Տատյանա Ֆելհենհաուեր
Տատյանա Ֆելհենհաուեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Q4525234? և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Երկեր | The Breakfast Show? |
Մասնագիտություն | լրագրող, ռադիոհաղորդավար և խմբագիր |
Աշխատավայր | Մոսկվայի արձագանքը |
Ծնողներ | հայր՝ Pavel Felgenhauer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Tatyana Felgengauer Վիքիպահեստում |
Տատյանա Վլադիմիրովնա Ֆելհենհաուեր (իրական ազգանունը՝ Շադրինա[2], հունվարի 6, 1985[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի թղթակից և հաղորդավար, գլխավոր խմբագրի տեղակալ։ Ռազմական տեսաբան Պավել Ֆելհենհաուերի[3] խորթ դուստրն է։ Ըստ «TIME»[4] հանդեսի՝ 2018 թվականի Տարվա մարդկանցից մեկն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Տաշքենդում։ Սովորել է Մոսկվայի № 875 դպրոցում (դասավանդողներից մեկը Ալեքսեյ Վենեդիկտովն է եղել)։ Ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրան՝ որպես քաղաքական սոցիոլոգիայի մասնագետ[3]։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի աշխատակիցն է ավելի քան 10 տարի։ Որպես թղթակից՝ եթերում առաջին անգամ հայտնվել է Մարինա Կոռոլյովայի ծրագրում, որը նվիրված էր 2005 թվականին[3] Մոսկվայի էներգահամակարգում տեղի ունեցած վթարին։ «Առավոտյան շրջադարձ»[5] և «Հատուկ կարծիք» հաղորդաշարերի վարողն է։
2010 թվականին[6][7] դարձել է (Մատվեյ Գանապոլսկու հետ միասին) Մոսկվայի՝ լրագրության բնագավառի դափնեկիր։
Մասնակցել է Բոլոտնայա հրապարակում և Ակադեմիկոս Սախարովի անվան պողոտայի վրա իրականացվող՝ ընտրակեղծիքների դեմ բողոքի ակցիաներին։
Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հոկտեմբերի 23-ին «Մոսկվայի արձագանքը» ռադիոկայանի շենք ներխուժեց դանակով զինված մի տղամարդ և կոկորդից վիրավորեց Տատյանա Ֆելհենհաուերին։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո՝ նրան տեղափոխեցին Մոսկվայի քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ նրան վիրահատեցին 3 ժամ շարունակ[8]. 2 ноября 2017 года выписана из больницы[9]:
Հարձակում գործած անձը ձերբակալվեց ռադիոկայանի անվտանգության աշխատակիցների կողմից և փոխանցվեց ոստիկանությանը[10][11]։ Հարձակում գործած անձը Վրաստանում[12] ծնված, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի 48-ամյա Բորիս Գրիցը[13]։ Հարցաքննության ժամանակ նա հայտարարեց, որ Տատյանա Ֆելհենհաուերի հետ ունեցել է «հեռուստամտաընկալման» կապ, և որ լրագրողուհին «չափազանց աներես»[14] էր։ Քրեական օրենսգրքի 30-րդ և 105-րդ հոդվածների համաձայն՝ քրեական գործ է հարուցվել[12]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին ամուսնացած էր «Fratria» մոլեռանդական միավորման նախկին[15] առաջնորդ Եվգենի Սելեմենևի հետ[16], սակայն ամուսնական միությունը միայն կես տարի տևեց[17]։ Տատյանայի սեփական խոստովանության համաձայն՝ նրան այն ժամանակ ամուսնության դրդեց հասարակական կարծիքի ճնշումը, բայց նա երջանիկ է եղել ամուսնության մեջ[17].
Երեխաներ չունի[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://echofm.online/programs/intervyu/kto-takoj-vladimir-pastuhov-intervyu-tatyany-felgengauer
- ↑ Дорофеев Р. (2018 թ․ մայիսի 3). «Ведущая «Эха Москвы» Татьяна Фельгенгауэр дала показания по делу о покушении на неё». Коммерсантъ.
- ↑ 3,0 3,1 3,2 Программа «Сотрудники» на радио «Эхо Москвы»
- ↑ Karl Vick. «TIME Person of the Year 2018: The Guardians» (ամերիկյան անգլերեն). Time. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «СК возбудил дело о покушении на убийство журналистки "Эха Москвы"». ТАСС. 2017 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Мэр Москвы Сергей Собянин вручил премии Москвы 2010 года в области журналистики
- ↑ «Указ мэра Москвы № 165-УМ от 31 декабря 2010 года — О присуждении премий города Москвы 2010 года в области журналистики». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Ведущая "Эха Москвы" Татьяна Фельгенгауэр находится в коме после операции». Life.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Татьяну Фельгенгауэр выписали из больницы». ria.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Ворвавшийся на радиостанцию мужчина ударил ножом в горло ведущую радиостанции Татьяну Фельгенгауэр» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Охранники при задержании получили травмы.
- ↑ 12,0 12,1 «Порезавшим Фельгенгауэр оказался гражданин Израиля»
- ↑ «В Кремле считают неправильным искать политику в нападении на Фельгенгауэр». Ведомости. 2017 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Что произошло за сутки после нападения на Татьяну Фельгенгауэр? Журналистка пришла в сознание, нападавший обвинен в покушении на убийство и отправлен под арест — Meduza». Meduza (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Мой нефанатский выезд в Дагестан
- ↑ Блог радиостанции «Эхо Москвы»
- ↑ 17,0 17,1 17,2 Программа «Разбор полёта» с Софико Шеварднадзе на радио «Эхо Москвы»