Jump to content

Վալերի Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վալերի Մարտիրոսյան
Ծնվել էփետրվարի 8, 1949(1949-02-08)
Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 13, 2012(2012-03-13)[1] (63 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Եղել է գիտական ղեկավարՏաթևիկ Ղարիբյան[2], Արմեն Վաղարշակյան[2], Գոհար Հարությունյան[2], Աշոտ Մարտիրոսյան[2] և Սարգիս Մկրտչյան[2]

Վալերի Հակոբի Մարտիրոսյան (փետրվարի 8, 1949(1949-02-08), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 13, 2012(2012-03-13)[1], Երևան, Հայաստան), հայ մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1992), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ 2006 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1974-1981 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում, 1992-2001 թվականներին՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում, 2011-2012 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 2011 թվականից Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ֆունկցիայի տեսության ամբիոնի պրոֆեսոր։ Հայ մաթեմատիկոսների միության անդամ է[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությանը (կոմպլեքս տիրույթում բացթողումներ ունեցող անալիտիկ ֆունկցիաներով հավասարաչափ և շոշափումային մոտավորություններ, աստիճանային շարքերի եզակիությունների տեղայնացման հարցեր, ամբողջ ֆունկցիաների միակության արդյունքներ)[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Степенные ряди։ Аналитическое продолжение и ликализация особенностей, Е., 1991 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://math.sci.am/user/valeri-martirosian?mid=70
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mathematics Genealogy Project — 1997.
  3. Վալերի Մարտիրոսյան
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.