Փոլդաշտ
Քաղաք | |
---|---|
Փոլդաշտ | |
պարս.՝ پلدشت | |
Օսթան | Արևմտյան Ադրբեջան |
Շահրեստան | Փոլդաշտ |
Փոլդաշտ (պարս.՝ پلدشت), փոքր քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ։
Տեղադրված է Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսային մասում` Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանին, Արաքս գետի աջ ափին։ Գտնվում է օսթանի վարչական կենտրոն Ուրմիայից մոտ 197 կմ հյուսիս, Ուրմիա լճից մոտ 100 կմ հարավ։
Կամրջով կապված է Արաքսի ադրբեջանական ափին գտնվող Շահթախտի գյուղի հետ։ Այստեղ է գտնվում Իրանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող երկու սահմանային անցակետերից մեկը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 11 472 մարդ, որոնք կազմում էին 3 377 տնտեսություն[1]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 7 686[2] | 8 584[3] | 9 963[4] | 11 472[1] |
Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: West Azerbaijan» (անգլերեն). City Populations.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.