Տարպեյան ժայռ (լատին․՝ Rupes Tarpeia or Saxum Tarpeium, իտալ.՝ Rupe Tarpea), ուղղաձիգ ժայռ Կապիտոլիում բլրի հարավային գագաթին, որից երևում է Հռոմի ֆորումը։ Հռոմեական Հանրապետության ժամանակաշրջանում ժայռը մահապատժի վայր էր։ Մարդասպանները, դավաճանները, ստրուկները մահվան դատապարտվելիս ցած էին նետվում այնտեղից[1]։ Ժայռի բարձրությունը 25 մետր էր[2]։ Կար նաև կարծիք, որ նման պատիժներ կիրառվել են նաև հաշմանդամների, հոգեկան հիվանդների նկատմամբ, սակայն դրա վերաբերյալ վստահելի աղբյուրներ չկան։
Ըստ վաղ հռոմեական պատմական աղբյուրների, երբ սաբինների առաջնորդ Տիտուս Տացիուսը հարձակվում է Հռոմի վրա, Կապիտոլիում բլրի կառավարիչ Սպուրիուս Տարպեիուսի դուստրը՝ Տարպեյան, դավաճանելով հռոմեացիներին, բացում է քաղաքի դարբասները։ Ըստ Տիտոս Լիվիոսի Առաջին գրքի (Ab Urbe Condita), սաբինները մտնելով միջնաբերդ, սպանում են նրան՝ նետելով ժայռից[3]։ Նրա մարմինը ամփոփվում է այն ժայռում, որը ներկայումս կրում է նրա անունը։ Անկախ նրանից այդպես է եղել, թե ոչ, բայց ժայռն այդպես է անվանվել նրա նենգության պատճառով[4]։
Տարպեյան ժայռից ցած նետվելը, որոշ տեսանկյունից, ավելի վատ էր քան մահը, քանի որ այն իր մեջ կրում էր ամոթի խարանը։ Վերջին մահապատիժն այստեղ տեղի է ունեցել 43 թվականին Կլավդիոս կայսեր օրոք։ Հետագայում՝ արգելվում է։
↑Pseudo-Plutarch. Parallela Graeca et Romana. (Authorship disputed) (Loeb ed.). Tarpeia, one of the maidens of honourable estate, was the guardian of the Capitol when the Romans were warring against the Sabines. She promised Tatius that she would give him entry to the Tarpeian Rock if she received as pay the necklaces that the Sabines wore for adornment. The Sabines understood the import and buried her alive. So Aristeides the Milesian in his Italian History.
↑Plutarch.Lives - SyllaԱրխիվացված 2011-06-29 Wayback Machine. trans. Joseph Dryden. And afterwards, when he had seized the power into his hands, and was putting many to death, a freedman, suspected of having concealed one of the proscribed, and for that reason sentenced to be thrown down the Tarpeian rock, in a reproachful way recounted how they had lived long together under the same roof, himself for the upper rooms paying two thousand sesterces, and Sylla for the lower three thousand; so that the difference between their fortunes then was no more than one thousand sesterces, equivalent in Attic coin to two hundred and fifty drachmas.
↑Plutarch, Lives; Livy, Ab Urbe Condita; M. Grant, Roman Myths.