Սուրեն Աբրահամյան
Սուրեն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1907 |
Ծննդավայր | Լեզք, Tuşba, Վանի մարզ, Թուրքիա |
Մահացել է | օգոստոսի 6, 2008[1] (101 տարեկան) |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և արձակագիր |
Կուսակցություն | ՌԱԿ |
- Այս հոդվածը Վանի հերոսամարտի ականատեսի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սուրեն Աբրահամյան (այլ կիրառումներ)։
Սուրեն Աբրահամյան (հունիսի 15, 1907, Լեզք, Tuşba, Վանի մարզ, Թուրքիա - օգոստոսի 6, 2008[1]), Ռամկավար Ազատական կուսակցության վետերան անդամ, Վանի հերոսական պաշտպանության ականատես, գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1907 թվին Լեզք գյուղում (Վանից 3 մղոն հեռու)։ Հայոց Ցեղասպանության տարիներին եղել է Վանի հերոսական պաշտպանության ականատես։
Իր կյանքի ընթացքում հետապնդել է Հայոց ցեղասպանության ճանաչումը օտարների կողմից, բացել է ինտերնետային կայք (ArmenianGenocideSurvivor.com Արխիվացված 2007-09-27 Wayback Machine) հատուկ այդ նպատակի համար։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վանից Դետրոյթ. Հայկական ցեղասպանությունից մազապուրծ» և «Հուշագրություն Արմենուհու և Ամիրյան ընտանիքի մասին» կենսագրական գրքերի հեղինակն է։ 2007 թ. հրատարակվել է նաև Աբրահամյանի երրորդ գիրքը՝ «Հարյուրամյա ճանապարհորդությունը»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հարյուրամյա ճանապարհորդություն», Ազգ օրաթերթ(չաշխատող հղում)