Վիքիպեդիա:Հարցեր/Արխիվ/2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նամակ թարգմանության վերաբերյալ

Բարև ձեզ ես Էլեն Մուշեղյանն եմ վերջերս ստացա մի նամակ կապված իմ թարգմանության՝ «Քրիստիան դե սիկա»- այի վերաբերյալ, որտեղ նշվում էր որ վատ թարգմանված է:

Նախ դուք պետք է ներկայանաք ով ե՞ք եթե հանդիսանւմ եք Վիքիյում մարզիչ, պետք է ասեք իմ շտկումները ինչն է այստեղ թերացում ու արդեն քանի ամիս է այս նյութը կա Վիքիյում ու ինչպես եղավ որ հենց նոր եք տեղեկացնում ինձ այս մասին: Ու կխնդրեի սպառնալից նամակներ չլինեն, ոչ մի մարզիչ ինձ չի ասել ու ես շատ երկար աշխատել եմ դրա վրա ու տեղադրել, եթե կար թերացում թող ինձ զգույշացնեին: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Elen musheghyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ներողություն եմ խնդրում ուշ արձագանքի համար։ Որևէ մեկն այստեղ Ձեզ չի սպառնում, Էլեն ջան։ Այն տեքստը, որը ստացել եք, Հայերեն Վիքիպեդիայում ընդունված ծանուցման տեքստ է, մի կարդացեք այն սպառնալից տոնով։ Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրներից մեկը կարծել է, որ այդ հոդվածը վատ թարգմանություն է և ծանուցել է Ձեզ։ Եթե կարծում եք, որ սխալվում է, քննարկման էջում անպայման այդ մասին նշեք։ Բացի այդ, չգիտեմ, թե ինչ մարզիչի մասին եք ասում, բայց Վիքիպեդիայում Ձեր էջից տեղադրած բովդանդակության պատասխանատուն միայն դուք եք։ — GeoØ () 14:05, 17 հունվարի 2024 (UTC)[reply]

Ավազան

Կարող եմ ավազանում մի քանի հոդված թարգմանել եւ, եթե այո, ապա ինչպես Անուկ Ալեքսանյան (քննարկում) 21:35, 4 հունվարի 2024 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Իհարկե կարող եք։ Կարող եք ստեղծել մի քանի ավազարկղ։ Պետք է միայն տեքստը տեղափոխել ավազարկղի էջ և սկսել թարգմանել ։) — GeoØ () 14:03, 17 հունվարի 2024 (UTC)[reply]

Նոր կաղապարի ստեղծման խնդրանք

Խնդրում եմ ստեղծել հայերենով այս կաղապարը: ∑ίγμα (քնն.) 11:41, 17 հունվարի 2024 (UTC)[reply]

@Sigma'am ջան, կստուգե՞ս Կաղապար:Տեղեկաքարտ Նախագահություն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:12, 17 հունվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, @Աշոտ ջան: Կփորձարկեմ էլ, կասեմ: ∑ίγμα (քնն.) 12:14, 17 հունվարի 2024 (UTC)[reply]
@Աշոտ ջան, իսկ հնարավո՞ր է առավելագույնս կապել դատայի հետ: ∑ίγμα (քնն.) 12:17, 17 հունվարի 2024 (UTC)[reply]

Նոր հոդված

Բարև Ձեզ, ես երեկ հրապարակել եմ նոր հոդված, սակայն փնտրելիս այս հոդվածը չեն գտնում մարդիկ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Շնորհակալություն։ As789098 (քննարկում) 13:53, 17 հունվարի 2024 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Եթե նկատի ունեք Էֆես ապահովագրական ընկերության մասին հոդվածը, այն ստեղծել էիք Ձեր մասնակցային էջում, որում պետք է լինի տեղեկություն միայն Ձեր մասին։ Իսկ Ձեր ստեղծած հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ։ — GeoØ () 14:02, 17 հունվարի 2024 (UTC)[reply]
Այո, այդ հոդվածի մասին է խոսքս, իսկ կասե՞ք ինչպես կարող եմ հրապարակել, որպեսզի բոլորի համար տեսանելի լինի։ As789098 (քննարկում) 17:44, 17 հունվարի 2024 (UTC)[reply]

Հոդվածի հրապարակում

Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք ինչպես կարող եմ սևագրի հոդվածը հրապարակել, որ բոլորին տեսանելի լինի: As789098 (քննարկում) 06:03, 19 հունվարի 2024 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի @As789098։ Գլխավոր էջում «Համագործակցություն» բաժնում հոդված ստեղծելու կոճակը կա, գրեք վերնագիրը, սեղմեք ստեղծել և սևագրությունից տեղափոխեք բովանդակությունն այդ էջ։ — GeoØ () 06:33, 19 հունվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն։ As789098 (քննարկում) 12:55, 19 հունվարի 2024 (UTC)[reply]

Ինչպես խմբագրել հայտն

Բարև ձեզ,ինչպես խմբագրել հայտնի մարդկանց կենսագրությունը Փանիկս (քննարկում) 19:36, 6 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Փանիկս։ Պարզապես սեղմեք «Խմբագրել» կոճակը, կատարեք խմբագրումը և պահպանեք այն։ Պետք է միայն պահպանել հանրագիտարանը խմբագրելու սկզբունքները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 19:58, 6 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91 ,ես երեկ կատարել էի խմբագրում,այսօր չի երևում։Ես խմբագրել եմ Փանիկ գյուղի հայտնի մարդիկ բաժնում։Խնդրում եմ օգնել հասկանամ ինչպես աշխատել ,որ պահպանվի։Այսինքն պետք է ավելացնեմ մեր գյուղի մեծանուն մարդկանց։ 217.113.29.239 17:00, 7 փետրվարի 2024 (UTC)[reply]
@Փանիկս ջան, Փանիկ գյուղի հովդածում ավելացրած ձեր տեքստը 1. չուներ աղբյուր, 2. պատճենված էր am.hayazg.info-ից և չափից դուրս երկար էր գյուղի մասին հոդվծաի համար։ Մենք գյուղերի հոդվածում գրում ենք միայն անձի անունը և մեկ նախադասությամբ անձի մասին, ոչ թե իր ամբողջ կենսագրությունը։ Իսկ ոչ ազատ աղբյուրներից պատճենել առհասարակ արգելվում է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:18, 7 փետրվարի 2024 (UTC)[reply]
Այսինքն ես հիմա ինչ ավելացնեմ ,որ ակադեմիկոսների ,դոկտոր պրոֆեսոր ների ու այլ նման մեծանուն մարդկանց ,որ մեր գյուղից են,երևան ձեր էջում։Ներկայացված մարդկանց կենսագրությունը կա,և կա մարդ ներկայացված ,որ մեր գյուղից չէ։ Փանիկս (քննարկում) 17:31, 7 փետրվարի 2024 (UTC)[reply]
Նկատեցի, որ 3 անձի անուն եք ավելացրել։ Որպեսզի այն մնա հոդվածում և ընթերցողը կարողանա ստուգել ինֆորմացիայի հավաստիությունը, անհրաժեշտ է, որ նաև աղբյուրը ավելացնեք (որտեղի՞ց ձեզ այդ ինֆորմացիան)։ Իսկ եթե կա անձի անուն, որը կապ չունի գյուղի հետ, գրեք այստեղ, փորձենք հասկանալ։ Ավետիսյան91 (քննարկում) 18:25, 7 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ես այդ գյուղից եմ,ծնվել մեծացել եմ այստեղ մանկավարժ եմ ,հիմա ինձ կոնկրետ ասեք ես ինչ աղբյուր ներկայացնեմ,ես հավաքագրում,այս երեք մարդկանց,որ գրել եմ արդեն մահացած են, երկուսի մասին տեղեկություն կգտնեք համացանցում,ինչպես նաև մենք ունենք Ֆեյսբուքյան էջ <<Փանիկ ջան>>,որտեղ մեր համագյուղացի մեծանուն մարդկանց մասին հրապարակումներ ունենք։Ես ինչ պետք է ներկայացնեմ և ինչ տեսքով,այսինքն փաստաթղթերի տեսքով պետք է լինի?Մենք այս հարցը քննարկել ենք նաև դպրոցում և համայնքապետարանում ,որ իսկապես արժանավոր զավակներ ունեցող գյուղի մասին ձեր հարթակում շատ քիչ մարդիկ են ներգրավված։ԵՒ նաև ասեմ ,որ Ջանիկ Ճավռշյան(Ճառվշյան),նույն մարդն են և ուղղակի տառասխալ է թույլ տրված, և Ռաֆայել Մամիկոնյանի մասին կա նաև հոդվածիներ տարբեր գրքերում,օր. Շիրակ աշխարհ և այլն։ Փանիկս (քննարկում) 19:11, 7 փետրվարի 2024 (UTC)[reply]
Պարզ է։ Վիքիպեդիայի կանոնակարգով անհրաժեշտ է ներկայացնել աղբյուր, որ այդ մարդիկ իրապես կապ ունեն գյուղի հետ՝ ծնվել կամ մահացել են այնտեղ, էական ներդրում են ունեցել բնակավայրի զարգացման գործում կամ որևէ այլ կերպով ուղղակի իրենց անունը կապվում է բնակավայրի հետ։ Աղբյուրը պետք է լինի վստահելի՝ տպագիր կամ թվային։ Ֆեյսբուքյան էջը կամ խումբը չի համարվում վստահելի։ Եթե կա լրատվական կայք կամ գիտական, ակադեմիական ինչ-որ կայք, որտեղ կան անձանց կենսագրությունները և որտեղ փաստվում է կապը գյուղի հետ, կարող եք ավելացնել որպես աղբյուր։ Ավետիսյան91 (քննարկում) 19:57, 7 փետրվարի 2024 (UTC)[reply]
Եթե կդժվարանաք աղբյուրներն ավելացնելու հարցերում, ապա հերթով յուրաքանչյուր անձի համար այստեղ տեղադրեք աղբյուրը (հղումը), ինքս կավելացնեմ հոդվածում։ Ավետիսյան91 (քննարկում) 20:02, 7 փետրվարի 2024 (UTC)[reply]

vandalism in Armenian Files in commons

Hi Please flow this user vandalism about Armenian Files in Commons

https://commons.wikimedia.org/w/index.php?title=Special:Contributions/Zohrab_javad&target=Zohrab+javad&offset=&limit=500

User change all names, titles, categories to fake name.

For example see here


https://commons.wikimedia.org/wiki/Category:Gazanchi_Cathedral_in_2020 Luckie Luke (քննարկում) 22:00, 5 Մարտի 2024 (UTC)[reply]

Սխալ էջի հետ է կապվել հրապարակումը

Բարև Ձեզ, իմ վերջին հրապարակումը կապվել է սխալ էջի հետ, թույլ չի տալիս ուղղել, հնարավո՞ր է դուք ուղղեք կամ ջնջեք նորը հրապարակեմ,պրակտիկայի վերջնաժամկետը մոտենում է շնորհակալ կլինեմ որ շուտ արձագանքեք, անվանումը Կիմ Հիչոլ է։ -- Victoria Gabriel (քննարկում) 20:04, 14 Մարտի 2024 (UTC)[reply]

Victoria Gabriel ջան, արդեն ուղղել եմ։ --23artashes (քննարկում) 20:14, 14 Մարտի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շաաա՛տ 23artashes ջան։ Victoria Gabriel (քննարկում) 20:19, 14 Մարտի 2024 (UTC)[reply]

سکس ضربدری 5.209.20.136 20:53, 18 Մարտի 2024 (UTC)[reply]

Ա․հ․

Էջմիածնի Սուրբ Գրիգոր Լուսավորչի տպարան հոդվածի աղբյուրի հրատարակիչ տողում գրված է «Ա․ հ․»։ Այդ հապավում ինչպե՞ս է բացվում։ koha.anau.am–ում լիքը կան։ Ենթադրում եմ, որ ինձնից բացի բոլորին հայտնի հապավում է։ Կօգնե՞ք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:12, 24 Մարտի 2024 (UTC)[reply]

Չգիտեմ Աշոտ ջան։ Տեղադրում եմ Claude AI-ի պատասխանը, որը կարող ա օգնի.
«Ա. հ. հապավումը հայերեն տեքստերում սովորաբար նշանակում է "Ազատ հրատարակչություն":
Սա մի արտահայտություն է, որը օգտագործվում էր խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում նշելու, որ գիրքը կամ հրապարակումը լույս է տեսել ոչ պետական, այլ մասնավոր կամ համարյա ինքնահրատարակության կարգով:
Խորհրդային տարիներին գրեթե բոլոր մեծ հրատարակչությունները պետական էին, և անհատ հեղինակները կամ փոքր խմբերը դժվարությամբ էին հրատարակվում պաշտոնական ուղիներով: Ուստի նրանք ընտրում էին "ազատ հրատարակչության" լուծումը՝ ֆինանսավորելով և կազմակերպելով հրատարակությունը սեփական միջոցներով:
Այսպիսով, երբ մի հրատարակության մեջ նշված է "Ա. հ.", դա նշանակում է, որ այն լույս է տեսել ոչ պաշտոնական պետական հրատարակչության, այլ հեղինակի կամ փոքր անկախ խմբի ջանքերով:» Ավետիսյան91 (քննարկում) 14:54, 24 Մարտի 2024 (UTC)[reply]
Ո՞նց, սենց լավ հայերեն գրող ԱԲ կա՞։ Դզեց։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:57, 24 Մարտի 2024 (UTC)[reply]
Ապրես շատ, @Ավետիսյան91 ջան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:58, 24 Մարտի 2024 (UTC)[reply]
Հա Աշոտ ջան։ Anthropic ընկերության Claude 3 ԱԲ-ն է։ Ավետիսյան91 (քննարկում) 14:59, 24 Մարտի 2024 (UTC)[reply]

23artashes

Բարև Ձեզ; Իմ էջը , որը Դուք հեռացրել եք իրականում վստահելի աղբյուրներ էր տեղադրված ուղղակի երևի ճիշտ չեմ տեղադրել, կօգնեք ինձ MeriHKB (քննարկում) 12:24, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]

@23artashes Բարև Ձեզ; Իմ էջը , որը Դուք հեռացրել եք իրականում վստահելի աղբյուրներ էր տեղադրված ուղղակի երևի ճիշտ չեմ տեղադրել, կօգնեք ինձ MeriHKB (քննարկում) 12:25, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի @MeriHKB, բարև Ձեզ։ Իրականում այդ հոդվածը չունի ոչ մի աղբյուր, որովհետև․
  1. Վիքիպեդիայում հոդվածի առարկայի (տվյալ դեպքում՝ Հասմիկ Կարապետյանի) կայքը, գիրքը աղբյուր չեն
  2. սոցիալական ցանցերը, յություբյան հղումները աղբյուր չեն
  3. աղբյուրներ են համարվում միայն ծանոթագրությունների տեսքով պարբերություններից հետո տեղադրված հղումները, հոդվածում դրանք կան, բայց միայն 1 և 2 կետերում նշված տեսքով են
Մնացած հղումները որպես աղբյուր դիտվել չեն կարող, քանի որ տեքստային մասը դրանցով ստուգել հնարավոր չէ։ Մի խոսքով, հոդվածում ինչ գրված է, պետք է հնարավոր լինի ստուգել աղբյուրով։ Եթե կարողանաք պարբերություններից հետո ավելացնել ծանոթագրությունների տեսքով վստահելի աղբյուրներ, կարող եք հրապարակել հոդվածը։ -- 23artashes (քննարկում) 12:34, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Բացի այս ամենից, Հայերեն Վիքիպեդիայում ընդունված չէ բառերի, բառակապակցությունների վրա դնել արտաքին հղումներ։ Հոդվածն ունի նաև վիքիֆիկացման կարիք՝ չակերտները հայերեն չեն, այլ ինչ-որ անհասկանալի նշաններ են, կան անտեղի ընդգծումներ, գծեր, բացակայում են որոշ ենթավերնագրեր։ Սա ևս պետք է հաշվի առնեք։ --23artashes (քննարկում) 12:37, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]

@23artashes եղավ կփորձեմ ուղղել, դուք կարող եք իմ տեքստը ինձ հետ ուղարկել, որ վրան աշխատեմ նորից նույնը չհավաքեմ՞՞՞ MeriHKB (քննարկում) 12:55, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes կարող եք ինձ օգնել՞՞՞՞ MeriHKB (քննարկում) 12:57, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Վերականգնեցի Ձեր սևագրում։ -- 23artashes (քննարկում) 18:58, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes շնորհակալ եմ, հենց ուղղեմ կգրեմ ձեզ: Եթե հարցեր առաջանա կարող եմ գրել: Մեկ էլ մի բան դուք ՖԲ ունեք , եթե ՝ այո , կուղարկեք ինձ Ձեր ՖԲ-ն MeriHKB (քննարկում) 10:51, 16 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի @MeriHKB, Վիքիպեդիայի հարցերը քննարկվում են միայն Վիքիպեդիայի էջերում։ Եթե հարցեր լինեն, գրեք թեկուզ իմ քննարկման էջում, սիրով կօգնեմ։ -- 23artashes (քննարկում) 10:57, 16 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes ջան բարև Ձեզ: Ես երեկ փոփոխեցի ամբողջը: Հիմա մտնում եմ չկա: Դուք երևի հիմա ստուգում եք, որ իմ մոտ չի բացում?? MeriHKB (քննարկում) 11:14, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@MeriHKB, եթե նկատի ունեք այս հոդվածը, Դուք եք ջնջել Ձեր սևագրությունից։ GeoØ () 11:22, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի Մասնակից:MeriHKB, հոդվածն անվանափոխվել էր, որովհետև փակագծերի բառը մեծատառով չի գրվում։ Բայց Դուք չգիտեմ ինչ էիք արել, և հոդվածը կրկին նախկին վերնագրով էր հայտնվել։ Այժմ կրկին անվանափոխում եմ և խնդրում այլևս մեծատառով չստեղծեք։ Վիքիպեդիան ունի իր կանոնները, և դրանք պետք է կատարվեն։ Բացի այդ, հոդվածը կրկին շատ վատ տեսք ունի, վիքիֆիկացված չէ։ Եթե այս տեսքով մնաց, կրկին տեղափոխվի սևագիր։ Խնդրում եմ վերացնել ավելորդ թավատառերը, շեղատառերը, ընդգծումները, մեծ տառաչափը, օտար չակերտները՝ <<>>։ -- 23artashes (քննարկում) 17:08, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes չակերտները փոխել էի մնացած խնդիրները կշտկեմ, իսկ ինչպես վիքիֆիկացնեմ՞՞՞՞ կարող եք օգնել ինձ, կոնկրետ ասել որը ինչպես փոխեմ, որ էլ չփոխենք ոչինչ՞՞՞՞ MeriHKB (քննարկում) 19:00, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes տեքստը խնդրում եմ հետ ուղարկեք, որ աշխատեմ վրան, չկա տեքստը MeriHKB (քննարկում) 19:02, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes տեքստում ձեր նշած չակերտները չեն ես փոխել եմ MeriHKB (քննարկում) 19:04, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Տեքստը ուղարկելու խնդիր չկա, հոդվածը ջնջված չէ, պարզապես անվանափոխված է, վերևում էլ հղումը դրել եմ։ Եվս մեկ անգամ եմ դնում՝ Հասմիկ Կարապետյան (գրող)։
Հ.Գ. Տեսա, որ արդեն գտել և ուղղել եք։ -- 23artashes (քննարկում) 20:01, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes մեկ էլ մի բան հարցնեմ, հիմա որ գուգլով գրում եմ անուն ազգանունը ինքը բերում ա մեծատառ Գրող-ով հղումը որը չի բացում, ոնց անեմ, որգուգլում բերի ուղղված տարբերակը; Թե դա ինքնիրան ա ուղղվելու՞՞ MeriHKB (քննարկում) 20:03, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ժամանակի ընթացքում պետք է որ ուղղվի, մենք դրա վրա ազդել չենք կարող։ Գուգլի ալգորիթմներն են, իսկ թե ինչպես են դրանք աշխատում, չգիտեմ։ Հնարավոր է՝ դեռ երկար ժամանակ այդպես բերի, հնարավոր է՝ արագ փոխվի։ -- 23artashes (քննարկում) 20:11, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes եղավ շնորհակալ եմ շատ։ Ես ձեր ասած փոփոխությունները արել եմ MeriHKB (քննարկում) 20:18, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Տեսել եմ, ես էլ որոշ բաներ ուղղեցի։ -- 23artashes (քննարկում) 20:19, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes շնորհակալ եմ շատ պարտաճանաչ աշխատանքի համար MeriHKB (քննարկում) 20:22, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes ջան մի խնդրանք կարող եք Հասմիկ Կարապետյան (Գրող) վերնագիրը ջնջել , որ միայն փոքրատառ գրող-ով տարբերակը մնա, քանի որ գուգլի պոիսկում էդ հին տարբերակովն ա բերում, ոչ թե նոր MeriHKB (քննարկում) 06:27, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes Հասմիկ Կարապետյան (Գրող)#:~:text=Ծնվել է 1996 թվականի հունիսի,պատմվածքների և սցենարիների փոխակերպուների հետ։ այ էս տարբերակը լիովին ջնջեք վերնագիրն էլ MeriHKB (քննարկում) 06:28, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի MeriHKB, այդ էջը վաղուց ջնջված է, խնդիրը գուգլինն է, մենք ոչինչ անել չենք կարող։ -- 23artashes (քննարկում) 07:02, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes հա հասկացա ուղղակի հետաքրքիր ա որ ջնջված էջն ա բերում ու վերնագիրը ջնջված չի : Լավ կսպասենք տեսնենք գուգլը երբ կկարգավորի MeriHKB (քննարկում) 08:18, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes իմ հոդվածը քվեարկել են որպեսզի ջնջեն, որպես ոչ նշանակլի հոդված կարող ք օգնել, որպեսզի չջնջվի MeriHKB (քննարկում) 22:32, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի Մերի, ոչ թե քվեարկել են, այլ ներկայացրել են ջնջման։ Վիքիհամայնքն է որոշելու հոդվածի ճակատագիրը։ Եթե նշանակալիությունը հաստատող փաստեր ունեք, գրեք ջնջման ներկայացված հոդվածների էջում։ -- 23artashes (քննարկում) 04:35, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes իսկ ինչ պետք է ներկայացնեմ այդ դեքում օրինակ կբերեք՞՞՞՞ MeriHKB (քննարկում) 09:41, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Անձը պետք է բավարարի նշանակալիության չափանիշներին։ Ծանոթացեք այս էջին և ինքներդ որոշեք։ Կոնկրետ օրինակ բերել չեմ կարող։ --23artashes (քննարկում) 09:53, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]

@23artashes ջան նշվում է երկրորդկան աղբյուրների կողմից հրապարակված փոաստի մասին, որը իմ հոդվածում լիքն են։ Նշվում է հայտնի անձանց կողմից լուսաբանման մասին, որը իմ հոդվածում կա, իրոք չեմ հասկանում էսքանից հետո էլ նշանակալիությունը ինչպես կարող եմ ապացուցել MeriHKB (քննարկում) 10:05, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Մերի ջան, բոլոր քննարկումները՝ ջնջման ներկայացված հոդվածների էջում։ Այստեղի քննարկումները ջնջել-թողնելու վրա ազդել չեն կարող։ -- 23artashes (քննարկում) 10:13, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes հա գիտեմ, որ չեն ազդի , ուղղակի եմ ասում էլի, որ դուք էլ ինձ օգնեիք։ Ամեն դեպքում արդար չի , որովհետև սաղ ճիշտ արած ա MeriHKB (քննարկում) 11:21, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]