Սրբոց Ատովմյանց զորավարաց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբոց Ատովմյանց զորավարաց վանք
Հիմնական տվյալներ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանՎանի մարզ
ՀասցեՈչխարանց, Կղզի (Գյուրփընար)
ԴավանանքՀայկական առաքելականություն
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակՈչնչացված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական

Սրբոց Ատովմյանց զորավարաց վանք, ոչնչացված հայկական առաքելական վանական համալիր ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Կղզի (Գյուրփընար) շրջանի Ոչխարանց գյուղում[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը կառուցված էր Ոչխարանց գյուղի հյուսիսարևմտյան կողմում գտնվող բլրի գագաթին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբոց Ատովմյանց զորավարաց վանական համալիրի հիմնադրման մասին տեղեկությունները քիչ են։ Ավանդության համաձայն՝ Ատովմյանց զորապետերը, որոնք կրոնական հետապնդման ենթարկվելուց խուսափելու համար եկել էին Հայաստան, սպանվում են պարսիկների կողմից։ Նրանց թաղում են վանքի տարածքում։ Հետագայում այդտեղ հիմնադրվում է վանական համալիրը, որը կրում է նրանց անունը[1][2]։

Մինչև Հայոց ցեղասպանությունը վանական համալիրը Վասպուրական նահանգի հայության համար հանդիսացել է հռչակավոր ուխտատեղիներից մեկը։ 1691 թվականին վանքը նշվել է Երեմիա Կոստանդնուպոլսեցու ստեղծած քարտեզում Ոչխարանց վանք անվամբ[1][3]։

Հայտնի է, որ Սրբոց Ատովմյանց զորավարաց վանքի մատուռում են թաղված եղել հայ իշխանների աճյունները[4][5][6][7][8]։

Վանքի շուրջ տարածված էր հայկական գերեզմանոցը։ Հայոց ցեղասպանությունից հետո գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է վանական համալիրի հետ միասին։ Հուշարձանի ոչնչացմանն է նպաստել նաև թուրքերի ու քրդերի կողմից գերեզմանոցի տարածքում իրականացված գանձագողության դրսևորումները։ 2014 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում երբեմնի գերեզմանոցի տարածքում հայտնաբերվել էր միայն 3 խաչքար, որոնցից մեկը թվագրվում էր 1594 թվականով և նվիրված էր Խնդրիշենի գյուղապետ Ամիրջանի հիշատակին[1]։

2014 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ վանական համալիրն ամբողջությամբ ավերված էր[1]։

Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Սրբոց Ադովմյանց զորավարաց վանքը կազմված էր եկեղեցուց և մատուռից։ Եկեղեցին չափերով մեծ էր (ուներ 28 ոտնաչափ լայնություն)։ Արդեն 1800-ական թվականների վերջերին այն կիսավեր վիճակում էր[1][9]։

Սրբոց Ատովմյանց զորավարաց վանքի շրջակայքում էր գտնվում հայկական բազմադարյա գերեզմանոցը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 102։
  3. Uluhogian G., Un’ antica mappa dell’ Armenia, Ravenna, 2000, էջ 105:(իտալ.)
  4. Cuinet V., La Turquie d’Asie. Géographie administrative, t. I, Paris, 1891, էջ 702:(ֆր.)
  5. Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 102-103։
  6. «Աշխատանք», 1911, N 11, 27 մարտ, էջ 5։
  7. Ոսկեան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Գ, Վիեննա, 1947, էջ 752-753։
  8. Thierry J-M., Monuments arméniens du Vaspurakan, Paris, 1989, էջ 348:(ֆր.)
  9. Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 251։