Վիքիպեդիա:Կարճ էջերի բարելավում/Ուղեցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  Կարճ էջերի բարելավում   Ուղեցույց   Վիճակագրություն   Բարելավման ենթակա կարճ հոդվածներ   Անաղբյուր հոդվածներ   Մասնակիցներ   Բարելավված հոդվածներ  
Կարճ էջերի բարելավում

«Կարճ էջերի բարելավում» նախագծի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում գոյություն ունեցող կարճ էջերի բարելավումն ու ներկայանալի դարձնելը, ինչպես նաև աղբյուրներով հարստացնելը: Այն հոդվածները, որոնք չեն համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայում այսօր գործող չափանիշներին կամ անաղբյուր են, կներկայացվեն այստեղ, և հետաքրքրված մասնակիցները կարող են բարելավել և «նոր շունչ» հաղորդել հոդվածներին:

Ինչպե՞ս է հոդվածը հայտնվում «Կարճ էջերի բարելավում» բաժնում։ Խմբագրողները նկատում են մի հոդված, որը համապատասխանում է «կարճ էջ» կամ անաղբյուր բնորոշմանը: Այնուհետև այդ հոդվածները ներկայացվում են այստեղ և սկսվում է բարելավման գործընթացը (ջնջելու փոխարեն):

Էջը դադարում է կարճ համարվել, եթե նվազագույն ծավալը 3000 բայթ և ավելին է (ներառյալ տեքստը, աղյուսակները, կաղապարը: Ընդ որում` դրանիցից որևէ մեկը կամայական չպետք է լրացվի (այսինքն` կաղապարը ու աղյուսակը հասկանալի են, տեքստը կարող է նույնպես նախադասությունների շարան լինել)): Նախագիծն ունի շարունակական բնույթ և մրցութային չէ, այսինքն՝ նախագծում բացառել մրցանակների շնորհումը և շքանշանների հանձնումը՝ խոտանից խուսափելու նպատակով:

Անաղբյուր հոդվածների պարագայում աղբյուրները պետք է դրվեն էական փաստերի ու երևույթների վրա, այլ ոչ թե ինչ-որ երկրորդական աղբյուրներ ավելացվեն զուտ ավելացվելու համար:

Մինչ աշխատանքին անցնելը գրանցվեք «Մասնակիցներ» բաժնում: Թյուրիմացություններից խուսափելու համար, երբ որևէ հոդված ընտրում եք բարելավման, ստորագրեք հոդվածի անվանման կողքին: Իսկ ավարտելուց հետո տեղադրեք {{արված է}} կաղապարը և կրկին փոխեք ստորագրությունը նորով: Մեկ շաբաթից ավելի ստորագրված հոդվածն ազատվում է ստորագրությունից:

 Կարևոր է՝ չմոռանալ հոդվածների քննարկման էջերում տեղադրել {{ԹՀ}} կաղապարը:

«Փրկված» հոդվածները կարող եք տեսնել «Բարելավված հոդվածներ» բաժնում:

(!) Մեկնաբանություն՝ Այստեղ ներառված չեն «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ով ստեղծված հոդվածները:

(!) Մեկնաբանություն՝ Այստեղ ներառվում են այն հոդվածները, որոնք ստեղծվել են հայտնաբերելուց առնվազն մեկ ամիս առաջ: Նոր ստեղծված հոդվածներն անհրաժեշտ է պիտակել {{Կարճ էջ}} կաղապարով:

Նախագծի հետ կապված հարցերով կարող եք դիմել նախագիծը վերահսկող մասնակիցներին՝