Վլադիմիր Գրիգորյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1931(1931-10-17) (92 տարեկան)
ԾննդավայրԼենինական
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  ԱԽՖՍՀ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան
ԱմուսինՖլորա Բաղդասարյան

Վլադիմիր (Վոլոդյա) Կարապետի Գրիգորյան (հոկտեմբերի 17, 1931(1931-10-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1966)։

Գեղանկարիչ Ֆլորա Բաղդասարյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Գրիգորյանը ծնվել է 1931 թվականին Լենինականում։ 1944-1949 թվականներին սովորել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1949-1956 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1957-1959 թվականներին՝ Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում։ 1961-1974 թվականներին կնոջ հետ ապրել և աշխատել է Ղազախստանում, մինչ 1972 թվականը եղել է Ղազախստանի Թեմիր-Թաու քաղաքի գլխավոր նկարիչը։ 1992-1993 թվականներին նկարիչ ամուսիններն աշխատել են Ավստրալիայում, նկարազարդել են Սիդնեյի հայկական Կաթոլիկ Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները[1]։

Ստեղծագործություններից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում[2], Վանաձորի պատկերասրահում և Մոնղոլիայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծովափին»
  • «Կորալ»
  • «Սպասում»
  • «Գյուղում»
  • «Երազանք»
  • «Խնձորեսկ»
  • «Ֆլորա»
  • «Երկուսով»
  • «Լեռնային մեղեդի»
  • «Զանգեզուրի ազատագրումը»
  • «Խոր Վիրապ»
  • «Բակ»
  • «Ձորափ գյուղում»
  • «Մեկնեցին ռազմաճակատ»
  • «Նատյուրմորտ»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, 1993

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Վլադիմիր Գրիգորյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  2. «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.