Վիքիպեդիա:Խորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայի խորությունը (անգլ.՝ Depth) չափանիշ է, որը բնութագրում է տվյալ լեզվով Վիքիպեդիայի զարգացվածության աստիճանը։ Խորության վրա ազդում են հոդվածների և էջերի, դրանցում կատարված խմբագրումների քանակները։ Սրանք, հեղինակների կարծիքով, ցույց են տալիս, թե որքան է զարգացած տվյալ լեզվով Վիքիպեդիան։ Անուղղակիորեն ազդում են նաև Վիքիպեդիայի անավարտ հոդվածները։

Վիքիպեդիայի շատ մասնակիցներ կարծում են, որ խորությունը իրականում ցույց է տալիս ոչ թե հոդվածների որակը, այլ տվյալ լեզվով Վիքիպեդիայի համայնքի զարգացվածության աստիճանը։ Ինչպես կարելի է նկատել խորության բանաձևից, որքան մեծ է նախագծում խմբագրումների և/կամ ոչ հոդվածների քանակը, այնքան «խորն» է տվյալ լեզվի Վիքիպեդիան։

Սահմանում[խմբագրել կոդը]

Վիքիպեդիաների վիճակագրության մեջ խորությունը հաշվվում է հետևյալ բանաձևով՝

, որտեղ

Բանաձևը մաթեմատիկական ձևափոխություններով կարելի է պարզեցնել և բերել այս տեսքի՝

Վիճակագրություն[խմբագրել կոդը]

Հայերեն Վիքիպեդիայի խորությունը 2024 թվականի Մայիսի 18-ի, ժամը՝ 23:51 (UTC) դրությամբ կազմում է 63.2 (հաշվի է առնվում, որ Edits = 9 947 414, Total = 1 141 007, NonArticles = 831997, Articles = 309 010)։

50 000-ից ավելի հոդված ունեցող Վիքիպեդիաներից ամենամեծ խորությունն ունի Անգլերեն Վիքիպեդիան՝ 1251.9։

Վիքիպեդիայի բոլոր լեզուներից ամենամեծ խորությունն ունի Քրի Վիքիպեդիան (ընդամենը 12 հոդված և 2303 էջ)՝ 629147.9։