Սուրեն Աբրահամյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 25, 1961(1961-02-25) (63 տարեկան)
ԾննդավայրՏավուշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունՀԳՄ
Սուրեն Աբրահամյան Վիքիդարանում

Սուրեն Աբրահամյան (փետրվարի 25, 1961(1961-02-25), Տավուշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի փետրվարի 25-ին, Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում (այժմ՝ Հայաստանի Տավուշի մարզ, գյուղ Տավուշ

Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասավանդել է հանրապետության տարբեր բուհերում, ինչպես նաև Երուսաղեմի (2001-2004) համալսարանի հայագիտության ամբիոնում և ժառանգավորաց բարձրագույն ճեմարանում։ Աշխատում է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում (2004)՝ գրականագիտության ամբիոնում։ Նաև Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ նորագույն գրականության բաժանմունքի վարիչն է։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է հարյուրի հասնող գիտական հոդվածներ և աշխատություններ գրական, գիտական մամուլում (Հայաստանում և արտերկրում), որոնցից մեկը թարգմանվել է իտալերեն (Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնում), մյուսը՝ անգլերեն (Երուսաղեմի համալսարանի հայագիտության կենտրոնում)։

Սուրեն Աբրահամյանը Հայաստանի գրողների միության և գրականության ինստիտուտի՝ համատեղ հրատարակվող «Գրականագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրն է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեքստ և բնագիր (հոդվածների և տեսական ակնարկների ժողովածու), Երևան, 2011:
  • Ժամանակակից հայ պատմվածքը (ժանրի տիպաբանությունը, 60-80-ական թթ.), Երևան, 2009:
  • Ժամանակակից հայ պոեզիան (ժողովածու, իտալարեն), Իտալիա, 2000:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի «Տեքստ և բնագիր» գիրքը արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան ամենամյա մրցանակի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]