Վասակ Պապաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասակ Պապաջանյան
Ծնվել է1847[1]
ԾննդավայրԵրևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1893[1]
Մահվան վայրԾաղկաձոր, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունխմբագիր, ուսուցիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՇուշիի թեմական հոգևոր դպրոց[1], Պսակ[1] և Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1]

Վասակ Պապաջանյան (1847[1], Երևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1893[1], Ծաղկաձոր, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ խմբագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Եղել է Երևանի առաջին պարբերական «Պսակ» լրագրի խմբագիր-հրատարակիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի դասական գիմնազիան, ուսումը շարունակել Հայդելբերգի, Բոննի, Լայպցիգի համալսարաններում, ստացել դոկտորի աստիճան։ 1876 թվականին վերադարձել և 1877 թվականին ստանձնել է Շուշիի թեմական դպրոցի տեսչի պաշտոնը։ Եվրոպական մանկավարժության սկզբունքներով կազմել է դպրոցական նոր ծրագիր։ Առաջադիմական հայացքները հարուցել են Ղարաբաղի հոգևոր թեմի և էջմիածնի սինոդի դժգոհությունը, և Վասակ Պապաջանյանը 1878 թվականին հեռացվել է տեսչությունից։ Հրատարակել է «Պսակ» պարբերականը, աշխատակցել «Հայկական աշխարհ» հանդեսին։ 1882—1883 թվականներին Գևորգյան ճեմարանում վարել է փիլիսոփայության և մանկավարժության դասընթացներ։ 1883 թվականին սարքավորել է իր սեփական տպարանը, որտեղ նույն թվականին տպագրվել է բժիշկ Լևոն Տիգրանյանի «Առողջապահական թերթ»-ը[2]։ «Հայասեր-ազգասեր» հայրենասիրական խմբակին գործակցելու համար 1885 թվականին արտաքսվել է Կովկասից, 1889 թվականին վերադարձել Երևան, 1893 թվականին բնակություն հաստատել Դարաչիչակ գյուղում (այժմ՝ Ծաղկաձոր)[3], որտեղ էլ մահացել է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 130.
  2. «Պսակ լրագրի». greenstone.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  3. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր` Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  4. «AV Production - Վասակ Պապաջանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 130