Վալերիկ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վալերիկ Իշխանի Վարդանյան
22.03.1958 թ.- 14.04.1994 թ.
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ծաղկաբեր, Սպիտակի շրջան, ՀԽՍՀ
Մահվան վայրԼՂՀ Արցախ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Զորատեսակհետախուզություն
Ծառայության տարիներանհայտ - 14.04.1994 թ.
Զորամաս«Սպիտակ» կամավորական ջոկատ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներՀՀ Արիության մեդալ
«Երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ

Վալերիկ Իշխանի Վարդանյան (ծածկանունը՝ Շռամ, մարտի 22, 1958(1958-03-22), Ծաղկաբեր, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 14, 1994(1994-04-14), Արցախ), հայազգի հետախույզ-ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թ.-ի մարտի 22-ին ՀԽՍՀ Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղում[1][2]։ Վալերիկ Վարդանյանը նախնական կրթությունը ստացել է հարազատ Ծաղկաբեր գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև սովորել Երևանի շինարարական տեխնիկումում։ Ավարտելուց հետո աշխատել է որպես տաքսու վարորդ[1][2]։

Նախնիները գաղթել են 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմին նախորդող տարիներին Մուշի գավառի Բուլանուխ գավառակի Թեղուտ գյուղից ու բնակություն հաստատել Արագածի ստորոտին և հարակից տարածքներում իրենց իսկ կողմից հիմնադրած բնակավայրերում։ Վալերիի հորական պապը եղել է Սրապիոնը, որի որդի Իշխանը իր տիկնոջ Վալիայի հետ ունեցել են 4 տղա ու 4 աղջիկ[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերիկ Վարդանյանը ամուսնացած էր և ունի 3 զավակ։ Ներկայումս կինը՝ Սիրանուշ Աշոտի Մամյանը, երկու զավակների՝ Արտյոմի և Անահիտի հետ բնակվում է Իսպանիայում[3], իսկ մյուս որդին՝ Արթուր Վարդանյանը՝ Սիրիական Արաբական Հանրապետության տարածքում գտնվող հայաբնակ Քեսաբ բնակավայրի ազատագրմանը մասնակցելուց հետո Երևանում ձերբակալվել է «ՀՀ տարածքում զինված խմբավորում ստեղծելու և ահաբեկչություն կազմակերպելու» մեղադրանքով[2]։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերիկ Վարդանյանը կամավոր մեկնել է արցախյան ռազմաճակատ, «Սպիտակ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արծվաշենի, Մարտակերտ քաղաքի ու Մարտակերտի շրջանի այլ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Ընդգրկվելով Ստեփանակերտի հետախուզական առաջին վաշտի կազմում՝ Վարելը գերազանց կատարել է հրամանատարության կողմից տրված բոլոր առաջադրանքները։ Նա 22 անգամ անցել է թշնամու թիկունք և վերադարձել՝ կատարելով հրամանը[1][2]։

Զոհվել է 1994 թվականի ապրիլի 14-ին Արցախի Գյուլաջա գյուղում։ Հյուղարկավորվել է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում[4]։ Ետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով և Արցախի Հանրապետության Մայրության կոմիտեի «Երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ««Արցախ կենտրոն» տեղեկատվական համակարգ - Արցախյան պատերազմի հերոսներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արթուր Վարդանյանը օգոստոսին գնացել էր հայրական գյուղ, Ծաղկաբերում հորաքույր ունի:
  3. 3,0 3,1 «Պատմության այս օրը - Վալերիկ Վարդանյան։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  4. Հուշ.ամ տվյալների բազա: