Սևագիր:ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՔՎԻ ՆԱՀԱՆԳԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

  Հայերը Արևելյան Այսրկովկասում[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին ռուսական կայսրության կողմից Այսրկովկասի հարավարևելքում կազմավորված Բաքվի նահանգը հիմնականում զբաղեցնում էր պատմական Բուն Աղվանքի արևելյան շրջանները և որոշ հարակից տարածքներ: 10-րդ դարից սկսած՝ Կուրի ստորին հոսանքից մինչև Կասպից ծով ընկած տարածքը սկզբնաղբյուրներում հայտնի է Շիրվան կամ «Շարուանայ, Շիրուանայ» երկիր անուններով: Մխիթարյան միաբան Մանուել Քաջունու պարզաբանմամբ՝ «Շիրուան,որը հին Աղվանի մայրաքաղաքն է եղել, հիմա ավերակ է ,և դրա միայն հին բերդն է մնացել»:

           Պատմական հիշատակությունները վկայում են,որ Կուր գետով Մեծ Հայքի տարածքում , հին ժամանակներից սկսած,բնակվել է ոչ միայն աղվանական,այլև հայկական էթնիկ տարր՝ նպաստելով երկրամասի քաղաքական և մշակութային զարգացումներին:

           Կուրի ձախ ափին և մերձկասպյան շրջաններում հայ էթնիկ տարրի վաղեմությունը փաստող ապացույցներից բերենք պատմագրական աղբյուրներում և որոշ ուսումնասիրողների մոտ պահպանված վկայություններ: Ըստ Ներսես Աբելյանի ուսումնասիրություններում բերված տեղեկությանը.hայերը համարվում են Շիրվանի հին բնակիչների մի մասը: Նրանք սկսել են այստեղ ապրել 10-11-րդ դարերից և ավելի վաղ: Ուշագրավ դիտարկում  է արել նաև Լեոն՝ նշելով,որ  hայերը Շիրվանում ապրել են դեռ վաղ ժամանակներից: Երկրամասի բազմաթիվ գյուղերում պահպանվել էին հայերի թողած նյութական մշակույթի հետքերը՝ հին գերեզմանոցներ,եկեղեցիներ, վանքերի ու բերդերի ավերակներ,ինչպես նաև 14-18-րդ դարերի ընթացքում հայերեն ձեռագիր մատյանները: 14-19 դդ ընդօրինակված, նվիրատվությունների կամ այլ ճանապարհներով ձեռք բերված մեծաքանակ արժեքավոր ձեռագրեր,որոնց, մի մասն այժմ պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում և Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի գրատանը: Կուրի ձախ ափի մշակութային զարգացումներում հայկական ազդեցությունը մեծ է եղել քրիստոնեության և դպրության տարածման գործում: Մեծ Հայքի հյուսիսարևելյան Արցախ և Ուտիք նահանգներից հայոց ազդեցությունը Բուն Աղվանքի տարածքների վրա ուժեղացավ հատկապես Վաչագան Բարեպաշտ թագավորի երկարատև ու արդյունավետ իշխանության(485-6-րդ դարի առաջին կես) շրջանում,որն իշխեց «Արցախահայ ամուր աշխարհին»:

           Ըստ Եղիշե պատմիչի՝ 5 դարում,երբ Հայաստանի մեծ մասը ենթակա էր Սասանյան Պարսկաստանին և ուներ մարզպանության կարգավիճակ,պարսից արքունիքը հայ նախարարական տներին ևս ներգրավել էր «Ճորայ պահակի»  պաշտպանության գործում: Հայրենիքից՝ հայերի հեռացնելու Սասանյանների ծրագիրը, երկու նպատակ էր հետապնդում: Նախ՝ զուտ ռազմավարական,ապա՝ պարբերաբար բռնկվող հայ ազատագրական շարժումները ռազմական ուժից զրկելու ձգտմամբ: Կուրի ձախ ափում հայ բնակչության հետագա հաստատուն աճը պայմանավորված էր 775 թ Տարոնից Շաքի եկած և այդտեղ հաստատված Աշոտ Բագրատունու երեք եղբորորդիների կողմից տեղի իշխանության հիմնադրմամբ:

           Հնաբնակ հայերից բացի,երկրամասում հայ բնակչության հետագա հաստատումը շարունակվել է 11-րդ դարի երկրորդ կեսից սելջուկ-թուրքերի և 13-րդ դարում մոնղոլ-թաթարների աղետաբեր արշավանքների հետևանքով Հայաստանից տեղի ունեցած արտագաղթերի հաշվին: Սելջուկ-թուրքերի նվաճումների ժամանակ Անիի հայ բնակչության մի մեծ զանգված Կաս-Կազան,իսկ մողոլ-թաթարների կողմից Անիի գրավումից հետո նույն ճանապարհով անեցիների մեկ ուրիշ հատված հաստատվել է Վոլգյան Բուլղարիայում: Տեղեկությունների համաձայն՝ Անիի գաղթականները Մերձվոլգյան և Կասպից ծովի առափնյա շրջաններում երկար չեն մնացել: Մոնղոլ նվաճողները,գրավելով այդ շրջանները ևս,հետապնդել են հայ գաղթականներին,որի հետևանքով անեցիներից շատերը ստիպված են եղել տեղափոխվել և հաստատվել Ղրիմի հարավային շրջաններում:

Այսպիսով՝ պատմական հիշատակումներից կարելի է եզրկացնել,որ թուրք-սելջուկների,ապա մոնղոլ-թաթարների՝ իրար հաջորդող արշավանքների ու տիրապետության հետևանքով Հայաստանից տեղահանված և դեպի հյուսիս գնացած գաղթականական նոր հոսքերի հետևանքով,որոշ թվով գաղթականներ հաստատվել են Շիրվանում և համալրել հնաբնակ հայերի թիվը՝ երկրամասում հետզհետե կազմավորելով քիչ բնակչությամբ հայաբնակ բնակավայրերի թիվը հասնում էր ավելի քան 200-ի:

           Պատմությունը բազում հիշատակություններ է թողել նաև ղզլբաշների՝ Շիրվանում գործած չարագործությունների մասին: Վերջիններս,շեյխ Հեյդարի գլխավորությամբ 1488թ. մտնելով Շիրվան,սառնասրտությամբ ,առանց սեռի ու տարիքի խտրության կոտորում են Շամախիի բնակչությանը,որոնց թվում նաև քրիստոնյաներին:

           Շաքի-Շիրվան գոտում բնակվող հայերը եկվոր թյուրքական ղեցերի կազմակերպած կոտորածներից և հալածանքներից փրկվելու նպատակով բնակություն էին հաստատել նաև լեռնալանջերում,ձորերում ու կիրճերով մեկուսացված վայրերում,ուր պաշտպանության տեսակետից տեղանքն ավելի ապահով էր:16-17դդ. Շիրվանը գտնվել է մե՛րթ Սեֆյան Պարսկաստանի,մե՛րթ Օսմանյան Թուրքիայի տիրապետության ներքո: 30 տարի տևած թուրք-պարսկական տևական պատերազմների հետևանքով մեծապես տուժեցին նաև երկրամասի հայերը:Թուրք-պարսական պատերազմներին ավարտվեցին 1639թ.  մայիսի 17-ին Կասր-է Շիրինի պայմանագրով,որով Այսրկովկասն ու Ատրպատականը մնացին Սեֆյան Պարսկաստանին:

13-րդ դարը երկրամասի քրիստոնյա ազգաբնակչության համար մեծ փորձությունների,էթնիկ ինքնությունը պահպանելու երկարատև ու համառ պայքարի ժամանակաշրջան էր: Դազստանի սուննի լեզգիների՝ 1712,1716,1720,1721 թթ արշավանքների ընթացքում Շաքիի և Շամախիի հայաբնակ գյուղերը ենթարկվեցին համատարած ասպատակության. կոտորվեց,կողոպտվեց և գերեվարվեց անպաշտպան բնակչությունը: 1721թ. օգոստոսին տեղի ունեցած արշավանքի ժամանակ կոտորածից և գերեվարությունից մասամբ փրկվեց Շամախի քաղաքի և հարակից հայկական գյուղերի հայ բնակչությունը:

1723թ. հուլիսի 28-ին ռուսական ծովային արշավախումբը գեներալ-լեյտենանտ Մ. Մատյուշկինի հրամանատարությամբ գրավեց Բաքուն,իսկ աշնանը նաև Սալյանը,Գիլանը և Մազանդարյանը:Թուրքիան հետևում էր Այսրկովկասում տեղի ունեցող իրադարձություններին,Ռուսաստանի առաջխաղացումը կասեցնելու համար զավթողական պատերազմներ սկսեց Արևելքում:

Շիրվանի հայությանը մեծ զրկանքներ պատճառեցին նաև Պարսկաստանի Նադիր շահի արշավանքները:Նադիրի հրամանով հրդեհվեցին նաև Շամախիի շրջակայքի մի շարք գյուղեր: Նադիր շահի մահից հետո Պարսկաստանում ծագած կռիվների պատճառով պետության ներսում խաները հռչակեցին իրենց անկախությունը:

18-րդ դարի վերջերին Ռուսաստանը ձեռնամուխ եղավ գրավելու Այսրկովկասը և մասնավորապես իր դիրքերն ամրապնդելու մերձկասպյան շրջաններում:Ռուսական զորքի հեռանալը վտանգավոր դրություն ստեղծեց հայ բնակչության համար: Սուննի Մեհտի բեկը մեծաքանակ զորքով հարձակվեց բնակավայրերի վրա:Արդյունքում տուժեց Շամախիի գավառի Զարգարյան հայկական գյուղը:

Երկրամասը հայտնվել էր երեք հզոր պետությունների՝ Պարսկաստանի,Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի ռազմաքաղաքական կենտրոնում:Արշավանքների պատճառած չարիքներին միանում են նաև սովն ու համաճարակը: 1797թ. սով սկսվեց,իսկ հաջորդ տարի՝ ժանտախտ:

Պարսկաստանի տիրապետության ներքո գտնվող Արևելյան Այսրկովկասը 19-րդ դարի սկզբին վարչականորեն բաժանված էր կիսանկախ և ավատատիրական իշխանությունների՝ Շաքիի,Շիրվանի,Ղուբայի,Բաքվի և Թալիչի խանությունների միջև:19-րդ դարի սկզբներին ցարական կառավարությունը ձեռնարկել է Այսրկովկասը վերջնականապես Ռուսաստանին միացնելու որոշումը:1805թ. մայիսի 21-ին Ռուսաստանին են անցնում Շաքիի,դեկտեմբերի 25-ին՝ Շիրվանի,իսկ 1806թ. հոկտեմբերի 3-ին՝ Բաքվի ու Դերբենդի խանությունները:

Ռուս-պարսկական պատերազմն ավարտվեց 1813թ. Գյուլիստանի՝ հոկտեմբերի 12-ի պայմանագրով,որով Պարսկաստանը մեկընդմիշտ ճանաչեց Շաքիի,Շիրվանի,Դերբենդի, Ղուբայի,Բաքվի և Թալիշի խանությունների միացումը Ռուսաստանին: Այսրկովկասում վարչական բարեփոխումների արդյունքում 1824թ. մայիսի 5-ի հրամանագրով տարածքը բաժանվեց 2 տեղամասերի,որն ընդգրկում էր Շիրվանի, Շաքիի,Ղարաբաղի և Թալիշի խանությունները և Դաղստանի,որն ընդգրկում էր Բաքուն,Ղուբան և Դերբենդը:

Այսրկովկասում Ռուսաստանն իր կայսրությունը հաստատեց 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում հաղթանակելուց հետո:1828թ. փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն:

Այսրկովկասում 1867թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած վարչատարածքային բաժանման արդյունքում ձևավորվեցին Քութայիսի, Թիֆլիսի,Բաքվի,Գանձակ-Ելիզավետպոլի նահանգը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. Ստեփանյան,Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին,Երևան,2010 թ, էջ 19-55