Տավուշը հանուն հայրենիքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տավուշը հանուն հայրենիքի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ «Սրբազան պայքար» գրությամբ տարբերանշանը։
Ամսաթիվմայիսի 4, 2024 - ընթացիկ
ՎայրՀայաստան Հայաստան
Հակամարտող կողմեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Ղեկավարներ

Սրբազան երթ կամ Տավուշը հանուն հայրենիքի, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ խաղաղ գործողություններով ուղեկցվող երթեր, ցույցեր, քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ Հայաստանում, որոնք սկիզբ են առել մայիսի 4-ին և հաջորդել են Տավուշի մարզում տեղի ունեցած ցույցերին[1]։ Բողոքի գործողությունների նպատակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Գըզըլհաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Մարտի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի[2][3]։

Քայլերթ դեպի Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայլերթը մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից[4]։

Ցույցեր Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես հաշտ չեմ !!!» գրությամբ պաստառը՝ Երևանում մայիսի 9-ին կայացած հանրահավաքում։

Մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացել է մեծ հանրահավաք, որին մասնակցել է ավելի քան 70 հազար[5] մարդ։ Հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը[6]։

Մայիսի 27-ին շարժման կողմնակիցները Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացնում են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը[7]։ Այնուհետև, նրանք Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ավտոշարասյունով վերադառնում են Երևան, և Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանը հայտարարում է, որ մայիսի 29-ին ժամը 10-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք կլինի և կհայտարարվի անելիքների մասին[7]:

Մայիսի 29-ին ժամը 08։00-ին Բագրատ Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է կազմակերպում[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան».
  2. «ՔՊ պատգամավոր. Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից՝ այն, ինչ մերը չէ, վերադարձվելու է». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  4. Արմենիա, Sputnik (20240504T1602+0400). «Հոգին հաղթելու է «դուխին». մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  5. «Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  6. «Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ սրբազան».
  7. 7,0 7,1 7,2 «Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում». news.am. 2024 թ․ մայիսի 29. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.