Վալերիան Օսինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերիան Օսինսկի
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր մարտի 25 (ապրիլի 6), 1887 կամ փետրվարի 25, 1887(1887-02-25)[1]
Ծննդավայր Byki, Kursk Oblast, Լգովի շրջան, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր սեպտեմբերի 1, 1938(1938-09-01)[2] (51 տարեկան)
Վախճանի վայր Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Թաղված Կոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Վալերիան Վալերիանովիչ Օբոլենսկի (ռուս.՝ Валериан Валерианович Оболенский, մարտի 25 (ապրիլի 6), 1887 կամ փետրվարի 25, 1887(1887-02-25)[1], Byki, Kursk Oblast, Լգովի շրջան, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 1, 1938(1938-09-01)[2], Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայտնի նաև որպես Վալերիան Օսինսկի, ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ, մարքսիստ տեսաբան, տնտեսագետ, Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի պրոֆեսոր, ԽՄԿԿ անդամ (1907

1905 թվականին սովորել է Մոսկվայի համալսարանում, 1906 թվականին՝ Գերմանիայում։ 1907-1917 թվականներին կուսակցական ագիտացիոն աշխատանքներ է տարել Մոսկվայում, Տվերում, Խարկովում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել էր ՌՍԴԲ(բ)Կ Մոսկվայի մարզային բյուրոյի անդամ։ ՌՍԴԲ(բ)Կ 6-րդ համագումարի պատգամավոր։ 1917 թվականի հոկտեմբերին՝ Իյարկովի ՌՀԿ–ի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո՝ ՌԽՖՍՀ պետական բանկի կառավարիչ, ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի (ԺՏԲԽ) նախագահ (մինչև 1918 թվականի մարտը), ապա աշխատել է «Պրավդա» թերթի խմբագրությունում և ԺՏԲԽ–ում։ 1918 թվականի գարնանը եղել է «ձախ կոմունիստներ»-ի պլատֆորմի հեղինակներից մեկը։ 1920 թվականին՝ Տուլայի նահանգային գործադիր կոմիտեի նախագահ, Պարենժողկոմատի կոլեգիայի անդամ։ 1920-1921 թվականներին՝ «Դեմոկրատական ցենտրալիզմ» հակակուսակցական խմբի ակտիվ գործիչներից։ 1921-1923 թվականներին՝ Հողժողկոմի, ԺՏԲԽ նախագահի տեղակալ։ Հարել էր տրոցկիստական օպոզիցիային, ապա հեռացել դրանից։ 1923-1924 թվականներին եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչը Շվեդիայում։ 1925-1928 թվականներին՝ ԽՍՀՄ պետպլանի նախագահության անդամ, Կենտրոնական վիճվարչության կառավարիչ։ 1929 թվականից՝ ԽՍՀՄ ԺՏԲԽ նախագահի տեղակալ։ Կուսակցության 7-11, 14-17-րդ համագումարների պատգամավոր, 10, 14-17-րդ համագումարներում ընտրվել էր ԿԿ–ի անդամության թեկնածու։ Կոմինտերնի 1-ին կոնգրեսի (1919 թ.) պատվիրակ։ Եղել է տնտեսագիտական հարցերի վերաբերյալ աշխատությունների հեղինակ։

Գնդակահարվել է Խորհրդային բռնաճնշումների ժամանակահատածում՝ 1938 թվականի սեպտեմբերի 1-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #143509772 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Slezkine, Yuri (2017). The House of Government. Princeton University Press. էջեր 846–7. ISBN 9780691176949.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։