Տիգրան Գասպարյան (գեներալ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Գասպարյան (այլ կիրառումներ)
Տիգրան Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Տիգրան Շուբերտի Գասպարյան (ապրիլի 21, 1960, Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-մայոր (2002)
Կրթոսւթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981 թվականին ավարտել է Ուլյանովսկի բարձրագույն ռազմատեխնիկական ուսումնարանը։
Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Թուրքեստանյան ռազմական օկրուգում, Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում, 42301 (Սամարղանդ) և այլ զորամասերում՝ վառելիքաքսանյութերի ծառայության, հատուկ բաժնի պետ, հրամանատարի տեղակալ։
- 1992-1994 թվականներին ԼՂՀ և ՀՀ ռազմական գործողությունների շրջաններում ապահովել է տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքը՝ կազմակերպելով վառելիքաքսանյութերի առաքումը։
- 1992-2000 թվականներին՝ ՀՀ ՊՆ վառելիքաքսանյութերի ծառայության պետ։
- 2000-2009 թվականներին՝ ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ։ Տիգրան Գասպարյանի ղեկավարությամբ ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստեղծվել են վառելանյութի 4 հենակետ, տեխնիկական միջոցների նորոգման արհեստանոց, որակի հսկման լաբորատորիա։
- 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի վարչության պետի պաշտոնից[1]։
- 2013 թ. հուլիսի 22-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող Մուրադ Կիրակոսյան |
ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ Տիգրան Գասպարյան 2000 - 31 հունվարի 2009 թթ. |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ |
ՀՀ ՊՆ ԶՈՒ թիկունքի վարչության պետ Տիգրան Գասպարյան 31 հունվարի 2009 թթ. - 22 հուլիսի 2013 թ. |
Հաջորդող Նորայր Յոլչյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան)։ Երկու հատորով, 2005։