Տիեզերքի տարիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիեզերքի տարիք, տիեզերագիտության մեջ մեծ պայթյունից ի վեր անցած ժամանակը։ «Պլանկ» տիեզերական աստղադիտարանով արված ժամանակակից չափումները տիեզերքի այժմյան տարիքի համար տալիս են 13.799±0.021 միլիարդ տարի ((13.799±0.021)×109 տարի) արժեքը (Լամբդա-CDM մոդելի շրջանակներում[1][2][3]։ Տարբեր գիտահետազոտական նախագծերով, ինչպիսին մնացորդային ճառագայթման չափումներն են Պլանկի աբանյակով, Ուիլկինսոնի միկրոալիքային անիզոտրոպության զոնդով և այլ սարքերով ստացված արդյունքներով չափման անորոշությունը 21 միլիոն տարի է։ Մնացորդային ճառագայթման ֆոնի չափումները տալիս են մեծ պայթյունից ի վեր տիեզերքի սառեցման ժամանակը[4], իսկ տիեզերքի ընդարձակման արգությունը կարելի է չափել՝ հաշվելու համար մոտավոր տարիքը։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերքի տարիքի ժամանակակից գնահատականը հիմնվում է լամբդա-CDM մոդելի վրա, որը որը նկարագրում է տիեզերքի զարգացումը խիստ տաք, խիտ, համասեռ նախնական վիճակից մինչ այժմ՝ 13,8 միլիարդ տարի ժամանակահատվածում[5]։

Տիեզերքի տարիքը որպես ֆունկցիա կոսմոլոգիական պարամետրերից

Տիեզերքի տարիքի որոշման համար կարևոր դեր ունի տիեզերքում ընթացող պրոցեսների ժամանակահատվածները տարբերակելը։ Ներկայումս ընդունված է հետևյալ տարբերակումը[6]

  • Ամենավաղ ժամանակաշրժանը, որի համար կան տեսական ենթադրություններ, Պլանկի ժամանակն է (մեծ պայթյունից 10−43 վ անց)։ Այս ժամանակ գրավիտացիոն փոխազդեցությունն անջատվում է մյուս հիմնարար փոխազդեցություններից։ Ըստ ժամանակակից պատկերացումների, քվանտային տիեզերագիտության այս դարաշրջանը տևել է մեծ պայթյունից մինչև 10−11 վ անց։
  • Հաջորդ դարաշրջանը բնութագրվում է սկզբնական մասնիկների՝ քվարկների ծնունդով և տարբեր փոխազդեցությունների առանձնացումով։ Այս ժամանակաշրջանը շարունակվում է մեծ պայթյունից անց մինչև 10−2 վ։ Ներկայումս գոյություն ունեն այս ժամանակաշրջանում կատարված պրոցեսների բավականին մանրամասն ֆիզիկական նկարագրություններ։
  • Ստանդարտ տիեզերագիտության ժամանակակից դարաշրջանը սկսվել է մեծ պայթյունից 0,01 վայրկյան անց և շարունակվում է մինչ օրս։ Այս ժամանակաշրջանում են ձևավորվել առաջնային տարրերի միջուկները, առաջացել են աստղերը, գալակտիկաները, Արեգակնային համակարգը։

Տիեզերքի զարգացման պատմության այս շրջանի կարևորագույն փուլ է համարվում ռեկոմբինացիան, երբ ընդարձակվող տիեզերքի նյութը ճառագայթման համար թափանցիկ է դառնում։ Ըստ ժամանակակից պատկերացումների՝ դա տեղի է ունեցել մեծ պայթյունից 380 հազար տարի անց։ Ներկայումս այդ ճառագայթումը կարող ենք դիտել մնացորդային ֆոնի տեսքով, ինչը տիեզերքի գոյություն ունեցող մոդելների կարևորագույն փորձարարական ապացույց է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Planck Collaboration (2015). «Planck 2015 results. XIII. Cosmological parameters (See Table 4 on page 31 of PDF)». arXiv:1502.01589.
  2. C. R. Lawrence, JPL, for the Planck Collaboration, Astrophysics Subcommittee, NASA HQ (18 March 2015) "Planck 2015 Results" (See page 29 of pdf) http://science.nasa.gov/media/medialibrary/2015/04/08/CRL_APS_2015-03-18_compressed2.pdf Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  4. Bennett, C.L.; և այլք: (2013). «Nine-Year Wilkinson Microwave Anisotropy Probe (WMAP) Observations: Final Maps and Results». arXiv:1212.5225 [astro-ph.CO].
  5. «Cosmic Detectives». European Space Agency. 2013 թ․ ապրիլի 2. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.