Վիքիպեդիայի քննարկում:Այսօր պատմության մեջ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինչ եք կարծում, արժի՞ բոլոր 365 կաղապարները միանգամից բոտով ստեղծել, հետո ժամանակի ընթացքում բոլոր մեջ տվյալներ ավելացնել։ --vacio 16։59, 28 Փետրվարի 2012 (UTC)

Եթե բոտով նաև գլխավոր էջի վրա ավտոմատ փոխելու է, ապա արժի: --Rob 17:07, 28 Փետրվարի 2012 (UTC)
Դա կաղապարների միջոցով է ավտոմատ փոխվելու, մեզ մնում է միայն բովանդակություն ավելացնել։ --vacio 17:10, 28 Փետրվարի 2012 (UTC)

Մի հարց էլ։ Ինձ միշտ թվացել է, որ կաղապարների մեջ չպետք է տեղադրել հոդվածների կաղապարներ (ասենք {{Այսօր:Մարտի 1}} մեջ չպետք է լինի Մարտի 1 կատեգորիան)։ Ճի՞շտ եմ վարվել հեռացնելով։--vacio 17։13, 28 Փետրվարի 2012 (UTC)

Վաչո ջան, օրվա կատեգորիան ավելացնելը օգնում է աշխատելուց համեմատել նյութերը օրվա էջի և կաղապարի մեջ, դրա հաար եմ ավելացրել: Կարելի է օրը ավելացնել նաև Տես նաև-ի ձևով: Մեկ էլ կաղապարի մեջ օրվա որոշելը երևի իմ տարբերակով ճիշտ էր, նախ վերնագրից հղումը տանում էր օրվա էջ, այլ ոչ Նախագիծ:Այսօր պատմության մեջ, դրա համար կա ներքևի աշխատանքային հղումը: Կարծքւմ եմ սա ճիշտ է, որովհետև հետագայում օրվա էջում միշտ ավելի շատ նյութ կլինի, որը չի տեղավորվելու այս կաղապարում: Իսկ աշխատելու համար կօգտագործվի ներքևի հցումը: Օրվա որոշելով էլ միշտ կարելի էր մոտակա երկու օրը դիտել:--Bekoքննարկում 19:37, 28 Փետրվարի 2012 (UTC)
Տես նաևը իմ կարծիքով նախընտրելի է։ Իսկ վերանգիրը ուղղեցի, նախկինում չէի նկատել ճիշտն ասած։ --vacio 19:45, 28 Փետրվարի 2012 (UTC)
Ուրեմն Տես նաև-ը կլինի, իսկ կատեգորիան կհանենք: Օրը որոշելու կաղապարի մասին ի՞նչ կարծիքի ես:--Bekoքննարկում 19:54, 28 Փետրվարի 2012 (UTC)
Այսպես լա՞վ է։ (Եթե այո, բոլոր օրերի համար բոտով կստեղծեմ) --vacio 07:42, 3 Մարտի 2012 (UTC)[reply]
Նկատի ունես {{Այսօր պատմության մեջ}} կաղապա՞րը։ --vacio 20:03, 28 Փետրվարի 2012 (UTC)
Որ {{Որոշել օրը}} կաղապարը ‎ երևա {{Այսօր պատմության մեջ}} կաղապարում:--Bekoքննարկում 06:02, 29 Փետրվարի 2012 (UTC)
Այժմ, հասկացա։ Հիմա, կհանեմ նոինքլուդները, որպեսզի Գլխավոր էջում երևա։ --vacio 06:42, 29 Փետրվարի 2012 (UTC)

Կարծում եմ մարտի5 -ի էջը լավ է, բայց կարելի է Տես մարտի 5 կատեգորիան հանել, օրվա էջը հերիք է. Պանդուխտը սարքել է նաև Կաղապար:Այսօր:Օգոստոսի 8-ը, բայց ես էլի նույն կարծիքին եմ, որ այդ ենթաէջը ծանրաբեռնելու և մասնատելու կարիք չկա. պետք է նաև անպայման նշենք, որ 8-10 տարեթվից ավելի նյութ չտեղադրենք. Տեղադրվող նյութի որակի ու պայմանների մասին այսօր կգրեմ։--Bekoքննարկում 07։53, 3 Մարտի 2012 (UTC)

Լավ կթողնեմ միայն հոդվածի հղումը։ Այդ վերջինի հետ համաձայն եմ, պետք է ստանդարտ չափ մշակել և ներառել միայն ամենակարևոր իրադարձությունները։ Կարծում եմ առավելագույն 10 կետը լավ չափանիշ է, դրանից ավել իմաստ չունի (և՛ ծանրաբեռնում ենք Գլխավոր էջը, և՛ փոփոխվում է տարբեր բաժինների համաչափությունը)։ Բոլորը համաձա՞յն են։ --vacio 08:47, 3 Մարտի 2012 (UTC)[reply]

Աղբյուրներ[խմբագրել կոդը]

Կարծում եմ այս աղբյուրը կարող է օգտակար լինել։ --vacio 16։17, 29 Փետրվարի 2012 (UTC)

Շարունակելով Vacio-ի էջում բացված քննարկումը գրում եմ այստեղ։ Առաջարկում եմ «երկարացնել» որևէ օրվա մասին տվյալները հետևյալ կերպով (օրինակ).

  • Իրադարձություններ (8 հատ)
  • Ծնվել են (8 անձ, որից 3-ը հայ)
  • Մահացել են (8 անձ, որից 3-ը հայ)

Նման կերպ այս բաժինը ձևավորված է, օրինակ, Ուկրաիներեն Վիքիպեդիայում։--Պանդուխտ (talk) 18։04, 3 Մարտի 2012 (UTC)

Չափազան շատ է, իմ կարծիքով հեչ չարժի ծանրաբեռնել Գլխավոր էջը։ Նախագծի իմասը այն է, որ ընթերցողը ծանոթանա ամենակարևոր-հետաքրքիր տվյալների հետ և (ցանկության դեպքում) բացի հոդվածը ու կարդա մնացած իրադարձությունների մասին։ Իմաստ չեմ տեսնում նաև սահմանել, թե քանիսը հայ պետք է լինեն, քանիսը օտարազգի, քանի որ դա կարգավորվում է ինքնստինքյան։ Ես առաջարկում եմ նույն չափանիշը սահմանել, ինչ «Գիտեի՞ք որ»-ի դեպքում՝ առավելագունը 10 կետ յուրաքանչյուր օրվա համար։ --vacio 12:57, 4 Մարտի 2012 (UTC)[reply]
Միգուցե և շատ է, թիվը կարևոր չե, կարևոը իմ կարծիքով որ անպայման հայերի թիվը սահմանված լինի:
Ի դեպ, վերջին կաղապարները շեղվում են նախագծի իմաստից, նրանք վերածվում են ուղղակի ցանկի, որտեղ նշված է թե ո՞վ այսօր ծնվել կամ մահացել, համարյա ոչ մի իրադարձություն չկա:--Պանդուխտ (talk) 13:07, 4 Մարտի 2012 (UTC)[reply]
Թիվը կարևոր է, այլապես փոփոխում է Գլխավոր էջում տարբեր բաժինների համաչափությունը։ 10-ը շա՞տ է, թե քիչ։ --vacio 13:14, 4 Մարտի 2012 (UTC)[reply]

Իսկ ինչպես ընտրել տվյալ օրը ծնված կամ մահացած մարդկանց երբ անգլերեն կամ ռուսերեն Վիքիպեդիաներում այդ օրվա դեպքերի թիվը 100-ից ավելի է ??? ---212.73.91.7 13։04, 4 Մարտի 2012 (UTC)

Պետք է ընտրել դրանցից ամենակարևորներին մեզ համար:--Պանդուխտ (talk) 13:07, 4 Մարտի 2012 (UTC)[reply]
Եվ որակով հոդվածները շատացնել, որ ընտրելու բան ունենանք, քանի որ առանց հոդվածի հղման այդ փաստերը պետք չեն:--Bekoքննարկում 13:12, 4 Մարտի 2012 (UTC)[reply]

Որոշ մարդկանց ծնունդը արդեն իրադարձություն է։)--Bekoքննարկում 13։19, 4 Մարտի 2012 (UTC)

Ճիշտ նկատեցիր՝ «որոշ», բայց ոչ բոլորի: Իսկ մեզ մոտ ստացվում է որ բոլորի:--Պանդուխտ (talk) 13:29, 4 Մարտի 2012 (UTC)[reply]
Ես համաձայն եմ, որ առաջին հերթին պետք է իրադարձությունների վրա կենտրոնանալ։ Սակայն, խնդրում եմ, եկեք փորձենք համաձայնության գալ ծավալի շուրջ։ --vacio 13:31, 4 Մարտի 2012 (UTC)[reply]

Ես գտնում եմ, որ հիմնականում իրադարձություններ պետք է լինեն, բայց առայժմ այդքան չենք կարողանում հավաքել։ Մեկ-մեկ էլ իրադարձության մասին գրում, հետո ենք հոդվածը ավելացնում։ Բայց ժամանակի հետ կուղղվի։ Իսկ ծավալը 8-10, անգամ միլիոնանոց վիքիներն են այդքան փաստ ներկայացնում։--Bekoքննարկում 13։35, 4 Մարտի 2012 (UTC)

Եթե իրադարձությունները չեն հերիքում, կարծում եմ կարելի է դրանք ուղղակի թարգմանել: Շատ մասնակիցներ, երբ տեսնում են, որ ԳԷ-ում կարմիր հղում է, փորձում են լրացնել այն գրելով նոր հոդված: Դա ևս մեկ խթան մասնակիցներին ներգրավելու համար:
Ինչ վերաբերվում է իրադարձությունների թվին, ապա նախ ուզում եմ նորից «առաջ քաշել» «ծնվել են» և «մահացել են» բաժինների ընդգրկումը, ինչպես օգոստոսի 8-ի մասին կաղապարում է:--Պանդուխտ (talk) 15:12, 4 Մարտի 2012 (UTC)[reply]

Առաջարկում եմ կաղապարներում խուսափել անուններից մեկը թավառ գրելուց--Աշոտ1997 (քննարկում) 13:07, 20 Մարտի 2015 (UTC)[reply]

դա արվում է այն անվան կամ որևէ այլ ասենք առաևկա ընդգծելու համար, որպես կաապարում պատկերված նկար, այլ վիքիներում էլ կա։ --ERJANIK քննարկում: 13:50, 20 Մարտի 2015 (UTC)[reply]