Սևակ Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սևակ Միքայելյան
Ծնվել է1994
ԾննդավայրՀրազդան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան

Սևակ Միքայելյան(1994, Հրազդան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, Հրազդան քաղաքի քաղաքապետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2010 թթ. սովորել և ավարտել է Հրազդանի Անանիա Շիրակացու անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը։ 2010-2014 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը։ Ազատվել է զինվորական ծառայությունից՝ «կարճատեսություն» ախտորոշմամբ։ 2017 թվականից մինչև 2018 թվականը աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղի «Չ» տեղամասում՝ որպես ճարտարագետ։ 2008 թվականից ակտիվ պայքարել է քաղբանտարկյալների ազատության համար, մասնակցել է Երևանում, Հրազդանում տեղի ունեցած քաղաքական ակցիաներին։ 2015 թ. մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին՝ օրեր շարունակ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիային։ 2017 թ. մասնակցել է «Ոչ թանկացումներին» քաղաքական ակցիային։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է։ 2012 թվականից զբաղվում է լողով, ընկերական մրցաշարում առանց դադարի լողալով հաղթահարել է 6 կմ տարածությունը։ Օժտված է բարձր կամային հատկանիշներով։ 2018 թվականի հոկտեմբերի 27-ին ստանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները։

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանի որդին է։

Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.