Սևագիր:Հարություն Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Առաքելյան

Անձնական տվյալներ

Հարություն Առաքելյան

Պրահա , Չեխիայի Հանրապետություն[1]

Ծննդյան ամսաթիվ Սեպտեմբեր 15, 1962թ.

Ծննդավայր Երևան, Հայաստան

Գործունեություն

2020 թվական Արմենիուս Միաբանության, հիմնադիր[2]

2017թվականից Չեխ-հայկական բարեկամության ասոցացիա, հիմնադիր

2012 թվականից Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխնախագահ

2003-2012թթ. Հայատանի Ռամկավար Ազատական Կուսակցության ատենապետ

1999-2003թթ. ԱԶԳ օրաթերթի գործադիր տնօրեն

1992-1995թթ. Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Երևանի Զարթոնք ակումբի ատենապետ, ՀՌԱԿ Կենտրոն շրջանակի ատենապետ

1989 թվականից Գործարար

1986-1991թթ. «ՍԻԳՄԱ» ռազմարդյունաբերական գործարան` որպես առաջին կարգի ճարտարագետ-մեխանիկ

Կրթություն

1980-1986թթ. Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական Ինստիտուտ, Մեքենաշինական ֆակուլտետ

1970-1977թթ. Երևանի №10 երաժշտական դպրոց` դաշնամուրի բաժին

1969-1979թթ. Եղիշե Չարենցի №67 միջնակարգ դպրոց

Զին. Ծառայություն

-1995-1997թթ. Ծառայություն ՀՀ Ազգային Բանակում - խառը հրետանային դիվիզիոնի հետախուզության պետ

Լեզուների իմացություն

Հայերեն (մայրենի), ռուսերեն (լավ), անգլերեն (բավ.) չեխերեն (բավ.),սլովակերեն (բավ.)

Լրացուցիչ տեղեկություններ

-2020թ ստացել է Շարժական հողմագեներատորներ գյուտի՝ նորարական մոդելի պատենտ համար 580-Ս

-1997թ. հեղինակել է Հայաստանի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ անունը կրող ռազմավարական ծրագիրը, որի երկու փուլերն արդեն կյանքի են կոչվել՝

առաջին – ստեղծվել է ՀՀ Ջրային պաշարները տնօրինող մեկ-միասնական պետական մարմին

երկրորդ – ՀՀ և Իրանի կառավարությունները սկսել են աշխատանքները Մեղրիի կիրճում` Արաքս գետի վրա հիդրոէլեկտրոկայանի համատեղ նախագծման, կառուցման և շահագործման վերաբերյալ:

-1999թ. ընտրվել է ՀՌԱԿ ատենապետ[3], սակայն կարճ ժամկետում հրաժարվել և կազմակերպել է ՀՌԱԿ արտահերթ նոր Համագումար և նոր ատենապետի ընտրություններ: Այդ Համագումարում ընրտրվել է ՀՌԱԿ փոխատենապետ:

-2003թ. հուլիսի 19-ին տեղի ունեցած ՀՌԱԿ XII Համագումարում առաջին նիստին ընտրվել է ՀՌԱԿ Համաատենապետ, իսկ նույն թվականի նոյեմբերի 9-ի երկրորդ նիստին՝ ՀՌԱԿ Ատենապետ

-Մասնակցել է աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության 23-րդ (Փարիզ), 24-րդ (Աթենք), 25-րդ ( Ամման) Համագումարներին, Աթենքում իրականացնելով պատմական որոշում՝ ՀՌԱԿ-ը մաս է կազմելը Մայր կուսակցությանը, իսկ Ամմանի Համագումարին ընտրվել է աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչության փոխատենապետ

-1999 թվականից ներկայացրել է ՀՌԱԿ-ը ՀՀ Նախագահին առընթեր Քաղաքական Խորհրդում:

-1994 թվականից հավաքագրել է ազգային փոքրամասնությունների միություններին ՀՌԱԿ-ի դրոշի ներքո և այդուհետ ամեն տարի դեկտեմբերի 10-ին` Մարդու Իրավունքների պաշտպանության միջազգային օրը նրանց մասնակցությամբ կազմակերպել է մշակութային միջոցառումներ, դա առիթ հանդիսացավ, որպեսզի Հայաստանի ազգային փոքրամասնությունները ստեղծեն իրենց Ազգային Լիգան

-1991-1997թթ հանդես է եկել բարգոծությամբ, որպես Երևանի Կամերային Երաժշտության տան հովանավոր, ֆինանսավորելով մշակութային բազմաթիվ միջոցառումներ

-2003-2012թթ. ՀՌԱԿ ատենապետության տարիներին կազմակերպել է Սփյուռքի երիտասարդության համար բազմաթիվ Երիտասարդական Բանակումներ` «ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ» նշանաբանով: Նրանց համար հնարավորություն ստեղծել ծանոթանալ Հայրենիքի պատմամշակութային և հոգևոր արժեքներին, հաց կիսել Հայ Զինվորի հետ` Արցախի զորանոցում, ծանոթանալ հայկական ժամանակակից զինտեխնիկային, մասնակից դառնալ այլ հայրենասիրական միջոցառումներին

-2003 թվականի ապրիլին Մոսկվայում ներկայացրել է Հայաստանը Պատրիոտ Կուսակցությունների Առաջին Համաշխարհային Կոնգրեսին, որը կազմակերպել էր Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության նախագահ, Ռուսաստանի Պառլամենտի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Կոնգրեսի հիսունից ավել երկրների պատվիրակներին, տասնյակ դիվանագետների և մամուլի ներկայացուցիչների ստիպել է ոտքի վրա հարգել Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը, որի արդյունքում էլ Կոնգրեսը ընդմիշտ լքել են թուրք և ադրբեջանցի ներկայացուցիչները: Ընդգրկվել է Կոնգրեսի ստեղծած քաղաքական հետազոտությունների խմբում:

-2009թ. նրա ջանքերի շնորհիվ, առաջին անգամ հայոց նորագույն քաղաքական պատմության մեջ հնարավոր եղավ երեք կուսակցությունների միավորումը ՀՌԱԿ-ի Դրոշի ներքո. դրանք էին ԴԱՇԻՆՔ կուսակցությունը՝ նախագահ, Արցախի Ազգային Հերոս, Պատերազմի Գլխավոր Հրամանատար, Գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան, ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ կուսակցությունը՝ նախագահ, Երկրապահ Կամավորական շարժման հիմնադիր, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյան, ԱԶԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ կուսակցությունը՝ նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու Էդվարդ Անտինյան:

-Տարբեր հոբելյանական առիթներով Երևանի Օպերայի և բալետի ազգային թատրոնի մեծ դահլիճում, մեծ ճանաչում ունեցող մշակութային գործիչների մասնակցությամբ կազմակերպել է բազմահազարանոց հայրենասիրական-մշակութային միջոցառումներ՝ որոնցից էր Արմենական կուսակցության ստեղծման 120-ամյա տարեդարձին նվիրված Պարույր Սևակի «Անլռելի Զանգագատուն» ստեղծագործության կոմպոզիցիան

-Հ. Առաքելյանի մտահաղացմամբ, ՀՌԱԿ տարբեր միջոցառումների ժամանակ ՀՌԱԿ ՈՍԿԵ ՀՈՒՇԱՇՔԱՆՇԱՆՈՎ են պարգևատրվել վաստակաշատ մարդիկ /սենատոր Ջեք Սքաթ, աշխարհի եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, հայկական պարարվեստի մոհիկան Վանուշ Խանամիրյանը, լրագրող Ցվետանա Պասկալևան, բազմաթիվ երգիչ երգչուհիներ, կատարողներ, ուսուցիչներ, բժիշկներ և այլ մեծանուն ու երիտասարդ տաղանդավոր անհատներ/

-2011թ. տարեվերջին կուսակցությանը չվնասելու համար հրաժարվել է ՀՌԱԿ Ատենապետի պաշտոնից (պահպանելով աշխարհասփյուռ ՌԱԿ փոխատենապետի պաշտոնը) և լծվել հակակոռուպցիոն գործունեության, որի արդյունքում բացահայտել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հարյուրավոր միլիոն դոլարների գանձագողությունը Նաիրիտ գործարանում: Դրա մասին հրապարակել է մամուլում յոթ ԲԱՑ ՖԱՔՍԵՐԻ և ասուլիսների տեսքով, որտեղ մանրամասն ներկայացրել է պետպաշտոնյաների կոռուպցիոն գործունեության սխեման՝ հիմնավորելով այն փաստաթղթերով: Սակայն, ՀՀ բռնապետական ղեկավարությունը, փոխանակ ընթացք տար հանցագործներին պատժելուն, հակառակը՝ մեծ արշավ սկսվեց Հ.Առաքելյանի դեմ՝ գործադրելով դատախազության, ոստիկանության, արդարադատության նախարարության հակասահմանադրական գործառույթներ:

Արդյունքում տեղի ունեցան հիսունից առավել կուսակցականների բազմակի հարցաքննություններ, որպեսզի ցուցմունք կորզվեր Հ.Առաքելյանի դեմ: Իրականացվեցին ՀՌԱԿ գրասենյակների և Հ.Առաքելյանի բնակարանի խուզարկություններ, արխիվի և ունեցվածքի բռնագրավումներ, իսկ վերջում անհիմն ձերբակալվեց նրա տեղակալը:

Ընկերներին ճնշումներից ազատելու համար ստիպված լքել է հայրենիքը և 2012 թվականի ապրիլից հաստատվել է Չեխիայի Հանրապետությունում, որտեղ էլ  չեխական կառավարության կողմից ստացել է քաղաքական ապաստան՝ Եվրոմիության քաղաքական գործիչների անվտանգության ապահովման ծրագրի շրջանակներում

-2012թ աշնանը ՀՀ Ոստիկանությունը կարճել է Հարություն Առաքելյանի հանդեպ բացված քրեական գործը` հանցակազմի բացակայության պատճառով:

-Հարություն Առաքելյանը իր միջոցներով մշտապես ֆինանսավորել է իծնե հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող «Help» բարեգործական հիմնադրամին, «Երկրորդ Աշխարհամարտի Վետերանների Միություն» կազմակերպությանը, բազմաթիվ ազգային ծրագրեր և անհատների:

-1999-2003թթ. ստանձնել է ԱԶԳ օրաթերթի տնօրենի պաշտոնը: Կազմակերպել է թերթի ինտերնետային տարբերակի ստեղծումը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հետագայում գտել է հովանավոր ևս մեկ լեզվով՝ թուրքերենով հարստացնելով թերթը

Երկու անգամ մասնակցել է Պարբերականների Համաշխարհային Ասոցիացիայի (World Association Newspaper) կոնգրեսներին (Շվեյցարիա-Լոզան, Բելգիա-Բրուժ): Միջազգային կազմակերպությունների հրավերներով գործուղվել է աշխարհահռչակ պարբերականների խմբագրություններ` փորձի փոխանակման, որոնցից են «Washington Post», «San», «Chicago Tribune» (ԱՄՆ), «EDD Media Group» (Շվեյցարիա), «Le Monde», «Libération», «L'Express» (Ֆրանսիա), «Комсомольская Правда», «Деловой Петербург» (Ռուսաստան) և այլ խմբագրություններ:

-2000թ. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, Ագզային Դեմոկրատական Ինստիտուտի և Պետդեպարտամենտի հրավերով մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրությունների դիտորդական և փորձի փոխանակման առաքելությանը, հանդիպումներ ունեցել Սպիտակ Տանը, Սենատում, Կոնգրեսում, Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների նախընտրական կենտրոնական գրասենյակներում, ինչպես նաև մասնակցել տարբեր քննարկումների՝ կազմակերպված Fonds Carnegie կողմից, հանդիպել Ազատություն ռադիոկայանի տնօրեն Փոլ Գոբլի և ամերիկյան բազմաթիվ հասարակական քաղաքական, պետական, դիվանագիտական ներկայացուցիչների հետ

-Հայաստանյան և արտասահմանյան մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով և հարցազրույցներով, ինչպես նաև բանախոսություններով Հայաստանում և Սփյուռքում

-2005թ հեղինակել է և մամուլում հրապարակել Ազգային Գաղափարաբանության դրույթների հավաքագրման, Պետական Կառավարման Ազգային մոդելի մասին աշխատություններ, այդ թեմայով հանդես եկել բանախոսություններով Հայաստանում, Լոս Անջելեսի Ազգային գրադարանում (2010թ նոյեմբեր) և այլ հայկական գաղթօջախներում

-2008թ. Լոս-Անջելեսի ռեգիոնում՝ 64 քաղաքներում եթեր հեռարձակվող AABC հեռուստատեսությամբ՝ Լույսաշխարհ հաղորդաշարի բազայի հիման վրա, կազմակերպել է Լոս Անջելես – Երևան 60-ից ավել հեռուստակամուրջներ՝ ամբիոն տրամադրելով ազգային մտածողության տեր բազմաթիվ մտավորականների, մշակութային, քաղաքական, հասարական գործիչների:

-2012 թվականից որպես Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխնախագահ, Եվրոպայի տարբեր երկրներում կազմակերպել է բազմաթիվ մասսայական միջոցառումներ ֆորումներ, սիմպոզիումներ եվրոպական քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ

-2018 թվականից հանդիսանում է Չեխ-հայկական Բարեկամության Ասոցիացիայի հիմնադիր, որի նպատական է սերտացնել հարաբերությունները Չեխիայի և Հայաստանի միջև

-2019 թվականից հանդիսանում է Համահայակական Ազգայաին Համաձայնություն քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչը Պրահայում

- 2020թ հինել է Արմենիուս Միաբանությունը

Ընտանեկան կարգավիճակ

Քաղաքացիական ամուսնություն, երկու երեխա

  1. «Քաղաքական գործիչը պնդում է, որ վարչապետի կողմից հետապնդման պատճառով լքել է Հայաստանը | Epress.am». 2013-07-05. Վերցված է 2023-12-30-ին.
  2. LLC, Helix Consulting. «Հարություն Առաքելյան. Ալիևի ցինիզմն ու լկտիությունն ակնհայտ է - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2023-12-30-ին.
  3. «Հարություն Առաքելյան. «Շաշ լոռեցիներով՝ վարչապետն ու Անտինյանը, իրար օգնում են... »». Hetq.am. 2012-01-24. Վերցված է 2023-12-30-ին.