Սուրեն Սահակյան
Սուրեն Սահակյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Սուրեն Մուշեղի Սահակյան (հունվարի 1, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ։ Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (1999-2002)[1]։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական ասոցիացիայում, բարձրագույն կրթության նախարարության բաժնի վարիչի պաշտոնում։ 1991 թվականին նշանակվել է Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար։ 1991-1992 և 1993-1994 թվականներին եղել է Հայաստանի հարկային պետական տեսչության պետ։ 1994-1999 թվականներին ՌԴ-ում եղել է ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ, 1995-1999 թվականներին՝ ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ լիազոր ներկայացուցիչ, 1999-2002 թվականներին՝ Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]։ 2002-2005 թվականներին ղեկավարել է «RD կառավարման ծառայություն» ընկերությունը, 2005-2007 թվականներին եղել է «Եվրազետ» ընկերության գլխավոր տնօրեն, 2008-2011 թվականներին՝ «Monarch» ընկերության գլխավոր տնօրեն, 2011-2018 թվականներին՝ ՎՏԲ Հայաստան կառավարման պետ։ 2021 թվականին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով, 2002[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող Հուսիկ Հարությունյան |
Հայաստանի հարկային պետական տեսչության պետ Սուրեն Սահակյան 1991-1992, 1993-1994 |
Հաջորդող Պավել Սաֆարյան |
|