Սոֆյա Յունովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Յունովիչ
Ծնվել էսեպտեմբերի 28 (հոկտեմբերի 11), 1910
ԾննդավայրՎիտեբսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1996
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի, հագուստ ձևագծող և բեմանկարիչ

Սոֆյա Մարկովնա Յունովիչ (սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 11), 1910, Վիտեբսկ, Ռուսական կայսրություն - 1996, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատերական նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Յունովիչը Վիտեբսկի Կանանց Ալեքսեևյան գիմնազիայի ուսուցիչ Մորդուխ Բորուխովիչ Յունովիչի դուստրն է։ 1931 թվականին ընդունվել է Մոսկվայի տեքստիլի ինստիտուտ։ 1932-1938 թվականներին սովորել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում՝ Միխայիլ Բոբիշովի ղեկավարությամբ։ 1938-1948 թվականներին եղել է Լենինգրադի Ալեքսանդր Պուշկինի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը։ Ձևավորել է դրամատիկական և օպերային ներկայացումներ, օպերետներ Մոսկվայի և Լենինգրադի թատրոններում (ավելի քան 60 ներկայացում տասնյակ թատրոններում)։ 1940-ականների 2-րդ կեսին աշխատել է Լենինգրադի երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ ձևավորել է

1950-ական թվականներին ձևավորել է մի շարք օպերային ներկայացումներ` «Ցարական հարսնացուն», «Ասք անտեսանելի Կիտեժ քաղաքի և օրիորդ Ֆևրոնիայի մասին» և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Սադկո», Անտոն Ռուբինշտեյնի «Դեմոն», «Անտեսանելի Կիտեժ քաղաքը», Ռիմսկի-Կորսակովի «Անտեսանելի Կիտեժ քաղաքը» (1958, Փոքր Օպերային թատրոն)[1]։

Ստեղծել է մի շարք բալետների դեկորացիաների և զգեստների էսքիզներ`

Կատարել է ներկայացումների գեղարվեստական ձևավորումներ`

1965 թվականին Դրամատիկական մեծ թատրոնում ձևավորել է Անտոն Չեխովի «Երեք քույր» պիեսը (ռեժիսոր` Գեորգի Տովստոնոգով)։ Նա աշխատել է ներկայացումների վրա համագործակցելով նշանավոր ռեժիսորներ` Բորիս Զոնի, Յուրի Գրիգորովիչի, Կոնստանտին Սերգեևի, Ռոման Տիխոմիրովի, Եվգենի Սոկովինի և այլոց հետ։

Ս. Յունովիչի գործերը առանձնանում էին կոլորիտի նրբագեղությամբ և որոշումների ինքնատիպությամբ։ Անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել 1961, 1981, 1983 թվականներին։ (բոլորը՝ Լենինգրադում)։

Կյանքի վերջին տարիներին տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ, բայց շարունակում էր ստեղծագործական գործունեությունը։

Սպանվել է իր սեփական բնակարանում։ Հետաքննության վարկածի համաձայն՝ նա չէր ցանկացել ավազակային հարձակում գործած հանցագործին հանձնել Ալեքսանդր I-ի ժամանակաշրջանի երկու ամպիրային ոճի աշտանակները, ինչի պատճառով էլ սպանվել էր։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովսկու գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Балет: энциклопедия. / Гл. ред. Ю. Н. Григорович.- М.: Советская энциклопедия, 1981