Վիքինախագծի քննարկում:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարև Ձեզ, հարգելիներ․․․ Քանի որ ես միակը չեմ, որ բախվել է այս խնդրին, որոշեցի մտահոգությունս հայտնել։ Խնդրում եմ, հարգելի ընկերներ, մի ընտրեք արդեն ուրիշ խմբագրի ստորագրած հոդվածը, թյուրիմացություններից խուսափելու համար նաև անպայման ստորագրեք Ձեր նախընտրած հոդվածի դիմաց (ինչպես որ պահանջում է խմբագրաթոնի ընթացակարգը), որպեսզի մյուսներս էլ թեմա ընտրելիս իմանանք, և բոլորիս անգին ժամանակը ծախսվի առավել արդյունավետ․․․ Շնորհակալություն, հաճելի խմբագրական ընթացք․․․ Հարգանքով՝ Մարինա Գևորգյան ԳՄԱ1286 (քննարկում) 08:49, 14 Մայիսի 2024 (UTC)[reply]

Հաղթողի որոշում[խմբագրել կոդը]

Հարգելի՝ Beko, խնդրում եմ ասել, թե ինչպես է որոշվելու մրցույթի հաղթողը, որոշելու եք ըստ Ֆինանսատնտեսական վիքիհավաքի ընթացքում գրված հոդվածների, թե ողջ միամսյակի: Հարգանքով՝ Արշո (քննարկում) 15:15, 17 Մայիսի 2024 (UTC)[reply]

Հարգելի Արշո, մրցույթի հաղթողը կորոշվի ողջ միամսյակի ընթացքում գրված հոդվածների որակի և բնականաբար քանակի հիման վրա։--ԲեքոՔննարկում 15:40, 17 Մայիսի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ Արշո (քննարկում) 15:47, 17 Մայիսի 2024 (UTC)[reply]