Վեզուվիան (Վեզուվհրաբխի անունով), իդոկրազ, միներալ, բարդ բնական սիլիկատ։ Ստրուկտուրայի մեջ պարունակում է SiO4-ի մեկուսացված աեարաէդրեր և Տi207-ի կրկնակված խմբեր։ Առանձնացվում են հետևյալ տարբերակները՝
Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Առաջացնում է պրիզմատիկ կամ դիպիրամիդային բյուրեղներ և հոծ հատիկավոր զանգվածներ։ Գույնը՝ կանաչ, գորշ, դեղին։ Կարծրությունը՝ 6—7, խտությունը՝ 3400 կգ/մ³։ Հանդիպում է սկառներում՝ նռնաքարերի և էպիդոտի հետ։ Առաջանում է խորքային մագմատիկ ապարների կոնտակտում՝ կրաքարերի և դոլոմիտների հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 358)։