Տավուշի մարզի մատուռների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է Հայաստանի Տավուշի մարզի մատուռների ցանկը[1][2][3][4][5][6][7][8]։

# Պատկեր Անուն Կառուցման տարեթիվ Բնակավայր և հեռավորությունը Լրացուցիչ տվյալներ
1 Մատուռ 12-13-րդ դարեր քաղաք Իջևան
2 Մատուռ 13-րդ դար քաղաք Բերդ Ավերված է։
3 Մատուռ 13-րդ դար քաղաք Բերդ, գյուղատեղիի հարավային եզրին Կիսավեր է։
4 Մատուռ 12-13-րդ դարեր քաղաք Դիլիջան, գյուղատեղիի հյուսիսային մասում Թաղը և արևմտյան պատի որոշ հատվածներ փլված են։
5 Մատուռ 5-6-րդ դարեր քաղաք Դիլիջան Պահպանվել են հիմնապատերը։
6 Մատուռ վերակառուցում

19-րդ դար

քաղաք Դիլիջան
7 Մատուռ 17-18-րդ դարեր քաղաք Դիլիջան Հիմնավեր է։
8 Մատուռ 12-13-րդ դարեր քաղաք Դլիջան Ավերված է։
9 Մատուռ 10-12-րդ դարեր Դիլիջան քաղաքի Գոլովինո թաղամասում, «Միկիտանի թալա» վայրում Պահպանվել են խորանի հատվածը,

հյուսիսային և արևմտյան պատերը։

10 Մատուռ 19-րդ դար Դիլիջան քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, Շամախյան թաղամասի ֆերմաների մոտ
11 Մատուռ Սուբ Սարգիս 18-19-րդ դարեր Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի հարավ-արևելյան եզրին, բարձունքի վրա Կիսավեր է։
12 Մատուռ վերակառուցում՝

20-րդ դարի սկիզբ՝

Նոյեմբերյան քաղաքից 10 կմ արևմուտք
13 Մատուռ 12-13-րդ դարեր Աղավնավանք գյուղից 1 կմ արևելք, Գետիկ գետի աջ ափին, խճուղու եզրին, ժայռի տակ
14 Մատուռ 12-13-րդ դարեր գյուղ Աճարկուտ Ավերված է։
15 Մատուռ միջնադար Աճարկուտ գյուղի գյուղատեղիում
16 Մատուռ 13-րդ դար գյուղ Աճարկուտ, վանքից մոտ 700 մ հարավ-արևելք, Կիրանց գետի աջ ափին Ավերված է։
17 Մատուռ 13-րդ դար Աճարկուտ գյուղի գյուղատեղիի հյուսիս-արևմտյան եզրին Ավերված է։
18 Մատուռ 12-13-րդ դարեր Աճարկուտ գյուղի գյուղատեղիի կենտրոնում Կիսավեր է։
20 Մատուռ 12-13-րդ դարեր Աճարկուտ գյուղի գլխավոր եկեղեցուց հյուսիս Կիսավեր  է։
21 Մատուռ 12-13-րդ դարեր Այգեհովիտ գյուղի գերեզմանոցի հարավային մասում Ավերված է։
22 Մատուռ «Կոտրած եղցի» 17-րդ դար գյուղ Այգեհովիտ Կիսավեր է։
23 Մատուռ 17-18–րդ դարեր Այգեհովիտ գյուղի գյուղատեղիի կենտրոնում Ավերված է։
24 Մատուռ 14-15-րդ դարեր Այգեհովիտ գյուղի գերեզմանոցի կենտրոնում Ավերված է։
25 Մատուռ 17-18-րդ դարեր Այգեհովիտ գյուղից 6 կմ հյուսիվ-արևմուտք, Համզասար տանող  անտառամիջյան ճանապարհից ձախ Ավերված է։
26 Մատուռ 13-րդ դար Այգեձոր գյուղի գերեզմանոցում Կիսավեր է, պատերը պահպանվել են 2 մ բարձրությամբ։
27 Մատուռ 12-13-րդ դարեր գյուղ Այգեձոր Ավերված է։
28 Մատուռ 13-րդ դար գյուղ Այգեձոր
29 Մատուռ Սուրբ  Հովհաննես (Սրբանես) 12-13-րդ դարեր գյուղ Աչաջուր Հարավային պատի վրա նկատվում են որմնանկարների հետքեր։
30 Մատուռ 13-րդ դար գյուղ Աչաջուր Ավերված է։
31 Մատուռ 13-րդ դար գյուղ Աչաջուր, Սուրբ Աստվածածին եկեղեցուց հյուսիս
32 Մատուռ 16-17-րդ դարեր գյուղ Աչաջուր
33 Մատուռ 12-13-րդ դարեր Աչաջուր գյուղի ճանապարհից ձախ, բլրի վրա Ավերված է։
34 Մատուռ 18-րդ դար Արճիս գյուղի եկեղեցուց հարավ-արևմուտք
35 Մատուռ 12-13-րդ դարեր գյուղ Բերդավան Պահպանվել են պատերը 1-1.5 մ բարձրությամբ։
36 Մատուռ 16-17-րդ դարեր Բերդավան գյուղի հարավային եզրին
37 Մատուռ 17-րդ դար Գանձաքար գյուղի գերեզմանոցի կենտրոնում Կիսավեր է։
38 Մատուռ Սուրբ Կիրակի («Խոջաբազարի խաչ») 1286թ գյուղ Գանձաքար Գմբեթավոր, կառուցված է խոշոր ժայռաբեկորի վրա։
39 Մատուռ Սուրբ Սարգիս 14-15-րդ դարեր Գոշ գյուղի հարավ-արևելյան մասում Ավերված է։
40 Մատուռ Սուրբ Առաքելոց 13-րդ դարի սկիզբ Գոշ գյուղի հուշարձանախմբի արևելյան կողմում
41 Մատուռ Սուրբ Հռիփսիմե 1208թ գյուղ Գոշ, կից է Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարավից
42 Մատուռ 11-12-րդ դարեր գյուղ Թեղուտ Ավերված է։
43 Մատուռ 11-12-րդ դարեր գյուղ Թեղուտ Ավերված է։
44 Մատուռ Սուրբ Գևորգ 11-րդ դար գյուղ Թովուզ Ավերված է, պահպանվել են արևելյան և արևմտյան պատերի որոշ հատվածներ։
45 Մատուռ 17-18-րդ դարեր Թովուզ գյուղի գյուղատեղիից 100 մ արևելք Ավերված է։
46 Մատուռ 17-րդ դար Իծաքար գյուղից 2 կմ արևմուտք, «Իծաքարի թալա» բացատի արևմտյան եզրին
47 Մառուռ միջնադար Իծաքար գյուղի արևմտյան եզրին, Իջևան տանող ճանապարհի աջ կողմում Ավերված է։
48 Մատուռ «Խեչի Ձոր» 18-րդ դար Լճկաձոր գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, նույնանուն տեղամասում Փլված են տանիքը և պատերի վերնամասերը։
49 Մատուռ 12-13-րդ դարեր Խաչարձան գյուղի գյուղատեղիի  արևելյան եզրին Ավերված է։
50 Մատուռ Սուրբ Գևորգ 13-15-րդ դարեր Ծաղկավան գյուղից 0.5 կմ հյուսիս-արևմուտք
51 Մատուռ «Խորանիկ» 12-րդ դար Ծաղկավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավ-արևելյան կողմում Կիսավեր է։
52 Մատուռ «Խաչի Յալ» 11-12-րդ դարեր Կիրանց գյուղից 2 կմ հյուսիս-արևելք Ավերված է։
53 Մատուռ 13-14-րդ դարեր գյուղ Կիրանց, գլխավոր եկեղեցուց

հարավ-արևմուտք, պարսպինկից

Կիսավեր է։
54 Մատուռ 12-13-րդ դարեր գյուղ Կոթի
55 Մատուռ 12-13-րդ դարեր գյուղ Կողբ, եկեղեցուց 10 մ հարավ Պահպանվել է խորանի հատվածը։
56 Մատուռ 12-13-րդ դարեր Կողբ գյուղի գերեզմանոցի կենտրոնում Պահպանվել են պատերը` 1.5 մ բարձրությամբ։
57 Մատուռ 17-18-րդ դարեր Կողբ գյուղի գյուղատեղիի կենտրոնական մասում Պահպանվել են պատերը` 1.5 մ բարձրությամբ։
58 Մատուռ 10-12-րդ դարեր Կողբ գյուղի գյուղատեղիից 0.5 կմ հյուսիս, սարի գագաթին Ավերված է։
59 Մատուռ-դամբարան 12-13-րդ դարեր գյուղ Կողբ, վանքից 300-400 մ հյուսիս Կիսավեր է։
60 Մատուռ 12-13-րդ դարեր Հաղարծին գյուղի գյուղատեղիի հյուսիսային մասում Ավերված է։
61 Մատուռ 13-րդ դար Կիսավեր է,

ունի արևմուտքից կից նախասրահ։

62 Մատուռ 13-րդ դար գյուղ Հաղարծին, կից է Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից
63 Մատուռ 13-րդ դար գյուղ Հաղարծին, հիմնական հուշարձանախմբից 300 արևելք, բլրալանջին
64 Մատուռ «Սուրբ» կամ «Խաչ» 12-13-րդ դար գյուղ Հովք
65 Մատուռ 13-14-րդ դարեր Հովք գյուղի դիմաց, գետի մյուս ափին,

ճանապարհից 3-4 կմ հարավ-արևելք, անտառում

66 Մատուռ 12-13-րդ դարեր Մոսեսգեղ գյուղից 3 կմ արմուտք, Պառավաքար տանող ասֆալտապատ ճանապարհի աջ կողմում, սարի վրա Հնավայրի տարածքում երբևէ եղած 3 մատուռներից փոքրիշատե պահպանվածն է, մյուս երկուսը հիմնովին ավերված են։
67 Մատուռ ուշ միջնադար գյուղ Նորաշեն
68 Մատուռ 12-13-րդ դարեր Չինարի գյուղի հիմնական հուշարձանախմբից 300-350 մ արևելք Կիսավեր է։
69 Մատուռ 13-րդ դար Չինարի գյուղի հիմնական հուշարձանախմբից 500 մ արևելք Կիսավեր է։
70 Մատուռ Սուրբ Կիրակի 13-րդ դար գյուղ Չինարի, Սուրբ Աստվածածին եկեղեցուց հարավ
71 Մատուռ 14-15-րդ դարեր գյուղ Չինչին Կիսավեր է, քանդված է ծածկը։
72 Մատուռ 12-13-րդ դարեր Չինչին գյուղի գյուղատեղիում Քանդված են տանիքը, արևմտյան պատի մի մասը։
73 Մատուռ 13-րդ դար գյուղ Պառավաքար Կիսավեր է։
74 Մատուռ 16-17-դ դար Ջուջևան գյուղի հարավ-արևմտյան եզրին, քարհանքից 50 մ հյուսիս-արևելք Կիսաժայռափոր է, կիսավեր։
75 Մատուռ 17-րդ դար գյուղ Սարիգյուղ Ավերված է։
76 Մատուռ սբ Խաչ 13-րդ դար վերակառուցում՝

20-րդ դար

Սարիգյուղ գյուղի բլրի գագաթին
77 Մատուռ «Ներքին Շեն» («Մանդուռի Յալ») 1861թ Վազաշեն գյուղից 1 կմ հյուսիս
78 Մատուռ 13-րդ դար Վարագավան գյուղի գերեզմանոցի արևելյան եզրին Կանգուն է։
79 Մատուռ 13-րդ դար գյուղ Վարագավան Պահպանվել է հյուսիսային պատը։
79 Մատուռ 13-րդ դարի վերջ գյուղ Վարագավան, կից  է Սուրբ Անապատ եկեղեցու հարավային ճակատին Քանդված է հարավային պատը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]