Սրբոց Կուսանաց եկեղեցի (Արակովա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբոց Կուսանաց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱրագվա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը2001
Հիմնադրված2001
6,5 մետր
Երկարություն6 մետր
Լայնություն6,5 մետր
Քարտեզ
Քարտեզ

Սրբոց Կուսանաց եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետիի Արագվա գյուղում, կառուցվել է 21-րդ դարում։

Արակովա գյուղի Սրբոց Կուսանաց եկեղեցին հիմնադրվել է 2001 թվականին ի հիպատակ Հայաստան Յայլախանյանի։

2001 թվականի հոկտեմբեր ամսին, եկեղեցին օծվեց, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Գևորգ արքեպս. Սերյադարյանի։ Եկեղեցու կառուցման հովանավորչությունն է ստանձնել Հայաստան Յայլախանյանի բարեկամները։

Եկեղեցին խաչաձև-գմբեթավոր կառույց է, կառուցվել է տրավերտին տեսակի քարից, նրա չափսերն են (8 x 6.5) մետր։

Պատերի և տանիքի միացման տեղերում տեղադրված են քիվեր։ Մուտքը գտնվում է արևմտյան կողմում, իսկ մուտքի վերևի մասում առկա է հայերեն գրություն։

Եկեղեցու տանիքին կա վեցասյուն զանգակատուն։ Գմբեթը ութանիստ է, իսկ գմբեթի վրա բացվում են չորս պատուհաններ։ Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ հյուսիսաին մասում է գտնվում մկրտության ավազանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ԱՐԱԿՈՎԱ - ՍՐԲՈՑ ԿՈՒՍԱՆԱՑ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)