Քըրք Քըրքորյանի հուշարձան (Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քըրք Քըրքորյանի հուշարձան (Գյումրի)
Քըրք Քըրքորյանի հուշարձանը Գյումրիում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Հայաստան
ԲնակավայրԳյումրի
Ներկա վիճակԿանգուն
 Kirk Kerkorian statue, Gyumri Վիքիպահեստում

Քըրք Քըրքորյանի հուշարձանը Գյումրիում, Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանին նվիրված հուշարձան Գյումրիում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրիի ավագանին Քըրք Քըրքորյանի արձանը տեղադրելու որոշումը կայացրել է 2013 թվականի դեկտեմբերին[1]։ Արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակը ծննդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանն է։

Գյումրիի Աբովյան փողոցը

2016 թվականի մայիսի 6-ին Գյումրիի ավագանին որոշում է կայացրել Գյումրիի ամենահայտնի և ամենաերկար փողոցներից մեկի՝ Աբովյան փողոցի (նախկին Ալեքսանդրովսկի) մի հատվածն անվանել ի պատիվ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի[2]։ Արձանը տեղադրվել է Գյումրիի Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոցում 2018 թվականի հունիսի 24-ին[3][4]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր բոլորիս նպատակն է եղել երախտապարտ լինել մեր բարերարներին, հատկապես Քըրք Քըրքորյանին, որն այդքան միջոցներ տրամադրեց Գյումրու վերականգնմանը։
- Արտուշ Պապոյան[5]

«Լինսի» հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով Քըրք Քըրքորյանը ստեղծել է «Լինսի» հիմնադրամը, որի միջոցներով վերանորոգվել են պետական նշանակության ճանապարհներ, Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք՝ 3674 բնակարանով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գյումրիում Քըրք Քըրքորյանի արձանն է բացվել
  2. Գյումրու Ալեքսանդրովսկի՝ ներկայում Աբովյան փողոցի մի հատվածը կրելու է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի անունը
  3. 3,0 3,1 «Գյումրիում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հուշարձանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. NutHub. «Գյումրիում բացվել է Քըրք Քըրքորյանի հուշարձանը - Լուսանկարներ». www.radiovan.fm (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. Գյումրիում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հուշարձանը