կողմում էքսեդրաներով փոքր սենյակների տեսքով։

Զանգակատան վերին հարկերը մանրամասներով մոտ են Նախիջևանի մայր տաճարի համապատասխան մասերին։ Զանգակատան անցումը ստորին` հատակագծում ուղղանկյուն, հարկից վեցանկյան և շրջանաձևին վերին հարկերում շենքի արտաքին տեսքին հաղորդում է ներդաշնակություն։

Հոգևորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխի վանահայրն է քահանա տեր Թադեոսը (Լուսեղեն Գայբարյան)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вартанян В. Г., Казаров С.С. Армянская-Апостольская Церковь на Дону // Ростов н/Д., 2001.
  • Халпахчьян О. X. Архитектура Нахичевани-на-Дону // Ер. 1988.
  • Шахазиз Е. Новый Нахичеван и новонахичеванцы / Перевод с армянского Ш. М. Шагиняна // Ростов-на-Дону, 1999.
  • Российская и Ново-Нахичеванская епархия Армянской Апостольской Церкви. Исторический путь. М., 2013.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]