Վարեսինոբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսք հետևից։ Լավ տեսանելի է մագեն՝ բաժանված կարմիր ժապավենով

Վարեսինոբու (ճապ.՝ 割れしのぶ, կտրված տայնո), նաև (ճապ.՝ 桃割れ, կտրատված դեղձ)[1], չամուսնացած աղջիկների ճապոնական սանրվածք, որը 20-րդ դարից ի վեր մշտապես կրում են միայն գեյշայի աշակերտուհիները։ «Վարեսինոբու» անունը կիոտոյական է, «մոմովարեն»` Տոկիոյի[2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարեսինոբուի դիմային մասը նման է շիմադայի սանրվածքին։

Հետնամասում մազերը հավաքվում են մագե (ճապ.՝ մազափունջ ծոծրակի վրա) փնջի մեջ և մեջտեղից հյուսվում է կանոկո (ճապ.՝ 鹿の子, եղնիկ) ժապավենը[3][4][5]։ Այդ ժապավենը «ճեղքում է» մազափունջը․ այստեղից էլ սանրվածքի անվանումը։ Կանոկան վերևի մասում ամրացված է կանոկո-դոմե քորոցով ( ճապ.՝ 鹿の子留, պահող կանոկո)։

Գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ քաղաքներում՝ ներառյալ Կիոտոն, վարեսինոբուն կրում են մայկոները՝ գեյշայի աշակերտները։ Ըստ կանոնների՝ վարեսինոբուն կրում են ուսուցման միայն առաջին երկու տարիների ընթացքում՝ մինչև միձուագեն[6][3][4]։ Վարեսինոբուն զարդարված է արհեստական մետաքսե ծաղիկներից մազակալներով. առաջին տարում օգտագործվում են «շիդարե-կանզաշի» հատուկ զարդեր ծածանվող թելերով, որոնց վրա ամրացված են ծածանվող մետաքսե թերթեր։

Բացի այդ, Վարեսինոբուն զարդարված է սանրով՝ բիրականով (ճապ.՝ ビラカン ծածանվող կանջաշի), թամա կանջաշիով (ճապ.՝ 玉簪՝զարդարանք-փուչիկ) և հիրաութիով (ճապ.՝ 平打簪՝ հիրաութի կանջաշի հարթ հերակալ)[5]։

Աշակերտուհու (միսեդասի) դեբյուտի օրը մազափնջի հետևի մասում դնում են վասի արծաթագույն թղթի շերտեր, որոնք կոչվում են միոկուրի (ճապ.՝ 見送り ուղեկցում)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lesley Downer Geisha. — Edizioni Piemme, 2011. — ISBN 9788858503089
  • Helena Grice Asian American Fiction, History and Life Writing. — Routledge, 2012. — ISBN 9781136604850
  • «Блог бывшей гейши Фудзики». «七五三や成人式に結う日本髪として 【桃割れ】 っていう髪型があるでしょ? 私は 髷が 【割れしのぶ】 と同じもんやと思ってたけど、専門家に言わすと微妙に違うらしいんだ。 【桃割れ】 も、江戸時代後期の町の少女が結っていたみたいだし、東京風⇒【桃割れ】 & 京風⇒【割れしのぶ】 だと姉さんたちからの聞き伝えで理解してたので、調べてみてビックリ!»
  • Chantella Jackson Explaining Hakuchuumu. — First Printing, 2013.
  • Stanley B. Burns, Elizabeth A. Burns Geisha: a photographic history, 1872-1912. — powerHouse Books, 2006.
  • Mitsuko T. Maiko San How to Become a Geisha. — Lulu.com, 2007. — ISBN 9781847534330
  • Heike Munder Markus Schinwald. — Distributed Art Pub Incorporated, 2007. — ISBN 9783905829228