«Արտաշեսյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 8. Տող 8.
}}
}}
[[Պատկեր:Armenian Empire of Tigran II the Great.tif|մինի|Հայկական աշխարհակալ տերությունը Տիգրան Բ Մեծի օրոք]]
[[Պատկեր:Armenian Empire of Tigran II the Great.tif|մինի|Հայկական աշխարհակալ տերությունը Տիգրան Բ Մեծի օրոք]]
Ք.ա Քաքել ԷինՔ.ա. 2-րդ դարի սկզբներին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունները բավականին սրվել էին։ Սելևկյանները լայն ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան գրավելու և ապա դեպի Եվրոպա արշավելու ուղղությամբ։ Նվաճողական ծրագրեր ուներ նաև Հռոմեական Հանրապետությունը նա իր հերթին ցանկանում էր նվաճել Փոքր Ասիան,ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունըհաստատել միջերկրածովյան ավազանում։ Կողմերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա.190 թ. Մագնեսիայի մոտ, որտեղ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին։ Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկյան կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհը անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք.ա. 190 թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին։ Այս քայլերը միանգամից խրախուսվեց Հռոմեական Հանրապետության կողմից։ Այսպիսով Երվանդականների թագավորությունից ընդամենը մեկ տասնամյակ անց սկսվեց նոր արքայատոհմ որի հիմնադիրը դարձավ Արտաշես 1-ը Ք.ա.(189֊1)թթ։

== Արտաշեսյանների թագավորություն ==
== Արտաշեսյանների թագավորություն ==
Արտաշեսյանների թագավորությունը, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն է, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ² տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է 3 մլն կմ² տարածք։
Արտաշեսյանների թագավորությունը, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն է, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ² տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է 3 մլն կմ² տարածք։

20:43, 12 Մայիսի 2024-ի տարբերակ

Արտաշեսյաններ
Տեսակարքայատոհմ
Մասն էԵրվանդունիներ
Երկիր Մեծ Հայք
ՏիտղոսներՄեծ Հայքի Արքա
ՀիմնադիրԱրտաշես Ա Բարեպաշտ
ՀիմնումՄ.թ.ա. 190
ԱվարտՄ.թ. 1
ՁուլումԱրքայից Արքա Տիգրան Բ Մեծ
Ազգային
պատկանելիություն
հայ
Կրտսեր
ճյուղեր
Արշակունիներ
Հայկական աշխարհակալ տերությունը Տիգրան Բ Մեծի օրոք

Արտաշեսյանների թագավորություն

Արտաշեսյանների թագավորությունը, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն է, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ² տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է 3 մլն կմ² տարածք։

Թագավորության հռչակումը

Ինչպես գիտենք մ.թ.ա. 201 Ա Արտաշես Երվանդունու և նրա եղբայր Զարեհ Երվանդունու օգնությամբ Սելևկյանների զորքերը ներխուժում են Մեծ Հայք, Ծոփք, Կոմմագենե և փոքր Հայք և գրավում։ Դրանից հետո Արտաշեսը` Մեծ Հայքում, իսկ Զարեհը` Ծոփքում դառնում են կառավարիչներ։ Սակայն մ.թ.ա.190 թ․ հռոմեական բանակը Մագնեսիա քաղաքի մոտ պարտության է մատնում Սելևկյան զորքին։ Եվ դրա արդյունքում Արտաշեսը` Մեծ Հայքում, իսկ Զարեհը` Ծոփքում դառնում են թագավորներ։ Անկախանում են նաև Փոքր Հայքի և Կոմմագենեի թագավորությունները։

Արտաշես Ա Բարեպաշտ

Արտաշեսը դառնալով արքա կատարում է մի շարք բարեփոխումներ։ Նա կառուցում է Արտաշատ մայրաքաղաքը։ Այդ քաղաքը հատակագծել է Կարթագենցի զորավար Հաննիբալը և հռոմեացիները քաղաքը կոչել են հայկական Կարթագեն։ Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը։Նա ամուսնացել է ալանաց թագուհի Սաթենիկի հետ։ Արտաշեսը երկիրը բաժանել է 120 գավառների։ Երկրի զորավարությունը Արտաշեսը բաժանել է 4 զորավարության։ Արևելյան զորավարությունը հանձնեց իր ավագ որդի Արտավազդին, Արևմտյանը` իր մյուս որդի Տիգրանին, հյուսիսայինը` իր երրորդ որդի Զարեհին, իսկ Հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը։ Մյուս որդուն` Մաժանին, Արտաշեսը դարձրեց քրմապետ։ Արտաշատում Արտաշեսը կառուցում է Անահիտ աստվածուհու մեհյանը։ Մ.թ.ա.165 թ․ հայկական զորքերը կանխում են Սելևկյան զորքի ներխուժումը Մեծ Հայք։ Մ.թ.ա.173-169 թթ․ պատերազմ էր սկսել մերձավոր արևելքի շատ երկրների միջև։ Արտաշեսը կարողանում է մասնակցել բանակցություններին և լուծել այդ երկրների միջև եղած խնդիրները։ Հայաստանում արդեն վեճ էր առաջացել Ագարակատերերի և սովորական հողագործների միջև։ Արգարակատերերը հողագործների հողերից գողանում էին մրգեր։ Արտաշեսը այդ տեղերում քարեր տեղադրեց, որոնց վրա գրված էր, որ ինքը սերում էր Երվանդունիների տոհմից։ Մ.թ.ա.163 թ․ Արտաշեսը փորձում է Ծոփքը միացնել Մեծ Հայքին, բայց չի ստացվում։ Արտաշեսը կառուցել է Զարիշատ, Զարեհավան քաղաքները, ի պատիվ իր հոր` Զարեհ Երվանդունու պատվին։ Արտաշեսը մահացել է մ.թ.ա.160 թ։

Արտավազդ Ա

Արտաշեսին հաջորդում է իր ավագ որդի Արտավազդը (մ.թ.ա.160-115 թթ)։ Նրա թագավորության վերջին տարիներին`մ.թ.ա.120-115 թթ հարևան Պարթևստանի հետ պատերազմ է սկսվում, որում հայերը պարտվում են և հաշտություն կնքում պարթևներին հետ, որով Արտավազդի եղբորորդի Տիգրանը պատանդ էր հանձնվում պարթևներին։ Արտավազդը մահացել է մ.թ.ա.115 թ։

Տիգրան Ա

Արտավազդին հաջորդում է նրա եղբայր Տիգրանը (մ.թ.ա.115-95 թթ)։ Նրա օրոք զարգացավ տնտեսությունը։ Մ.թ.ա.110 թ Ծոփքի արքա է դառնում նրա հորեղբոր թոռը` Արտանես Երվանդունին։ Մ.թ.ա.112 թ Փոքր Հայքի արքա Անտիպատրոսը չունենալով ժառանգ իր հողերը կտակում է Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորին։ Տիգրանը մահացել է մ.թ.ա.95 թ։

Տիգրան Բ Մեծ

Տիգրանի մահից երկրի կառավարման համար պայքար սկսվեց։ Ժողովրդի մի մասը մտածում էր գահ բարձրացնել հազարապետին, իսկ մյուս մասը` Տիգրանի որդի Տիգրանին։ Արդյունքում գահ բարձրացավ Տիգրանը։ Նա Պարթևստանից վերադառնալու համար պարթևներին զիջեց Յոթանասուն Հովիտներ կոչվող տարածքը։ Նա թագադրվեց Աղձնիք նահանգի ավաններից մեկում։ Նա թագավորել է մ.թ.ա.95-55 թթ։ Մ.թ.ա.94 թ Տիգրանը գրավում է Ծոփքը։ Մ.թ.ա.93 թ Տիգրանը պայմանագիր է կնքում Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորի հետ։ Նա ամուսնացավ Պոնտոսի թագուհու` Կլեոպատրայի հետ։ Այդ նույն թվականին հայ-պոնտական զորքերը ներխուժում են Կեսարիա։ Տարածքը անցնում է Պոնտոսին, իսկ ավարը` Հայաստանին։ Մ.թ.ա.91 թ Տիգրանը գրավում է Վիրքը և Աղվանքը։Մ.թ.ա.87 թ Հայերը արշավում են Հայաստան և գրավում մի շարք տարածքներ։ Տիգրանը մ.թ.ա.84թ Տիգրանը գրավում է Ասորիքը։ Շուտով Տիգրանը գրավում է Կիլիկիան, Արաբական թերակղզին, հյուսիսային և հարավային Իսրայելի թագավորությունները։ ԵՒ շուտով Տիգրանը կառուցում է Տիգրանակերտ մայրաքաղաքը, որը երկրի մայրաքաղաքի կարգավիճակը պահպանում է կարճ ժամանակ։ Տիգրանը կառուցում <Արքունի պողոտա> ճանապարհը։ Շուտով Հռոմեական կայսրությունը գրավում է Պոնտոսը։ Միհրդատը ապաստանում է Հայաստանում։ Հռոմը դեսպան է ուղարկում և Տիգրանին խնդրում Միհրդատի հանձնել դեսպանին, բայց Տիգրանը չի համաձայնվում։ Եվ սկսվում է հայ-հռոմեական պատերազմը։ Այն տեղի է ունենում 2 փուլով`մ.թ.ա.69-67 և մ.թ.ա.66 թվականներին։ Սկզբում հռոմեական զորավար Լուկկուլոսը գրավում է Տիգրանակերտը, բայց շուտով Արածանիի ճակատամարտում հայերը հաղթում են և Միհրդատը հայ զորքերի օգնությամբ գրավում է Պոնտոսը։ ԵՒ արդյունքում Լուկկուլոսի փոխարեն զորավար է դառնում Գնեոս Պոմպեոսը։ Նաև Տիգրանի որդի Տիգրանը դավաճանում է հորը և որոշում պարթևներին օգնությամբ գրավել Հայաստանը, բայց չի ստացվում։ Այդ ժամանակ Հռոմեացիները գրավում են Պոնտոսը։ ԵՒ արդյունքում կնքվում է հայ-հռոմեական պայմանագիրը։ Ըստ պայմանագրի հռոմական կայսրությանն էին անցնում Հրեաստանը, Հուդան, Կոմմագենեն, Կիլիկիան, իսկ հարավային կողմով գրաված տարածքները`Պարթևստանին։ Հայաստանը դառնում էր Հռոմի <բարեկամ և դաշանակից>։ Ծոփքը անջատվում էր Մեծ Հայքից և դառնում անկախ թագավորություն, ուր իշխում էր Տիգրան կրտսերը, իսկ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքը անցնում էր Տիգրան կրտսերի իշխանության տակ։ Մեծ Հայքը Հռոմին պետք է հարկ վճարեր, բայց Ծոփքի գանձարանից և որի պատճառով Տիգրան կրտսերը վիրավորեց Պոմպեոսի, իսկ Պոմպեոսը ձերբակալեց նրան։ Տիգրան մեծը մահացել է մ.թ.ա.55 թվականին։

Արտավազդ Բ

Տիգրանի մահից հետո մ.թ.ա.55 թ նրա ավագ որդի Արտավազդը (մ.թ.ա.55-34 թթ) Արտաշատում թագադրվում է հայոց թագավոր։ Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել է Արտաշատում և նա ստացել է իր ժամանակի ամենալավ հելլենիստական կրթությունը։ Նա գահ բարձրացավ բավականին դժվար ժամանակ։ Այդ ժամանակ և հռոմեական կայսրությունը, և Պարթևստանը փորձում էին հայերի հետ դաշնակցել։ Մ.թ.ա.60 թ կնքվել է առաջին եռապետությունը։ Այն կնքվեց Գնեոս Պոմպեոսի, Մարկոս Կրասոսի և Հուլիոս Կեսարի միջև։ Կրասոսին անցան հռոմեական կայսրության արևելյան տարածքները և նա պետք էր պատերազմներ Պարթևների դեմ և հաղթել նրանց։ Շուտով Կրասոսի Արտավազդ Բ-ից զորք է խնդրում, որովհետև Հայաստանը համարվում էր Հռոմի դաշնակիցը։ Սկզբում Արտավազդը համաձայնվում է։ Նա Կրասոսին խնդրում է արշավանքը սկսել Հայաստանի հարավային մասով, որովհետև Հայաստանի այդ մասը շրջապատված էր լեռներով և Պարթևները այդ մասում վատ էին կռվում։ Բայց Կրասոսի հրաժարվում է և Արտավազդը նրան զորք չի տրամադրում։ Շուտով Պարթևները 1 զորաջոկատ ուղարկում են հռոմեական բանակի դեմ, որը գլխավորում էր Սուրեն զորավարը, իսկ մյուսը Հայաստան, որը գլխավորում էր Օրոդես Բ թագավորը։ Արտավազդը բանակցում է Օրոդեսի հետ և նրա հետ պայմանագիր կնքում, իսկ Սուրեն զորավարի գլխավորած զորքը Խառան քաղաքի մոտ պարտության մատնում Հռոմեացիներին։ Սպանվում է Կրասոսը և նրա որդին։ Այդ ժամանակ պարթև և հայ արքաները Արտաշատում դիտում էին <ԵՒրիպիդեսի բաքոսուհիներ> թատերագրությունը։ Այդ ժամանակ Կրասոսի գլուխը բերվում է թատրոն և շպրտվում բեմի վրա։ Շուտով Գնեոս Պոմպեոսը մահանում է, մ.թ.ա.44 թ․ Հուլիոս Կեսարը։ Հայերը ու Պարթևները Արտավազդի քրոջ ամուսնու` պարթևներին թագաժառանգ Բակուրի օգնությամբ մի քանի անգամ արշավում են կայսրություն։ Բայց մարտերից մեկի ժամանակ Օրոդեսը և Բակուրը սպանվում են և գահ է բարձրանում Հրահատ Դ-ն, որը որոշում է ընդհանրապես չօգնել հայերին։ Այդ ժամանակ Հռոմում կնքվում է երկրորդ եռապետությունը։ Այն կնքվեց Մարկոս Էմիլիոսի, Մարկոս Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև։ Շուտով Անտոնիոսը սկսում է արշավանքը դեպի Պարթևստան, Հայաստանի լեռնային մասով։ Բայց երբ հռոմեական զորքերը ներխուժում են Ատրպատական, նրանք թույլ են տալիս մեծ սխալ, որի միջոցով պարթևները հաղթում են։ Անտոնիոսը մեղքը ամբողջովին գցում է Արտավազդի վրա։ Մ.թ.ա.34 թ․ նա ներխուժում է Հայաստան, ձերբակալում թագավորական ընտանիքին և գնում իր կնոջ` Եգիպտոսի թագուհու մոտ։ Կլեոպատրան Արտավազդի ընտանիքին հրամայում է խոնարհվել իր առաջ, բայց Արտավազդը հրաժարվում է և Կլեոպատրան Արտավազդին մահապատժի է ենթարկում, իսկ երկու արքայորդիներին ուղարկում Հռոմ։ Մ.թ.ա.31 թ․ Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսը զոհվում է, իսկ հետո Կլեոպատրան։

Արտաշես Բ

Արտավազդի ձերբակալման ժամանակ Արտավազդի հետ էին նրա կինը և 2 որդիները` Արտավազդը և Տիգրանը, բայց Արտավազդի ավագ որդին` Արտաշեսը մ.թ.ա.34 թ ճանաչվեց հայոց թագավոր։ Բայց Հռոմը Հայաստանը ավերում է և Արտաշեսը ստիպված փախչում է Պարթևստան։ Նա մ.թ.ա.30 թ․ Հրահատ Դ-ի տրամադրած զորքով վերադառնում է Հայաստան և մաքրում Հայաստանը Հռոմեացիներից ։ Արտաշեսը կառավարել է մ.թ.ա.30-20 թթ։ Նա որոշ ժամանակ անց գրավում է Ատրպատականը։ Նա Օգոստոսին կայսրին խնդրում է Հայաստան վերադարձնել նրա 2 եղբայրներին, բայց կայսրը չի համաձայնվում։ Մ.թ.ա.20 թ․ Օգոստոսը հռոմեական զորքի գլուխ անցած հարձակվում է Հայաստանի վրա և գահընկեց անում Արտաշեսին։

Տիգրան Գ

Տիգրանը Արտավազդ Բ-ի կրտսեր որդին էր։ Երբ Արտավազդը ձերբակալվեց, Տիգրանը իր մոր և միջնեկ եղբոր հետ նույնպես ձերբակալվեց։ Հետո նա և իր եղբայր Արտավազդը բանտարկվեցին Հռոմում։ Մ.թ.ա.20 թ․, երբ Օգոստոս կայսրը գրավեց Հայաստանը, Տիգրանը դարձավ դրածո թագավոր։ Նա թագավորել է մ.թ.ա.20-8 թթ։ Նա շուտով սկսում է վարել հակահռոմեական քաղաքականություն։ Նա մահանում է մ.թ.ա.8 թ։

Տիգրան Դ, Էրատո և Արտավազդ Գ

Տիգրան Գ-ի մահից հետո գահ բարձրացավ նրա որդին`Տիգրան Դ-ն(մ.թ.ա.8-5 թթ․, մ.թ.ա. 2-1 թթ․) ։ Նա կառավարում էր իր քույր Էրատոյի հետ։ Նա վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Դրա համար հռոմեական զորքերը ներխուժեցին Հայաստան և գահ բարձրացրին Տիգրանի հորեղբորը` Արտավազդ Գ-ին (մ.թ.ա.5-2 թթ․), ով վարում էր հռոմեական քաղաքականություն։ Դրա համար հայերը նրան սպանում են և նորից գահ են բարձրացնում Տիգրան Դ-ն և Էրատո։ Բայց շուտով Հռոմեական կայսրությունը նվաճում է Հայաստանը։

Արտաշեսյանների արքայացանկ

Արտաշեսյանների զինանշան
Անունը Տարեթվեր Իշխանություն Ծագում
Արտաշես Ա մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա մ.թ.ա. ???-մ.թ.ա.115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիգրան Ա մ.թ.ա. -մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Բ Մեծ մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիգրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. -95մ.թ.ա.- 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. -մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. -մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ
Էրատո
մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5,
մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1
Տիգրան Գ որդին և դուստրը
Արտավազդ Գ մ.թ.ա-մ.թ.ա. 2 մ.թ.ա.5-մ.թ.ա.2 Արտավազդ Բ-ի միջնեկ որդին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 140

Վանաձոր 2022 տարածաշրջանային քոլեջ կուրս`1բ