Սուրեն Սպանդարյանի հուշարձան (Երևան)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրեն Սպանդարյանի հուշարձան | |
---|---|
Սուրեն Սպանդարյանի հուշարձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Շենգավիթ |
Առաջին հիշատակում | 1960-ականների վերջեր |
Գտնվում է | Գարեգին Նժդեհի հրապարակում |
Բարձրություն | 3,5 մ |
Քանդակագործ(ներ) | Թոմ Գևորգյան |
Ճարտարապետ(ներ) | Լևոն Գևորգյան, Գագիկ Հովհաննիսյան, Վիտալի Գևորգյան |
Նյութ | բրոնզ, բազալտ |
Շինարարության ավարտ | 1990 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Սուրեն Սպանդարյանի հուշարձան, գտնվում է Երևանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, տեղադրվել է 1990 թվականին։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակը կառուցված է բրոնզից և բազալտից, բարձրությունը 6, 5 մետր է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ, հեղափոխական Սուրեն Սպանդարյանի ծննդյան 100-ամյակի օրը՝ 1982 թվականի դեկտեմբերի 8-ին, նրա անվան հրապարակում տեղադրվում է ցուցանակ. «Այս հրապարակում կդրվի պրոֆեսիոնալ հեղափոխական, կոմկուսի ականավոր գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը»։ Սակայն հուշարձանը տեղադրվել է միայն 1990 թվականին
Հայաստանի անկախությունից հետո հրապարակը վերանվանվել է Գարեգին Նժդեհի անունով։
2011 թվականի մայիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի խորհրդի նիստում բարձրացվել է Սուրեն Սպանդարյանի արձանի ապամոնտաժման հարցը, սակայն Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իր դժգոհությունն է հայտնել՝ անվանելով մշակութային վանդալիզմ։ Արձանը որոշվել է տեղափոխել նախկին բանվորի արձանի տեղը, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Նժդեհն ընդդեմ Սպանդարյանի». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Սպանդարյանի հուշարձան (Երևան)» հոդվածին։ |
|