Տիրամայրը փոքրիկի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրամայրը փոքրիկի հետ
տեսակգեղանկար
նկարիչԱմբրոջո Լորենցետտի
տարի1320
բարձրություն85 սանտիմետր
լայնություն57 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԲրերա պատկերասրահ
հավաքածուԲրերա պատկերասրահ
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
https://pinacotecabrera.org/en/collezione-online/opere/madonna-con-il-bambino-8/ կայք
Ծանոթագրություններ

«Տիրամայրը փոքրիկի հետ» (իտալ.՝ Madonna col Bambino), իտալացի գեղանկարիչ Ամբրոջո Լորենցետտիի կտավը, որը ստեղծվել է մոտավորապես 1320-1330 ական թվականներին[1]։ Պահվում է Միլանի Բրերա պատկերասրահում[2] (1947 թվականի ընտրանի)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած պահպանման պայմաններին՝ խունացել է Տիրամոր գլխանոցի կապտականաչավուն գույնը,այնուամենայնիվ, կտավը պահպանել է կենդանի իրականության ընկալումը, որը հատուկ է Լորենցետտիի աշխատանքներին և 14-րդ դարի Սիենայի դպրոցին։ Կտավը պատկանում է գեղանկարչի ավելի վաղ շրջանի ստեղծագործություններին՝ արտացոլելով Ջոտտոյի ազդեցությունը, մասնավորապես եռակողմ արձանների ֆիգուրները՝ տեղադրված նրբագեղ ոսկեգույն ֆոնին, կարևորելով անձնային փոխրաբերություններում հոգևորը։ Կտավում պատկերված է Տիրամայրը՝ Հիսուսին գրկած։ Տիրամայրն ունի լուրջ, միևնույն ժամանակ քնքուշ հայացք, ուսերին արձակ, գեղեցիկ գլխանոցն է, միջնադարյան Սիենա քաղաքին հատուկ՝ երկարածամ է։ Տիրամայրը Հիսուսին գրկել է գլխանոցի յասամանագույն մասով։ Ամուր կապկպված փոքրիկը խաղացնում է մատիկները, իսկ Տիրամորն ուղղած հայացքը լի է քնքշությամբ։ Նկարիչը վստահորեն ձգտել է ավելի արտահայտիչ ընդգծել դիմագծերի ստվերային նրբությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Читать онлайн "Пинакотека Брера" автора Кравченко И. - RuLit - Страница 2». www.rulit.me. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  2. das_gift (2010 թ․ մայիսի 26). «Амброджио Лоренцетти». Живописный склад monpansie. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Пинакотека Брера. Милан». Под редакцией Стефано Дзуффи. = Pinacoteca di Brera: Milano. — /Пер. с ит.. — М.: ЗАО «БММ», 2006. — 160 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 88-370-4344-9