Սևագիր:Mother 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Mother 3 խաղը դերային տեսախաղ է, որը ստեղծվել է «Բրաունի Բրաուն»-ի և ՃՎԽ լաբորատորիայի կողմից 2006 թվականին և հրապարակվել Նինթենդո ընկերության կողմից Game Boy Advance-ի համար։ Սա Mother խաղի երրորդ և վերջին տարբերակն է։ Խաղը սկսում են մտավոր մեծ կարողություններ ունեցող մի տղա՝ Լուկասը, և մի խումբ կերպարներ, երբ նրանք փորձում են կանխել աշխարհի քանդվելն ու ոչնչանալը մի առեղծվածային զավթիչ բանակի կողմից։

Ինչպես նախորդ տարբերակները, Mother 3-ին խաղի աշխարհը վերից վար ուսումնասիրելու և թշնամիների հետ հերթափոխային մարտերի մեջ մտնելու վրա է կենտրոնանում: Դրա զարգացումը տևեց տասներկու տարի և չորս կոնսուլներ։ Այն ի սկզբանե չեղարկվել է 2000 թվականին, սակայն մշակումը վերսկսվել է 2003 թվականին Game Boy Advance-ի համար։

Mother 3-ը Ճապոնիայից բացի այլ երկրներում երբեք չի թողարկվել, քանի որ դրա թողարկումը մոտ է եղել Advance-ի գործունեության ավարտին, և ընկերությունը կենտրոնացել է Nintendo DS-ի վրա[1]։ Այնուամենայնիվ, այն առևտրային հաջողություն ունեցավ հաջորդ տարիներին և ձեռք բերեց իր հավատարիմ երկրպագուներին ու արժանացավ գովասանքի՝ կերպարների զարգացման, ոճավորված գրաֆիկայի, երաժշտության և պատմության համար, բայց քննադատվեց դերային խաղերի ժանրում նորամուծության բացակայության համար։ Խաղը հայտնի է վշտի և բռնակալության դեմ ապստամբության իր թեմաներով։

2008 թվականին Starmen.net ինտերնետային համակարգի կողմից թողարկվել է երկրպագուների ոչ պաշտոնական անգլերեն թարգմանությունը և մեկ շաբաթվա ընթացքում ունեցել  ավելի քան 100,000 ներբեռնում։

Խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mother 3-ը մեկ խաղացողի դերային տեսախաղ է, որը նման է Mother խաղի շարքի նախորդ տարբերակներին: Խաղացողը վերահսկում է մի խումբ խաղային կերպարների, որոնք ուսումնասիրում են խաղի աշխարհը։ Մեծ տարածքում նավարկելու ընթացքում խաղացողը կարող է խոսել չխաղաղացող կերպարների հետ, ձեռք բերել իրեր կամ առերեսվել թշնամիներին:

Մարտերում թշնամիներին հաղթելիս տրվում են փորձառության միավորներ, որոնք անհրաժեշտ են խաղում աստիճանը բարձրացնելու համար։ Կերպարի աստիճանի բարձրացումը մշտապես ուժեղացնում է իր անհատական կարողությունները, ինչպիսիք են հարվածի առավելագույն միավորները, հզորության միավորները, հարձակումը և պաշտպանությունը: Զենք ու զրահները կամ աքսեսուարները կարող են ավելացվել կերպարին ՝ որոշակի հատկանիշներ փոխանցելու  համար: Խաղացողը կարող է վերականգնել իրենց հերոսների հարվածի և հզորության միավորները կամ բուժել տարբեր աստիճանի հիվանդություններ՝ գնալով ստորերկրյա  տաք ջրերի (աղբյուրների) մոտ, որոնք խաղի աշխարհում առատ են, և խաղացողը կարող է փրկել խաղը՝ խոսելով գորտերի հետ[2]: Ընդհանուր գումարը խաղի վերջին կեսում ներկայացվում է որպես վիշապի միավոր (ՎՄ), որը վաստակում են մարտերում հաղթելով և օգտագործում տարբեր իրեր գնելու համար։ Խաղացողը կարող է կանխավճար ստանալ գորտերից։

Mother 3-ն ունի մարտական համակարգ, որը ներկայացված է EarthBound-ում։ Երբ խաղացողը մեծ աշխարհում հանդիպում է թշնամուն, խաղը փոխվում է մարտադաշտի։ Ճակատամարտերը առաջին դեմքի տեսանկյունից են ներկայացվում՝ ցույց տալով թշնամիներին աղավաղված, անիմացիոն ետին պլանին: Խաղացողը իր խմբի յուրաքանչյուր կերպարի կարող է հանձնարարել  ինչ-որ գործողություն կատարել, օրինակ՝ հարձակվել թշնամու վրա կամ օգտագործել իրեր՝  հարվածի կամ հզորության միավորները վերականգնելու համար: Որոշ կերպարներ կարող են օգտագործել հոգեկան կարողություններ, որոնց անվանում են PSI-ներ (հոգեկան ուժի ինդեքս), որոնք ներառում են ավելի ուժեղ հարձակումներ ու բուժիչ կարողություններ, և պետք է ծախվսեն հզորության միավորները։ Ինչպես EarthBound-ը, այս ճակատամարտը կիրառում է «տատանվող առողջություն» համակարգը․ երբ խաղացողի կերպարներից մեկը վիրավորվում է, նրա հարվածի միավորները, ինչպես արագաչափի դեպքում, աստիճանաբար են նվազում, ոչ թե անմիջապես։ Սա թույլ է տալիս մահացու վիրավորում ստացած կերպարին կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են հարձակվելը կամ բուժվելը, և խաղացողը պետք է կարողանա արագ գործել: Եթե կերպարը կորցնում է հարվածի ամբողջ միավորները, նա  գիտակցությունը կորցնում է և չի կարող մասնակցել, եթե այլ կերպար չվերակենդանացնի նրան։ Եթե բոլոր կերպարները գիտակցութկունը կորցնում են, ապա խաղացողը տանուլ է տալիս ճակատամարտում։ Այնուհետև խաղացողին հնարավորություն է տրվում շարունակել խաղը պահպանված ամենամոտ վայրից, բայց պետք է ծախսել վիշապի միավորների կեսը կերպարի համար[3]։

Mother 3-ն ունի երաժշտական եզակի կոմբինացիոն համակարգ, որը նախորդ Mother խաղերում չի եղել։ Երբ խաղացողի կերպարներից մեկը զենքով հարձակվում է ուղիղ թշնամու վրա, նրանք կարող են մի քանի անգամ հարձակվել՝ ժամանակին սեղմելով կոճակը ֆոնային երաժշտության խփոցների հետ, ընդ որում յուրաքանչյուր թշնամի տարբեր ռիթմերով երաժշտական թեմա ունի։ Խաղացողը կարող է հարձակվել թշնամու վրա մինչև տասնվեց անգամ անընդմեջ՝ օգտագործելով այս համակարգը[4]։ Երբ ճիշտ ռիթմը ըմբռնելի չէ, խաղացողը կարող է քնեցնել թշնամուն, որպեսզի առանձնացնի զարկերը երաժշտությունից։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Mother 3-ի գործողությունները տեղի են ունենում հորինված  Նովեյր կղզիներում, Mother 2-ի իրադարձություններից անհայտ ժամանակ անց[5]։ Խաղը սկսում են երկվորյակ Լուկասն ու Կլաուսը և նրանց մայր Հինավանան, որոնք պատրաստվում են վերադառնալ տուն՝ Թազմիլի գյուղ՝ Հինավայի հորը այցելելուց հետո, ով ապրում է կզղիների հյուսիսային շրջաններում: Թազմիլի գյուղը հարձակման է ենթարկվում խորհրդավոր ռազմական ուժի կողմից, որը հայտնի է որպես Պիգմասկ բանակ անունով , որը ռմբակոծում է մոտակա անտառը, և անտառային հրդեհ է բռնկվում: Հինավայի ամուսնուն՝ Ֆլինտին, ահազանգում են հրդեհի մասին և վերջինս էլ ձեռնամուխ է լինում փրկելու իր ընտանիքը: Նա գտնում է Լուկասին և Կլաուսին, բայց, Հինավանային հայտաբերում է սպանված, որը պաշտպանել է նրանց թշնամու դրագոյից, որը մողեսանման արարած է: Ավելի ուշ Կլաուսը հեռանում է գյուղից՝ դրագոյից վրեժ լուծելու համար։ Ֆլինթը փորձում է հետևել նրան և գտնում ու հաղթում է Դրագոյին, որը վերածվել է կիբորգի, բայց չի կարողանում գտնել Կլաուսին։

Ի պատասխան Պիգմասկի ներխուժմանը, սկսնակ գող Դասթերին իր հայրն ու ուսուցիչ Ուեսը ուղարկում են Օսոհե լքված ամրոց՝  հետ բերելու Լույսի ձուն։ Այնտեղ նա հանդիպում է զվարճասեր արքայադուստր Կումատորային, բայց և՛ Դասթերը, և՛ ձուն ընկնում են թակարդը և անհետանում: Միևնույն ժամանակ Յոկուբա անունով հայտնի մի խորհրդավոր վաճառող[Ն 1], որը համագործակցում է Պիգմասկի հետ, ներկայացնում է արժույթի գաղափարը և քաղաքաբնակներին վաճառում է հեռուստացույցի նման սարքեր, որոնց անվանում են Ուրախ արկղեր, ու այդ հարցում նրան օգնում է Սալսա անունով կապիկը, որին նա չարաշահում է: Կումատորայի, Լուկասի և Ուեսսի օգնությամբ Սալսան փախչում է Յոկուբայի վերահսկողությունից։

Երեք տարի անց Պիգմասկ բանակը գրավեց  Թազմիլի գյուղը ու զարգացրեց այն երկաթուղիներով, Ուրախ արկղերով և այլ ժամանակակից տեխնոլոգիաներով: Լուկասի ականջին բամբասանքներ են հասնում, որ Դասթերը, որն անհայտ կորել էր Օսոհե ամրոց գնալուց հետո, աշխատում է որպես բաս կիթառահար մոտակա Թիթիբու  ակումբում, և Լուկասն իր շան՝ Բոնիի հետ,  ճանապարհ է ընկնում։ Այնտեղ ճանապարհորդելիս նա հոգևոր ուժեր է ստանում գերհզոր, բարյացակամ, երկսեռ մի արարածից, որին  անվանում են մոգական գնչու: Ակումբում նա գտնում է Կումատորային, որն աշխատում է որպես մատուցողուհի, և Դաստերին, ով կորցրել է հիշողությունը։ Նրանք միավորվում և վերականգնում են ձուն և Դաստերի հիշողությունը, բայց երբ փորձում են  նստել Պիգմասկ օդանավը, առեղծվածային մի դիմակավորված մարդ բաժանում է նրանց:

Լուկասն ու Բոնին ընկնում են Թազմիլիում խոտի դեզին և մոգական գնչուներից իմանում, որ կղզիների տակ մի հսկա վիշապ կա:  Մոգական գնչուների նպատակն է պաշտպանել այն յոթ ասեղները, որոնք խրված են վիշապի մեջ՝  նրա ուժը վերահսկելու համար, և ով հանի ասեղների մեծ մասը, կկարողանա օգտագործել վիշապի անհավատալի ուժը՝ աշխարհն ամբողջությամբ վերափոխելու համար: Դիմակավորված մարդը դրա պատճառով փորձում է գտնել և հանել ասեղները: Լուկասն ու Բոնին վերամիավորվում են Դասթերի ու Կումատորայի հետ և փորձում են ասեղները դիմակավորված մարդուց շուտ հանել, բայց հաջողում են միայն երեքը քաշել, ու դիմակավորը նույնպես հանում է ևս երեքը:

Յոթերորդ և վերջին ասեղը գտնվում է Պիգմասկի մայրաքաղաքի՝ Նյու Յորք քաղաքի տակ: Լուկասն ու իր ուղեկիցները գնում են այնտեղ և հանդիպում մեկ այլ գյուղացու՝ առաջնորդին, որը հայտնում է, որ Թազմիլի գյուղի բնակիչները համաշխարհային աղետի վերջին վերապրածներն են, որոնք գնացել են Նովեյր կղզիներ, քանի որ վիշապի զորությունը պաշտպանել է նրանց։ Որպեսզի եկրորդ համաշխարհային աղետը չկրկնվեր, վերապրածները իրենց հիշողությունները դրոշմեցին  Լույսի ձվի մեջ։ Առաջնորդին շնորհել են ճշմարտությունը բացահայտելու իրավունքը, եթե անհրաժեշտ լինի: Նա նաև հայտնում է, որ Պիգմասկի առաջնորդը Պորկի Մինչն է (Mother 2-ում հայտնի որպես Պոկի Մինչ), ով Mother 2-ի դեպքերից հետո գնացել է Նովեյր կղզիներ և այնտեղ կայսրություն ստեղծել՝ առևանգելով այլ ժամանակաշրջանների բնակիչներին ( ներառյալ դոկտոր Անդոնուցին Mother 2-ից)։

Լուկասն ու ուղեկիցները ձեռնամուխ եղան Պորկիին դիմակայելու և վերջին ասեղը քաշելու: Նրանք բացահայտում են, որ Յոկուբան յոթերորդ ասեղի պաշտպանության համար պատասխանատու մոգական գնչուն է, որը դավաճանել է նրանց և սկսել աշխատել  Պիգմասկի համար: Հերոսները բախվում են Պորկիի հետ Նյու Պորկ քաղաքի տակ, բայց նա մտնում է դոկտոր Անդոնուցի կողմից պատրաստված «բացարձակապես անվտանգ պարկուճի» մեջ։ Բացարձակապես անվտանգ պարկուճը արտաքին աշխարհը անվտանգ է դարձնում՝ Պորկիին ընդմիշտ փակելով դրա մեջ:

Լուկասը հասնում է յոթերորդ ասեղին ու առերեսվում դիմակավորված մարդուն, որը պարզվում է՝ Կլաուսն է, ում խելքը կերել են։ Կլաուսի և Լուկասի միջև կռվի ժամանակ Հինավայի ոգին խոսում է տղաների հետ և խնդրում, որ չկռվեն։ Սա ի վերջո ստիպում է Կլաուսին հանել իր դիմակն ու ինքնասպան լինել՝ Լուկասի կախարդական Ֆրանկլին կրծքանշանի վրա կայծակ գցելով։ Լուկասը հանում է վերջին ասեղը՝ արթնացնելով Վիշապին, և ոչնչացնում Նովեյր կղզիները:

Խաղի դերասանական կազմը հայտնում է, որ կերպարները ողջ են մնացել[6]: Վարկանիշներից հետո Mother 3 պատկերանշանը վերականգնել են, որն ամբողջությամբ փայտից է պատրաստված[7]:

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը նախատեսված է 64DD հավելման համար, որը ներկայացված է այստեղ՝ կապված Նինթենդո 64-ի հետ։

Mother 3-ի մշակումը սկսել են պրոդյուսերներ Շիգերու Միյամոտոն և Սատորու Իվատանը 1994 թվականին Սուպեր Ֆեմիկոմի համար։ Թիմի անդամները հիմնականում, նախորդ Mother խաղի՝ EarthBound-ի մշակումն անողներն էին: Ոգեշնչված Սուպեր Մարիո 64-ից՝ թիմը սուպեր Ֆեմիկոմից  անցում կատարեց Նինթենդո 64-ին՝ վստահ լինելով, որ նրանք կարող են նաև ունենալ ստեղծագործական հնարավորություններ՝ ստեղծելով 3D աշխարհ՝ առանց տեխնիկական սահմանափակումների:

Այնուամենայնիվ, նրանց նախնական բնութագրերը գերազանցում էին Նինթենդո 64-ի հնարավորություններն ու հիշողության սահմանները։ Արդյունքում թիմը փոքրացրեց նախագծի շրջանակը և սկսեց 64DD-ի մշակումը, որը Նինթենդո 64-ի ընդլայնման ծայրամասային սարք է և թողարկվել է միայն Ճապոնիայում 1999 թվականին[8]: Ակնկալում էին, որ Mother 3-ը կլիներ 64DD տեսախաղ, սակայն 64DD-ի ձախողումից հետո անցան նորից Նինթենդո 64-ին[9][10]։ Նինթենդոն ներկայացրեց Mother 3-ի ցուցադրությունը 1999 թվականին Նինթենդո  աշխարհի տարածքում՝ առևտրային ցուցահանդեսում: Այն պետք է թողարկվեր Հյուսիսային Ամերիկայում EarthBound 64 վերնագրով, 256 մեգաբիթանոց քարթրիջով, ինչպիսիք են Զելդայի լեգենդը, Ժամանակի օկարինան։ ԵԽՑ-ն (Երեվակայական խաղերի ցանց) դրական արձագանք տվեց ցուցադրությանը և համեմատեց բազմակերպարների  պատմությունը միայն ճապոնական Սուպեր Ֆեմիկոմի դերային խաղի՝ «կյանք և ատելություն»-ի հետ[10], և Ֆեմիթսուի ընթերցողները դասակարգեցին խաղը որպես իրենց լավագույն տասնյակից մեկը, որն ամենասպասված էր 1999 թվականի վերջին[11]: Շիգեսատո Իտոյին 2000 թվականի օգոստոսի վերջին հայտարարեց, որ Mother 3-ը բազում ձգձգումներից հետո չեղարկվել է[12][13]: Իտոյին հայտարարել է, որ խաղն ավարտելու համար, որի 30%-ն էր արված, կպահանջվեր լրացուցիչ երկու տարի։ Իվատան ավելացրեց, որ 3D գրաֆիկային կենտրոնանալը նախագիծը բարդացրել է: Միյամոտոն նաև հայտարարեց, որ Mother EarthBound-ը մոռացության չի մատնվել , և որ ինքը դեռ շահագրգռված է խաղը կյանքի կոչելու հարցում[8]:

2003 թվականին, Mother 1+2 առևտրային խաղի ճապոնական գովազդում, Նինթենդոն հայտարարեց, որ վերսկսել է Mother 3-ի մշակումը՝ ի աջակցություն Game Boy Advance-ին[14]։ Իտոյին կարծում էր, որ նախագծի վերագործարկումն անհնար է, բայց Mother-ի երկրպագուների քաջալերանքներից հետո մտափոխվեց[15]: Նինթենդոյի Բրաունի Բրաուն մասնաճյուղը Իտոյի օգնությամբ մշակել է խաղը: Մինչ գրաֆիկները փոխվեցին 3D-ից 2D-ի, պատմությունը մնաց նույնը: Mother 3-ը մոտ 60%-ով ավարտված էր 2004 թվականի հուլիսին և թողարկվեց 2006 թվականի ապրիլի 20-ին Ճապոնիայում[16][17]:

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտոյին Mother 2-ի ավարտին մտածեց այն գաղափարի մասին, որ Mother 3-ը պետք է լինի «դետեկտիվ պատմություն, որտեղ քաղաքը գլխավոր հերոսն էր»[8]: Այս պատմությունը մի փոքր հաքերի՝ կանացի մասնավոր քննիչի մասին է, որը ներքաշվում է մի մեծ սպանության մեջ, և պատմությունը բացահայտում է ծաղկի խանութում աշխատող մի երիտասարդ կին աշխատակից, որը կամաց-կամաց հիշում է սյուժեի մանրամասները: Այսպիսով, քաղաքը կարծես թե զարգանում էր։ «Ժամանակի ընթացքում մեկ վայրի փոխվելը» Mother 3-ի հիմնարար ասպեկտն էր[8]: Ի տարբերություն նախորդ դերախաղերին, որոնք նա ընկալում էր որպես «ճանապարհային ֆիլմեր»՝ կրկին այցելելու քիչ պատճառներով, նա ցանկանում էր, որ խաղացողը ականատես լինի նաև քաղաքի բամբասանքներին, որոնք  շարունակաբար շատանում են[8]: Նախորդ գրառումներից զգալի շեղումները կասկածի տակ դրեցին, թե արդյոք երկրպագուները կհամարեն այն նույն շարքերից[8]։ Իտոյին ախատեսում էր, որ խաղն ունենա 12 գլուխ՝ տարբեր խաղային մեխանիզմներով և փոփոխվող խաղային կերպարներով[18]։ Նա զարգացումը պատկերացնում էր 3D տիկնիկների առկայությամբ՝ նախքան ծրագրավորման զգալի ջանքերի աստիճանի հասկանալը։ Զարգացմանը զուգընթաց Իտոյին պատմությունը կրճատեց յոթ կամ ինը գլուխների։ Կիմերայի «անհարմար գեղեցկությունը»՝ մի քանի արարածներով, որոնք միաձուլված են մեկի մեջ, առանցքային նշանակություն ուներ խաղի և մետաղական ու փայտե պատկերանշանի հիմքում ընկած գաղափարի համար Mother 3-ում[8]: Mother-ի մշակման ժամանակ Իտոյին ավելի գործնական դեր է ունեցել որպես թիմի անդամ և սցենարիստ, այլ ոչ թե որպես մենեջեր ինչպես նախորդ անգամները։ Նա գիտեր, որ միաժամանակ ստեղծում է այն խաղը, որը ցանկանում էր խաղալ ու թակարդներ էր դնում խաղացողի համար, և ստեղծում էր մի խաղ, որը Նինթենդոն չէր կարող[8]:

Իտոյին նախընտրեց կիրառել Mother 2-ի փիքսելային ոճը Game Boy Advance Mother 3-ի համար, քանի որ նրան չէին հետաքրքրում համակարգչային գրաֆիկայի միտումները[19]: Շարքի խաղերը գրված էին հիրագանա այբուբենով, այլ ոչ թե կանջիի (չինական գրերով), որպեսզի հասանելի լինեին փոքր երեխաների համար[20]: Իտոն նկարագրեց խաղի աշխարհը, որը ղեկավարվում է «պետք է հավասար իրավունք ... մաչո» ուժային պայքարով[21]: Հակառակորդը, Պորկին, ստեղծվել է որպես «մարդկության խորհրդանիշ»՝ լրացնելով չարի մասին Իտոյի տեսակետը փոխկապակցված բարոյականության սպեկտրի հետ «կատակներ» և «հանցագործություններ» ծայրահեղություններում[22]: Իտոյին պարզաբանեց այն ձևը, որով կերպարները գիտակցում են իրենց հոգեկան ուժերը դաշտանի ժամանակ և ավելացրեց, որ մարդու ֆիզիոլոգիան «նրա թեմաներից մեկն է»[23]: Խաղացողները սկսում են քրտնել, երբ սովորում են այնպիսի ունակություններ, որոնք հիմնված են Իտոյի գաղափարի վրա, թե ինչպես է ֆիզիկական պայքարը նպաստում աճին: Նա նաև ընդգրկեց այնպիսի կերպարների, ինչպիսիք են մոգական գնչուները և Դաստերը (հիվանդ ոտքով), որպեսզի ցույց տա տարբեր որակներով ընկերներ ունենալու արժեքը[23]:

Մեկ այլ թեմա էր խաղերի լրջության և թեթևության երկակիությունը, այդ իսկ պատճառով նա առաջին գլխում ավելացրեց մահվան տխուր տեսարանը[24]։ Նինթենդո 64-ի վերջնական ճակատամարտի տարբերակը ավելի խոր, «ցավոտ» և ավելի տխուր էր, թեև վերջնական տարբերակը քիչ էր փոխվել[20]: Իտոյին շեշտադրության փոփոխությունը վերագրել է սեփական և նոր թիմի կերպարային կազմի զարգացմանը: Ավելի ուշ Իտոյին անդրադարձավ վատ մարդկանց օգնելու առաքինության մասին վերջի դասին[25]: Ասում էր, որ ավարտի նորացման թեման արտացոլում է իր աշխարհայացքը՝ գնահատելու Երկրի վրա մեր ժամանակը՝ մոլորակի անխուսափելի վախճանի լույսի ներքո[7]։ Մնացած ցենարի մեծ մասը գրվել է տեղի հյուրանոցում, որտեղ նրանք շարունակելու են իրենց աշխատանքը[20]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոգո Սակայը՝ ՃՎԽ լաբորատորիայի տեսախաղերի կոմպոզիտորն է, ում նախորդ աշխատանքները ներառում էին Kirby Air Ride-ի և Super Smash Bros-ի երաժշտությունը։ Melee-ի համար, ստեղծել է Mother 3-ի երաժշտությունը: Շիգեսատո Իտոյին ասաց, որ Սակային ընտրվել է դերի համար՝ հաշվի առնելով խաղի պատմության և ընդհանրապես EarthBound շարքի իր խորը ըմբռնումը, բացի այն, որ EarthBound-ի կոմպոզիտորներ Կեյչի Սուզուկին և Հիրոկազու Տանական երկուսն էլ անհասանելի էին: Սակայը ցանկանում էր, որ երաժշտությունը շարքի նախորդ գրառումների ոգով լինի[25]: Mother 3-ի երաժշտությունը թողարկվել է թվային սկավառակի վրա 2006 թվականի նոյեմբերի 2-ին: Դերային խաղերի երկրպագուներից Քայլ Միլլերը գրել է, որ խաղում պահպնված  է շարքի նախորդ երաժշտությունների տարօրինակությունը՝ չնայած կոմպոզիտորների փոփոխության։ Նրա կարծիքով, ալբոմի երկրորդ կեսը, որը ներառում էր վերաիմաստավորված «դասականներ» շարքը, ամենաուժեղն էր[26]։

«Սիրո թեման»՝ Mother 3-ի գլխավոր թեման, ստեղծվել է խաղի մշակման վերջում. սկզբնական շրջանում Իտոյին մտադիր էր որպես խաղի հիմնական թեմա դարձնել «Պիգմասկ բանակ»-ը։ Խաղի կարևոր տեսարանի ստեղծման ժամանակ, Սակային խնդրեցին ստեղծել մի երգ, որն ավելի մեծ ազդեցություն կունենա, քան Պիգմասկ թեման։ Իտոյին ասում է, որ հաշվի առնելով, թե որքան արագ Սակայը ստեղծեց երգը, փաստում է այն, որ նա «սպասել է պատվերին»՝ ստեղծելու «սիրո թեմայով» երգ։ Իտոյին խնդրեց, որ «Սիրո թեման» դաշնամուրով նվագարկվի միայն մեկ մատով, քանի որ «Ութ մեղեդիներ» թեման  հայտնի էր դարձել Mother-ի շնորհիվ և հնչել տարրական դպրոցներում իր պարզության շնորհիվ[27]: «Լա՞վ է» երաժշտությունը հնչում է կերպարի անունը ընտրելուց հետո, որը ձայնագրվել է Հիրոկազու Տանակայի կողմից Mother 3-ի թողարկումից ավելի քան տասը տարի առաջ՝ առանց Շիգեսատո Իտոյի իմացության[27]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Mother 3-ի զարգացումը ներառում էր չորս կոնսուլներ: Խաղն ի վերջո թողարկվեց Game Boy Advance-ի համար:

Mother 3-ը թողարկվել է Ճապոնիայում 2006 թվականի ապրիլի 20-ին, որտեղ այն դարձել է հիթ[28]։ Մինչ թողարկումը, խաղը դասվում էր Ֆեմիթսուի[29] [30]«ամենասպասված խաղերի հնգյակում» և զբաղեցնում էր առաջին տեղը ճապոնական խաղերի նախապես պատվիրած չարտերի աղյուսակում[31]։ Մինչև դրա թողարկումը, խաղի «Սիրո թեման» հնչում էր երաժշտություն տեսքով ճապոնական փոստային ծառայության կողմից[30]։ Սահմանափակ թողարկումով  բացառիկ հավաքածուն ներառում է ձեռքի խաղային վահանակ և Ֆրանկլին կրծքանշան իր  հատուկ թողարկման մեջ[32][33]: Խաղը Ճապոնիայում ցուցադրվել է հեռուստատեսային գովազդով, որում ներկայացվում է ճապոնացի դերասանուհի Կո Շիբասակին, ով հուզվում է, երբ կիսվում է իր մտքերով Mother 3-ի մասին: Իտոյին ասաց, որ իր կերպարը առանց սցենարի էր[20]։ Wii U տեսախաղային ճապոնական վիրտուալ վահանակը թողարվեց 2015 թվականի դեկտեմբերին[34]։ Տեսախաղային խանութի խմբագիր Իմրան Խանը պնդում է, որ Նինթենդոն ծրագրել է խաղը թարգմանել անգլերեն, բայց չեղարկել է այն մտավախությունների պատճառով, որ դրա հիմնական թեման՝ վիշտը, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կարող են հակասություններ առաջացնել[35][36]: Ամերիկայի Նինթենդոյի նախկին նախագահ Ռեջի Ֆիլս-Էյմենը Bloomberg News-ին տված հարցազրույցում ասել է, որ խաղը չտեղայնացնելու որոշումը, պայմանավորված է բիզնես նկատառումներով, մասնավորապես՝ մինչև ձեռքի խաղային վահանակի առկայության նվազմամբ[1]։ Նա նաև ասաց, որ բանակցություններ է վարել Իվատայի հետ՝ հնարավոր թողարկումը հյուսիսամերիկյան Wii U eShop-ում մինչև Իվատայի մահը[37]: Խաղը վերաթողարկվել է Ճապոնիայում՝ Նինթենդո առցանց բաժանորդագրության ծառայության միջոցով 2024 թվականի փետրվարի 21-ին[38]:

Երկրպագուների թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Mother 3-ը պաշտոնապես չի թողարկվել Ճապոնիայից դուրս գտնվող շրջաններում։ 2008 թվականի հոկտեմբերի 17-ին Starmen.net-ը թողարկեց երկրպագուների թարգմանության ծրագրային թարմացումը, և, երբ այն կիրառվում է Mother 3 ԿՄՀ պատկերի պատճենի վրա, խաղի ողջ տեքստը թարգմանում է անգլերեն[39][40]: Starmen.net-ի համահիմնադիր Ռիդ Յանգն ասաց, որ երբ հասկացան, որ Նինթենդոն չի պատրաստվում թարգմանել Mother 3-ը միջազգային լսարանի համար, նրանք որոշեցին ստանձնել այդ աշխատանքը թե՛ իրենց և թե՛ երկրպագուների համար[41]: Թարգմանչական թիմը բաղկացած էր մոտ մեկ տասնյակ անհատներից, այդ թվում՝ նախագծի ղեկավար Կլայդ «Տոմատ» Մանդելինը, ճապոներենից անգլերեն հմուտ թարգմանիչ: Ծրագիրն ավարտելու համար տևեց երկու տարվա ջանք և հազարավոր աշխատանքային ժամ։ Թարգմանության տեսական անկախ արժեքը կազմում էր 30,000 դոլար[42]:

Նախագիծը ներառում էր խաղի սցենարի մոտ 1000 էջերի թարգմանություն, գրություն և վերանայում։ Բացի այդ ԿՄՀ-ի լայնածավալ կոտրում և թեստավորում է իրականացվել՝ խաղում թարգմանված տեքստի ճշգրիտ ցուցադրումն ապահովելու համար: Թարգմանությունը ներառում էր բնագրից չնչին շեղումներ, ինչպիսիք են տեղանունների թարգմանությունը և բառախաղերը։ Որոշ էական փոփոխություններ էին կերպարների և վայրերի անվանափոխությունները: Օրինակ՝ «Յոկուբա» կերպարը, որը ծագել էր ճապոներեն yokubō-ից (欲望, «ագահություն»), հասկացությունից, և վերանվանվել է «Fassad», որը ծագել է ֆրանսերեն facade բառից և, ի դեպ, արաբերեն fasād (فساد, «կոռուպցիա») բառից: ԿՄՀ-ի կոտրումը ներառում էր խաղի կոդի բարդ փոփոխությունները հավաքման մակարդակում՝ ներառելու գործառույթներ, ինչպիսիք են փոփոխական լայնության տառատեսակները[42]:

Թիմը հայտնեց, որ Ամերիկայի Նինթենդոյի «վերևները» գիտեին իրենց նախագծի մասին, թեև նրանք չմիջամտեցին[42]: Տեղայնացման թիմը մտադիր էր դադարեցնել նախագիծը, եթե Նինթենդոն որևէ հայտարարություն աներ խաղի ապագայի վերաբերյալ, կամ եթե նրանց խնդրեին դադարեցնել դրա թարգմանությունը[42]: Նրանք հասկացան, որ թարգմանության օրինականությունը անորոշ էր[41][43], քանի որ վերջնական թարգմանության համար անհրաժեշտ էր օգտագործել ծրագրային ապահովման կամ ֆլեշ հիշողության քարտ[39]: Թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում թարգմանության ծրագրային թարմացումը ներբեռնվել է ավելի քան 100,000 անգամ[44]։ Թարգմանությունից բացի թիմը ներկայացրեց Mother 3 Handbook-ը, որը անգլերեն խաղացողի ուղեցույցն էր, որը մշակում էին 2008 թվականի հունիսից[41]: Wired հրատարակությունը նկարագրում  է խաղացողի 200 էջանոց գունավոր ուղեցույցը, որը որակով համեմատելի է Prima Games և BradyGames ընկերությունների հմուտ ռազմավարության ուղեցույցի հետ[45]։ Verge ամերիկյան տեխնոլոգիական նորությունների կայքը հիշատակել է Mother 3-ի երկրպագուների երկամյա թարգմանությունը՝ որպես երկրպագուների  բազայի նվիրվածության վկայություն[46]։ Jenni Lada-ն TechnologyTell-ից այն անվանել է «երբևէ ամենահայտնի երկրպագուների թարգմանություններից մեկը»՝ ընդգծելով այն տարբեր լեզուներով թարգմանելու շարունակական նախաձեռնությունները[47]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ քննադատներ գրել են, որ Mother 3-ը լավագույն դերային խաղերից մեկն էր Game Boy Advance-ի համար[4][48][49]:  GamePro-ի Ջերեմի Սինյորը այն դասել է իր «լավագույն չթողարկված ճապոնական դերային խաղերի» ցանկում՝ սցենարի և մանրուքների նկատմամբ մանրակրկիտ ուշադրության շնորհիվ[50]: Թիմ Ռոջերսը պնդում էր, որ Mother 3-ը «տեսախաղերի ամենաբարձր նվաճումն է որպես գրականության արտահայտման ձև»[51]:

Նինթենդոն խիստ քննադատության է ենթարկվել Mother 3-ը միջազգայնորեն չթողարկելու համար: ԵԽՀ-ը Mother շարքը անվանեց «անտեսված», քանի որ EarthBound-ը միակ խաղն է, որը թողարկվել է Ճապոնիայից[52] բացի այլ երկներ տասնամյակների ընթացքում մինչև 2015 թվականը: 1UP.com-ից Բոբ Մաքեյը գրել է, որ Mother 3-ը, թարգմանության աննախադեպ պահանջարկ ունի՝ ի տարբերություն  պատմության որևէ այլ խաղի[53]: UGO Network-ից Քրիս Պլանտեն գրել է, որ Mother 3-ի անգլերեն պաշտոնական թարգմանության բացակայությունը 2008 թվականի «ամենահիասթափեցնող իրադարձություններից» մեկն էր[54]։ Ars Technica-ից Ֆրենկ Կարոնը բարձր է գնահատել երկրպագուների թարգմանության զգալի ջանքերը՝ այն բնութագրելով ուշագրավ ձեռքբերում։ Նա տարակուսանք է հայտնել Նինթենդոյի՝ խաղը արևմտյան շուկաներում չթողարկելու որոշման առնչությամբ[40]։

Չնայած ճանաչմանը Շիգեսատո Իտոյին՝ Mother սերիալի գրողն և ստեղծողը, հայտարարել է, որ չի պատրաստվում ստեղծել շարքի չորրորդ մասը[55]:

Super Smash Bros. շարքում Լուկասը հանդես է գալիս որպես խաղալու ենթակա մարտիկ, մինչդեռ մյուս կերպարները հանդես են գալիս որպես հավաքածուներ, իրեր կամ բեմական վտանգներ[56][57][58]:

Նինթենդոյի թվային միջոցառման ժամանակ E3 2014-ի ժամանակ Նինթենդոն հումորով մոտեցավ Mother 3-ի թարգմանության բացակայությանը՝ ներկայացնելով Robot Chicken-ի կողմից ստեղծված stop-motion անիմացիա։ Կարճամետրաժ ֆիլմում միջոցառման երկրպագուն խոսում է Ամերիկայի այն ժամանակվա Նինթենդոյի նախագահ Ռեջի Ֆիլս-Էյմեի հետ: Երբ երկրպագուն ասում է «Արի, Ռեջի, թողարկի՛ր Mother 3»-ը, Ֆիլս-Էյմեն պատասխանում է՝ ասելով «Իսկ ի՞նչ կասես այս դեպքում», և այնուհետև շարունակում է ուտել Super Mario շարքի Կրակե ծաղիկը՝ երկրպագուի վրա հրե գնդակ նետելու համար[59]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Renamed Fassad in the fan translation

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jason Schreier (May 6, 2022). «Ex-Nintendo President Talks Regrets And Mother 3». Bloomberg News. Bloomberg L.P. Արխիվացված օրիգինալից May 9, 2022-ին. Վերցված է June 25, 2022-ին.
  2. Parkin, Simon (October 29, 2008). «Mother 3 Review». Eurogamer. Gamer Network. էջ 2. Արխիվացված օրիգինալից September 8, 2014-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  3. Jackson, Jordan. «Mother 3 - Staff Review». RPGamer. Արխիվացված է օրիգինալից November 29, 2014-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  4. 4,0 4,1 Moehnke, Mike. «Mother 3 - Staff Retroview». RPGamer. Արխիվացված է օրիգինալից January 29, 2015-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  5. Fangamer, 2009, էջ 1
  6. Fangamer, 2009, էջ 234
  7. 7,0 7,1 «Shigesato Itoi Tells All about Mother 3 (Part Two)». Nintendo Dream. August 2006. էջ 8. Արխիվացված է օրիգինալից April 3, 2015-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Itoi, Shigesato (August 22, 2000). «『MOTHER 3』の開発が中止になったことについての» [About the development of "MOTHER 3" has been canceled]. 1101.com. Արխիվացված օրիգինալից October 18, 2014-ին. Վերցված է August 30, 2014-ին.
  9. «Four Games To Launch With Japanese 64DD». IGN. Ziff Davis. June 2, 1997. Արխիվացված օրիգինալից April 27, 2015-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  10. 10,0 10,1 «Earthbound 64 (Mother 3)». IGN. Ziff Davis. August 22, 2000. Արխիվացված օրիգինալից November 29, 2014-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  11. «Japan Wants Zelda». IGN. Ziff Davis. September 2, 1999. Արխիվացված օրիգինալից February 20, 2015-ին. Վերցված է September 1, 2014-ին.
  12. «Earthbound 64 Cancelled». IGN. Ziff Davis. August 21, 2000. Արխիվացված օրիգինալից February 19, 2014-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  13. «Mother 3 Pushed Back». IGN. Ziff Davis. March 22, 2000. Արխիվացված օրիգինալից June 26, 2014-ին. Վերցված է June 15, 2014-ին.
  14. Hindman, Heath (2003). «Mother 1 and 2 Hit the GBA». RPGamer. Արխիվացված է օրիգինալից August 22, 2014-ին. Վերցված է September 1, 2014-ին.
  15. Putnam, Gabriel (2003). «Further News of Mother 3». RPGamer. Արխիվացված է օրիգինալից August 22, 2014-ին. Վերցված է September 1, 2014-ին.
  16. Adashek, Jeffrey (July 22, 2004). «Mother 3 to See 2005 Release». RPGamer. Արխիվացված է օրիգինալից August 24, 2014-ին. Վերցված է September 1, 2014-ին.
  17. Eisenbeis, Richard (March 29, 2013). «Years Later, Mother 3 Still Lives Up to All the Hype». Kotaku. Gawker Media. Արխիվացված օրիգինալից June 19, 2014-ին. Վերցված է September 1, 2014-ին.
  18. «Interview: Mycom Inc». starmen.net. Արխիվացված օրիգինալից 2 October 2020-ին. Վերցված է 1 December 2014-ին.
  19. «Shigesato Itoi Tells All about Mother 3 (Part One)». Nintendo Dream. July 2006. էջ 1. Արխիվացված է օրիգինալից February 26, 2015-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Shigesato Itoi Tells All about Mother 3 (Part Two)». Nintendo Dream. August 2006. էջ 7. Արխիվացված է օրիգինալից February 26, 2015-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  21. «Shigesato Itoi Tells All about Mother 3 (Part One)». Nintendo Dream. July 2006. էջ 3. Արխիվացված է օրիգինալից February 26, 2015-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  22. «Shigesato Itoi Tells All about Mother 3 (Part Two)». Nintendo Dream. August 2006. էջ 7. Արխիվացված է օրիգինալից February 1, 2014-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  23. 23,0 23,1 «Shigesato Itoi Tells All about Mother 3 (Part One)». Nintendo Dream. July 2006. էջ 4. Արխիվացված է օրիգինալից February 26, 2015-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  24. «Shigesato Itoi Tells All about Mother 3 (Part One)». Nintendo Dream. July 2006. էջ 6. Արխիվացված է օրիգինալից February 26, 2015-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  25. 25,0 25,1 «Shigesato Itoi Tells All about Mother 3 (Part One)». Nintendo Dream. July 2006. էջ 2. Արխիվացված է օրիգինալից February 26, 2015-ին. Վերցված է August 31, 2014-ին.
  26. Miller, Ryan. «Mother 3+». RPGFan. Արխիվացված օրիգինալից July 25, 2014-ին. Վերցված է September 1, 2014-ին.
  27. 27,0 27,1 «Exclusive Interview (Part 1)». Nintendo Dream. Արխիվացված օրիգինալից 2014-02-15-ին. Վերցված է 2009-01-19-ին.
  28. Cowan, Danny (February 7, 2007). «Vapor Trails: The Games that Never Were». 1UP.com. Ziff Davis. էջ 2. Արխիվացված է օրիգինալից April 26, 2015-ին. Վերցված է June 15, 2014-ին.
  29. Edge Staff (November 30, 2005). «Inside Famitsu: Rogue Galaxy and More». Edge. Future. էջ 5. Արխիվացված օրիգինալից September 8, 2014-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  30. 30,0 30,1 Rogers, Tim (February 24, 2006). «The Week in Japan». Edge. Future. էջ 3. Արխիվացված է օրիգինալից November 3, 2014-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  31. Parkin, Simon (October 29, 2008). «Mother 3 Review». Eurogamer. Gamer Network. էջ 1. Արխիվացված օրիգինալից September 4, 2014-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  32. Sloderbeck, Matt (February 22, 2006). «Mother 3 Gets a Little More Special». RPGamer. Արխիվացված է օրիգինալից August 24, 2014-ին. Վերցված է September 1, 2014-ին.
  33. Block, Gerry (May 1, 2006). «Deluxe Mother 3 Game Boy Micro». IGN. Ziff Davis. Արխիվացված օրիգինալից September 8, 2014-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  34. Goldfarb, Andrew (13 November 2015). «Mother 3 Coming to Wii U Virtual Console in Japan». IGN. Արխիվացված օրիգինալից 16 November 2015-ին. Վերցված է 18 November 2015-ին.
  35. Doolan, Liam (February 11, 2019). «Nintendo Allegedly Cancelled Localisation Of Mother 3 Due To Its Controversial Aspects». Nintendo Life. Արխիվացված օրիգինալից April 24, 2019-ին. Վերցված է February 12, 2019-ին.
  36. Tamburro, Paul (February 11, 2019). «Rumor: Nintendo canceled Mother 3 localization due to controversial themes». Game Revolution. Արխիվացված օրիգինալից April 25, 2019-ին. Վերցված է February 12, 2019-ին.
  37. Hagues, Alana (May 3, 2022). «Reggie Fils-Aimé Had "A Serious Conversation" About Bringing Mother 3 West With Iwata». Nintendo Life. Արխիվացված օրիգինալից May 8, 2022-ին. Վերցված է June 25, 2022-ին.
  38. Robinson, Andy (February 21, 2024). «Classic Rare games have been added to Nintendo Switch Online». Video Games Chronicle. Վերցված է February 21, 2024-ին.
  39. 39,0 39,1 Fahey, Mike (October 17, 2008). «Mother 3 Fan Translation Completed». Kotaku. Gawker Media. Արխիվացված օրիգինալից July 14, 2014-ին. Վերցված է June 28, 2014-ին.
  40. 40,0 40,1 Caron, Frank (October 20, 2008). «Remember Earthbound? Play the sequel now, in English». Ars Technica. Condé Nast Digital. Արխիվացված օրիգինալից September 8, 2014-ին. Վերցված է June 28, 2014-ին.
  41. 41,0 41,1 41,2 Plante, Chris (October 17, 2008). «Mother 3 in English! an Interview with Reid Young, co-founder of Starmen.Net!». UGO Networks. IGN Entertainment. Արխիվացված է օրիգինալից September 15, 2011-ին. Վերցված է June 28, 2014-ին.
  42. 42,0 42,1 42,2 42,3 Caron, Frank (October 28, 2008). «Mama's boys: the epic story of the Mother 3 fan translation». Ars Technica. Condé Nast Digital. Արխիվացված օրիգինալից March 5, 2014-ին. Վերցված է June 28, 2014-ին.
  43. Parkin, Simon (December 28, 2008). «You Say Tomato: A Pro on Fan-Translating Nintendo's Mother 3». Gamasutra. UBM Tech. էջ 2. Արխիվացված օրիգինալից May 13, 2014-ին. Վերցված է June 28, 2014-ին.
  44. Parkin, Simon (December 28, 2008). «You Say Tomato: A Pro on Fan-Translating Nintendo's Mother 3». Gamasutra. UBM Tech. էջ 1. Արխիվացված օրիգինալից May 11, 2014-ին. Վերցված է June 28, 2014-ին.
  45. Cavalli, Earnest (October 20, 2008). «Fans Release Gorgeous Mother 3 Companion Book». Wired. Condé Nast. Արխիվացված օրիգինալից September 8, 2014-ին. Վերցված է June 29, 2014-ին.
  46. Webster, Andrew (July 18, 2013). «Cult classic 'Earthbound' launches today on Wii U». The Verge. Vox Media. Արխիվացված օրիգինալից November 29, 2014-ին. Վերցված է June 15, 2014-ին.
  47. Lada, Jenni (March 5, 2010). «Important Importables: Notable fan translation projects». TechnologyTell. Արխիվացված օրիգինալից July 29, 2014-ին. Վերցված է September 8, 2014-ին.
  48. Lada, Jenni (February 17, 2012). «Important Importables Review: Mother 3 for GBA». TechnologyTell. Արխիվացված օրիգինալից September 8, 2014-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  49. Bailey, Kat (March 30, 2011). «Editorial: Why I'm Still Playing the Game Boy Advance». GamePro. Արխիվացված է օրիգինալից December 2, 2011-ին.
  50. Signor, Jeremy (February 22, 2011). «The 14 Best Unreleased JRPGs». GamePro. Արխիվացված է օրիգինալից August 21, 2011-ին.
  51. Rogers, Tim (August 15, 2008). «Mother 3 (****)». Action Button Dot Net. Արխիվացված օրիգինալից October 29, 2014-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  52. Thomas, Lucas M. (August 17, 2006). «Retro Remix: Round 25». IGN. Ziff Davis. Արխիվացված օրիգինալից July 14, 2014-ին. Վերցված է June 15, 2014-ին.
  53. Mackey, Bob (July 2010). «Found in Translation». 1UP.com. Ziff Davis. էջ 1. Արխիվացված է օրիգինալից October 10, 2015-ին. Վերցված է June 28, 2014-ին.
  54. Plante, Chris (December 17, 2008). «The Worst Heartbreaks in Videogames 2008». UGO Networks. IGN Entertainment. Արխիվացված է օրիգինալից June 15, 2011-ին. Վերցված է June 28, 2014-ին.
  55. Gantayat, Anoop (May 3, 2006). «No More Mother». IGN. Ziff Davis. Արխիվացված օրիգինալից July 10, 2014-ին. Վերցված է June 15, 2014-ին.
  56. Burchfield, Evan (October 1, 2007). «Lucas From Mother 3 Added to Smash Bros. Brawl». Nintendo World Report. Արխիվացված օրիգինալից September 8, 2014-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  57. Thomas, Lucas M.; Casamassina, Matt (April 4, 2008). «Super Smash Bros. Brawl FAQ page 11 of 26». IGN. Ziff Davis. էջ 11. Արխիվացված օրիգինալից December 3, 2014-ին. Վերցված է September 7, 2014-ին.
  58. McWhertor, Michael (April 1, 2015). «EarthBound's Lucas is coming to Super Smash Bros. as DLC this June». Polygon. Vox Media. Արխիվացված օրիգինալից April 2, 2015-ին. Վերցված է April 1, 2015-ին.
  59. Schreier, Jason (2014-06-10). «Nintendo Makes Mother 3 Joke». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2014-06-12-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]