Տակասի Սիմուրա
Տակասի Սիմուրա ճապ.՝ 志村喬 | |
---|---|
1949 թ. «Անտուն շունը» ֆիլմում | |
Ծնվել է | մարտի 12, 1905[1][2] |
Ծննդավայր | Asago, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Մահացել է | փետրվարի 11, 1982[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Կրթություն | Kansai University? |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | կինոդերասան |
Ակտիվ շրջան | 1936-1981 |
Ընտրանի | Drunken Angel?, Stray Dog?, The Quiet Duel?, Ռասյոմոն և Ikiru? |
Պարգևներ և մրցանակներ | |
Տակասի Սիմուրա (ճապ.՝ 志村 喬, մարտի 12, 1905[1][2], Asago, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա - փետրվարի 11, 1982[1][2], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի դերասան, առավել հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերում խաղացած դերերով։ Ընդհանուր առմամբ ավելի քան 400 ֆիլմում է խաղացել[3]
Կյանքի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմուրայի իրական անվանումը Սիմազակի Շոջի է ( ճապ.`島崎捷爾): Նրա նախնիները եղել են սամուրայական դասի անդամներ։ 1868 թվականին նրա պապը մասնակցել է Տուբա Ֆուշիմի ճակատամարտին։ Սիմուրան 1911 թվականին սովորել է Իկունու կինոյի դպրոցում, իսկ 1917 թվականին Կոբի միջնակարգ դպրոցում։ Նա բաց թողեց երկու տարվա դպրոցական ուսուցումը տուբերկուլյոզի պատճառով և այնուհետև տեղափոխվեց Նոբեոկայի Միազակի պերֆեկտուալ դպրոց։ Նոբեոկայի միջնակարգ դպրոցում նա գերազանց սովորում է անգլերեն և իր ակտիվությունն է ցուցաբերում գրական հասարակական ամսագրում, որով և նպաստում է պոեզիայի զարգացմանը։ Նա նաև դառնում է ձիավարման ակումբի աստղ։ 1923 թվականին նա ընդունվում է Կանսայի համալսարան, բայց իր հայրիկի կեսնսաթոշակի անցնելուց հետո նրա ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ վճարել ուսման վարձը և նա անցնում է աշխատանքի Օսակա քաղաքի ջրի ջրատարներում։ Սիմուրայը միանում է համալսարանի թատերական հետազոտությունների ստուդիային, և 1928 թվականին ձևավորում է սիրողական թատերական խումբը` Շիցիգացու-զա (七月座) Տեօ- Օկայի հետ` որպես ռեժիսոր։ Նա իր թատերական ակտիվության կորստի պատճառով շուտով կորցրեց աշխատանքը։ Այնուհետև նա լքեց համալսարանը՝ փորձելով գումար վաստակել թատրոնում։ Շիցիգացու-զան պրոֆեսիոնալ էր և սկսել էր ճանապարհորդել, բայց ֆինանսական դժվարությունների պատճառով ձախողվեց։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիցիգացու-զաի ձախողումից հետո, Սիմուրան կրկին վերադարձավ Օսակա, որտեղ նա սկսեց վարել ռադիոն։ 1930 թվականին նա միանում է Կինդաիզա (近代座) թատերական կազմակերպությանը և դառնում ավելի պրոֆեսիոնալ դերասան։ Դրա շնորհիվ նա շրջում է Չինաստանում, Ճապոնիայում, բայց 1932 թվականին նա լքում է կազմակերպությունը և կրկին վերադառնում Օսակա, որտեղ նա հանդես է գալիս Շայնսեիգեկի (新声劇) և Շայնսենզա (新選座) խմբերում։ Շուտով Սիմուրան հասկանում է, որ նրանց հարկավոր է ավելի մասնագիտացված դերասաններ։ 1932 թվականին ընդունվում է Կիոտո ստուդիա։ Սիմուրայի առաջին ֆիլմի դեբյուտը լինում է 1934 թվականին («Համար մեկ»,«Սիրո փողոց»)։
1937 թվականին նա տեղափոխվում է Կյոտոի ստուդիաներից մեկը Նիկատսու ֆիլմընկերություն և մինչև 1942 թվականը խաղացել է 100 ֆիլմերում։ Այդ ժամանակահատվածում Ճապոնիայում քաղաքական լարվածությունն աճում է և Սիմուրան մոտ երեք շաբաթով ձերբակալվում է։ Նա ի վերջո ազատ է արձակվում իր կնոջ Մասակոյի և գործընկեր դերասան Ռիյնոսուկե Ցիկիգատայի կողմից։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմուրան մահացել է 1982 թվականի փետրվարի 11-ին Տոկիոյում 76 տարեկան հասակում էֆֆիզեմա հիվանդությունից։ Նրա ներդրումները և ազդեցությունը ներկայացված են Տոկիոյի արվեստի ազգային թանգարանի կինոդպրոցում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտուն շունը»
- «Ռասյոմոն»
- «Ապրել»
- «Իկուրու»,
- «Յոթ սամուրայներ»
- «Գոձձիլլա»
- «Գոձձիլլան պատասխան հարված է տալիս»
- «Գահը արյունի մեջ»
- «Երեք սրիկա թաքնված ամրոցում»
- «Կարմիր մորուք» և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ Տակասի Սիմուրան JMDB(ճապոներեն) կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակասի Սիմուրա» հոդվածին։ |
|